16:10 28.01.2020
Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առիթով տոնական էր Գյումրիի զորամասերից մեկում։ Զորամասի սպաներին, ենթասպաներին, զինվորներին տոնի առթիվ շնորհավորել են հրամանատարական անձնակազմը, Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք։ Զինվորներին շնորհավորելու և ողջունելու էին եկել նաև Գյումրիի թիվ 11 դպրոցի աշակերտները։ Պարգևատրություններ, իսկ վերջում նաև ուրախ համերգ։ Զինվորների տոնական բարձր տրամադրությունն ապահովված էր։
Բանակի կազմավորման ընթացքում եղած դժվարությունները հիշեցին ու խոսեցին տարիների ձեռքբերումներից։ Զորամասի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ Ռուբեն Գասպարյանը պատմեց, թե ինչ դժվարին պայմաններում է ստեղծվել հայոց բանակը` Խորհրդային միության կազմալուծում, միութենական հանրապետությունների անկախության ձգտումներ, Արցախյան պատերազմ, ավերիչ երկրաշարժ։
Այս պայմաններում հայ ժողովուրդը մի կողմից տնտեսությունն էր վերականգնում, մյուս կողմից անում ամեն ինչ, որպեսզի անառիկ պահի սահմանները հակառակորդի ոտնձգությունից, ավելացնում է բանախոսն ու նշում, որ, այդուհանդերձ, բանակը հզորացավ և առաջին իսկ քայլերը պսակեց երևելի հաղթանակներով։ Բանակի մարտական պատրաստվածությունը բարձր պահելը զինված ուժերի ամենօրյա խնդիրն է։
Զինված ուժերը որդեգրել է ավելի որակյալ պաշտպանության ապահովում՝ նոր, առավել ժամանակակից սպառազինության հագեցվածությամբ: Բանակում լավ գիտեն, որ 1994 թվականին կնքված հրադադարը խաղաղության սպասված արդյունքը չի ունեցել, ու ամեն ինչ արվում է հակառակորդին զսպող մեխանիզմները կատարելագործելու համար։
Հարաբերական զինադադարը, ըստ բանախոսների, զինված ուժերին պարտադրում է ունենալ մարտունակ բանակ, պատրաստել արհեստավարժ մասնագետներ, որ ցանկացած պահի պատրաստ լինենք հակառակորդին արժանի հակահարված տալու։ Բանակում փոփոխությունները, ըստ հրամանատարների, զգալի են, դրանք ուղղված են ոչ միայն մարտական պատրաստականության կատարելագործմանը, նաև զինանոցի հարստացմանն ու զինվորականների սոցիալական պայմանների բարելավմանը։
Նորակոչիկները դեռ հանուն հայրենիքի ծառայելու երդում չեն տվել, բայց վստահ գիտակցում են իրենց պատասխանատվության չափը:
Տոնական օրը բանակում առօրյայից տարբերվող էր: Զինվորներին տոն պարգևելու, ուրախանալու առիթին միացել էր Գյումրիի ժողգործիքների նվագախումբը, զինծառայողներն էլ իրենց ստեղծագործություններով հանդես եկան։ Այսպիսի տրամադրության առիթներ զինվորներին շատ են պետք, որոնց անփորձանք վերադարձին սպասում են ծնողները, իսկ նրանցով հպարտանում է թիկունքի զինվորը՝ Հայաստանի քաղաքացին:
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...
10:30 22.08.2025
Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել […] ...