11:59 28.01.2020
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Նա նշել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։
Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝
– համայն հայությանը, Հայաստանում և Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին,
– մեր ողջ պատմության անմահ հերոսներին ու տաղանդաշատ զորավարներին,
– Հայրենական պատերազմի բովում թրծված մեր պապերին ու հայրերին,
– Արցախյան պատերազմի փառապանծ մարտիկներին և վետերաններին,
– զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին,
– քաջարի նախնիների սխրագործություններով տոգորված մեր սերնդակիցների նման՝ իրենց հայրերի հերոսություններով օժտված, կյանքի ավյունով, երազանքներով լի, ստեղծագործ ու համարձակ կեցվածքով մեր երիտասարդ սերնդին,
– Հայկական բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, բոլոր նրանց, ովքեր Արցախյան ազատամարտից մինչև ապրիլյան պատերազմ, մինչ այսօր, իրենց դիրքում ամուր կանգնած, տոկուն կամքով, արհեստավարժ խնդիր են կատարում՝ հոխորտացող, սադրող հակառակորդին խաղաղություն պարտադրելով։
Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովել և նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի, և դրա համար է, որ երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար Հայոց բանակի զինծառայողն ու Հայաստանի քաղաքացին, սահմանում կանգնած զինվորն ու սահմանին ապրող, հողին կառչած գյուղացին նույն հարթության վրա են եղել, և այսօր էլ պետության համար օրհասական պահին նրանք նույն խնդիրն են կատարելու՝ միասնական պաշտպանելով մեր Հայրենիքը։
Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության և դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։ Պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը, հայ ինքնության պահպանումը իրականացվում են կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության իրագործման միջոցով, որի հիմնական երաշխիքներն են՝
• պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
• իրավունքի գերակայության ապահովումը,
• ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
• դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
• Զինված ուժերի մարտունակությունը,
• անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
• արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը,
• սոցիալական արդարության ապահովումը։
Ես կավելացնեմ նաև՝
• ժողովրդագրության պայմանների կտրուկ բարելավումը,
• պետության համաչափ զարգացումն ու պայքարը ուրբանիզացիայի պատճառների դեմ,
• տնտեսության թռիչքային զարգացումը։
Հասկանալի է չէ՞, որ նշված երաշխիքներից միայն մեկն է վերաբերում Զինված ուժերի մարտունակությանը, մյուսներին մենք կարող ենք հասնել արդարության և ներքին համախմբվածության միջոցով, որոնք հատկապես կարևոր են մեզ նման փոքր, զարգացած ենթակառույցներ, մեծաքանակ բնական ռեսուրսներ, արտաքին ճանապարհներ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար։
Յուրաքանչյուր պետություն բնութագրվում է իր տարածքով, բնակչությամբ և տնտեսությամբ. նրա ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են տնտեսությունը, բանակն իր զորահավաքային պատրաստականությամբ և բնակչության հայրենասիրական ու երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։
Ինչպես տեսնում եք, տնտեսությունը որոշիչ է բոլոր տարբերակներում. զարգացող պետությունների համար, որպես ռազմական ներուժի գերակա մաս, մանավանդ բանակահենք տնտեսությունը նույնիսկ առաջնային է, քան բանակը»:
Գրառումն ամբողջությամբ՝ Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջում:
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:50 22.08.2025
Լուլա դա Սիլվան հերքել է իր կրկնօրինակների և կլոնավորման մասին լուրերըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ իր քաղաքական մրցակիցները միտումնավոր տարածում են կեղծ տեղեկատվություն՝ իրեն վարկաբեկելու համար։ «Մեր երկրում գործում է իսկական ստի գործարան։ Օրինակ՝ կան կեղծ պնդումներ, որ ես արդեն մահացել եմ։ Որ ես իրականում կլոն եմ։ Մյուս օրը ես վազքով բարձրանում էի նստավայրի աստիճաններով, որից հետո ասացին, որ դա […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...