11:50 16.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեից, մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի երկու բնակչուհի՝ ծնված 1994 և 1999թթ., միասնական դիտավորությամբ խոշոր չափերի […]
11:27 16.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Էդգար Գևորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված […]
11:10 16.01.2020
Հունվարի 15-ին շուկայում և հասարակական սննդի օբյեկտներում թույլատրելի է միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքը և այսուհետ պարտադիր է դառնում հինգերորդ ձևի տեղականքի առկայությունը, որը տրամադրելու են սպանդանոցները: Նման պահանջներով աշխատել Շիրակի մարզում առայժմ անհնար է, գործող սպանդանոցներ չկան: Իսկ որպես ժամանակավոր այլընտրանք՝ տեղի մսավաճառներին առաջարկել են սպանդանոցային միս ձեռք բերել այլ մարզերից, որից էլ ծախսատարության […]
10:57 16.01.2020
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում‚ կապալառու կազմակերպությունը՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է նաև ճանապարհը աղբից մաքրելու աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՏԿԵ նախարարությունից նաև կոչ են անում վարորդներին և քաղաքացիներին՝ աղբը չթափել ճանապարհներին ու հարակից տարածքներում։
10:51 16.01.2020
Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։ […]
10:45 16.01.2020
Հունվարի 19-ին Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
10:40 16.01.2020
Հունվարի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ մոտ 2 հա, Վանաձոր քաղաքում՝ մոտ 2000 քմ, Բովաձոր գյուղում՝ մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 300 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 30 հա, 1.6 […]
10:28 16.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր պատախանատու առաքելության մեջ՝ միտված բարեկամ Մալթայի Հանրապետության բարգավաճմանն ու բարօրությանը: Հայաստանը կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումն ու […]
10:18 16.01.2020
Հունվարի 15-ին` ժամը 20:05-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել` ս. թ. հունվարի 16-ին, ժամը 00:27-ին: Այրվել են անասնագոմի փայտյա […]
10:10 16.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S’UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1): Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում»:
09:58 16.01.2020
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի […]
09:54 16.01.2020
Հունվարի 15-ին՝ ժամը 22:35-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նաղաշ Ե., ծնված 1983 թ.) դուրս […]
09:38 16.01.2020
«Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ դեկտեմբերի հատկապես վերջին տասնօրյակը տոնական առևտրի ակտիվ շրջանն է։ Այս առումով, ի տարբերություն 2018 թ. նույն ժամանակահատվածի, 2019 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիները սննդամթերքի որոշ տեսակներ ձեռք են բերել ավելի բարձր գնով։ Ի դեպ՝ 2019-ի դեկտեմբերին սննդամթերքի որոշ տեսակների գները բարձրացել են նաև 2019 թ. նոյեմբերի համեմատ։ Այս մասին […]
09:16 16.01.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 48 շենքը, Մոսկովյան փ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին Շենգավիթ 11փ․37/1, 37/2, 39 շենքերը, Ներքին Շենգավիթ 9, 11 փողոցների սեփական տները, Շենգավիթ 6, 13 փողոցների սեփական տները և […]
09:04 16.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն: Լարսի մասին […]
08:08 16.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատ լավ նորություն. մեր ազգին հարիր ամանորյա մշակույթի մեկնարկը տրված է մեծ հաջողությամբ»։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ տոնական օրերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ է այցելել 54802 մարդ։
23:56 15.01.2020
Ծնողներին ասել են, որ իրենց երեխան Բելգիայից Հայաստան է բերվել։ Հիմա սպասում են՝ թղթաբանական բոլոր հարցերը լուծվեն, որ բալիկը տուն վերադառնա՝ իր ընտանիքի մոտ, որից խլվել, գողացվել էր յոթ տարի առաջ։ Այս երեխայի պատմությունն է ներկայացնում Sputnik Armenia-ն: Հունվարի 14-ն այս ընտանիքի օրացույցում սևով է ընդգծված։ Ծննդատանը 23 օր կյանքի համար պայքարած իրենց առաջնեկի մահվան […]
23:55 15.01.2020
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 14-ին, Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 11։40-ի սահմաններում Վահրամ Փափազյան և Հովսեփ Էմին փողոցների խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գառնիկ Բալասանյանի և մեկ այլ՝ ավտոմեքենայի վարորդի միջև։ Shamshyan.com-ի հաղորմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական […]
23:49 15.01.2020
2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս […]
23:43 15.01.2020
Այսօր կրակոց է հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է հնչել, որ Մեծամոր քաղաքում գտնվող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այդ ժամին Priora մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս գալուց հետո անհայտ անձն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Մեծամոր […]
22:17 15.01.2020
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի 01 ՕQ 221 համարանիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ […]
22:03 15.01.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Աջափնյակի՝ Բաշինջաղյան 6, Բաշինջաղյան 159-191 (կենտ) շենքերի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 1, 2 շենքերի, Մազմանյան 6-22 (զույգ) շենքերի, Շիրազի 44 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:58 15.01.2020
Ազգային ժողովում այսօր կայացել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը: Օրենսդիրի անդամները օրակարգային 20 հարցից քննարկել են 6-ը, մյուս հարցերի մի մասը կքննարկվի վաղը, մի մասն էլ հետ է կանչվել լրամշակման: Այսօրվա օրակարգում ընդգրկված էր նաև նախագիծ, որով առաջարկվում է աշխատող ուսանողների վարձավճարները փոխհատուցել եկամտահարկի միջոցով: ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվել է նաև […]
21:43 15.01.2020
Հանրաճանաչ ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram-ի իր էջում պատասխանել է այն պնդումներին, որ նա «գողացել է» «Սիրո երգ»-ը հայ կամ վրացի երգչից: «Ինձ հաճախ են գրում, որ ես գողացել եմ այդ երգը հայ երգչից … Նաև այն, որ ես գողացել եմ վրացի երգչից … Հատկապես տեղեկացվածները գրում են, որ այն գողացել եմ իսպանացի երգչից… Այսպես […]
21:32 15.01.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 16-ին՝ ժամը 08.00-20.00ճն, կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. քաղաք Գյումրի՝ «Շիրակ» օդանավակայան, Օդանավակայան թաղամաս, Հին Օդանավակայան թաղամաս, Ս․ Թեհլերյան փողոց, Արևելյան թիվ 1, 2, 3 շենքեր, «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ; գյուղ Ախուրյան՝ Գյուղշին ավան, Ջրաշինարարների բանավան; գյուղ Ազատան՝ «Իգիթ» կաթնամթերքի գործարան: […]
21:21 15.01.2020
Հունվարի 15-ին՝ ժամը 20:05-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:19 15.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային […]
20:59 15.01.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Փաստաթղթին իրավական ուժ տրվեց՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համալսարանի գիտակրթական և գիտահետազոտական մեծ ներուժը, նաև իրավունքի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող պրակտիկ իրավաբաններ պատրաստելու՝ բուհի որդեգրած քաղաքականությունը: Համագործակցության ուղղություններից է մարդու իրավունքների […]
20:41 15.01.2020
Դատարանը բավարարեց պետական մեղադրողների միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին և կիրառեց ստորագրություն չհեռանալու մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարան է հրավիրվել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշել է` հիվանդի վիճակը […]
20:29 15.01.2020
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սանհանգույցում հայտնաբերել են փաթեթ, որի մեջ եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ «Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի ատամնաբուժական կլինիկա տեղափոխված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․ Մ․-ն ցանկացել է օգտվել կլինիկայի […]