TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել

19:50 15.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 18:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Գյումրիում 50 անգամ ավելին է գրանցված գործազուրկների թիվը, քան եղած թափուր աշխատատեղերն են

19:47 15.01.2020

Զբաղվածության ծրագրերի համար այս տարի պետական բյուջեից ավելի շատ գումարներ կհատկացվեն: Դրանք կտրամադրվեն ոչ միայն գործազուրկների մասնագիտացմանն ու նրանց աշխատանքի տեղավորմանը, այլ նաև աշխատանք փնտրողներին հնարավորություն կտրվի ձեռնարկատիրական գործունեություն սկսել, նաև գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնել։ Գյումրիի զբաղվածության կենտրոնում միայն 13.700 աշխատանք փնտրող է գրանցված, իսկ անցած տարի ընդամենը 1406 գործազուրկ է մշտական աշխատանքով ապահովվել: Գյումրիի […]

̰
ՄԻՊ-ը` HRW-ի զեկույցի և գրասենյակի ներկայացուցիչների՝ Մանվել Գրիգորյանին այցելելու մասին

19:47 15.01.2020

SHANTNEWS-ը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվել է Human Rights Watch-ի վերջին զեկույցից ու Մանվել Գրիգորյանին՝ իրենց կատարած այցից: Մանրամասները` տեսանյութում:

̰
Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա

19:30 15.01.2020

Կառավարությունը փոխհատուցում է 2019 թվականի կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղացիների վնասը: Շիրակի մարզի 45 համայնքներում փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 240 մլն դրամ: Կառավարությունը չափանիշներ է սահմանել: Դրանցից առաջինն այն է, որ հատուցվում է այն գյուղացիների վնասը, որոնց ցանքերը կարկտահարվել են 50 և ավելի տոկոսով, ինչի հետևանքով Շիրակի մարզում 2000 հեկտարից ավելի տարածքներ փոխհատուցման ենթակա չեն: […]

̰
Քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու հարցը. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

19:24 15.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարան է հրավիրվել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց` հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, սրտի սուր անբավարարությունն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի հետ: Դատախազները միջնորդեցին փոխել խափանման միջոց […]

̰
Մոսկվացի մասնագետները եզրակացրել են` շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի. «Դալմա Գարդեն մոլ»

19:12 15.01.2020

«Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի: «Հունվարի 9-ին «Դալմա Գարդեն մոլի» շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։ ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ […]

̰
Հրայր Թովմասյանը և Ջիանի Բուքիքիոն քննարկել են ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունները

19:03 15.01.2020

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին […]

̰
Գնահատեմ լավ, որովհետև ավելի վատ կարող էր լինել. Արմեն Դարբինյանը` տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին

18:52 15.01.2020

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում 2019-ի տնտեսական ակտիվության 7.5 տոկոս ցուցանիշը դրական է գնահատել: «Գնահատեմ լավ, որովհետև ավելի վատ կարող էր լինել, գիտեք, այսինքն` որոշակի հիմք կա ենթադրելու, որ այս դրական տենդենցները կկարողանան զարգանալ տարվա ընթացքում և հետագայում»,- ասաց Դարբինյանը: Ի պատասխան մեր հարցին՝ նա անդրադարձել է նաև Հայաստանի՝ հարևան երկրի հետ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է շորթման հերթական դեպք

18:42 15.01.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. ՄԻՊ-ն ահազանգում է

18:36 15.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից: Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին […]

̰
Վարչապետը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում

18:27 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ամիրյան փողոցում

18:23 15.01.2020

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի հունվարի 16-ից Երևան քաղաքի Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոցի և Հանրապետության հրապարակի հատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետև տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով […]

̰
Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով․ Արմեն Սարգսյան 

18:17 15.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։ Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին […]

̰
Կարող է մեկի խորհրդականն այնպիսի խորհուրդ տա, որ էդ մարդը գնա, կործանվի. «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը` ԱԺ օրակարգում

18:08 15.01.2020

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է նաև «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է աննախադեպ մեծ թվով` 64 օրինագիծ: Ըստ այդմ` նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով դատավորների օգնականների պաշտոնը, որը դիտարկվում է որպես դատական ծառայողի պաշտոն, վերածվում է հայեցողականի, բայց սա չի ազդում նրանց աշխատավարձերի վրա: Հանձնաժողովի անդամներն առավել […]

̰
Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը կքննվի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում

17:45 15.01.2020

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետագա քննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի շրջանակներում որևէ […]

̰
Հայաստանն այլ շանսեր չունի, քան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալը. Հակոբ Արշակյան

17:19 15.01.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգելու մասին» նախագիծը: Նախագծով կարգավորվելու է Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հարաբերությունները: Սահմանվելու են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները: Միաժամանակ, նախատեսվում է նաև տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման համար ենթակա գործունեության շարքում […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է «Մարալիկի առողջության կենտրոն»

17:15 15.01.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր կրկին այցելել է «Մարալիկի առողջության կենտրոն», հանդիպել ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Շիրակի մարզպետը նշել է, որ ծննդօգնության բաժանմունքի խնդիրները լուծելու նպատակով ժամկետ է սահմանվել, որի ընթացքում շահագրգիռ կողմերը քայլեր են ձեռնարկելու՝ որակյալ ծառայության ունենալու նպատակով․ «Այս ժամանակահատվածում հնարավորություն է տրվում բոլորին ջանքեր […]

̰
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են 18 մեդալով

17:11 15.01.2020

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: «Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը: Արծաթե մեդալների են արժանացել. Ռուբեն Համբարձումյան – 10-րդ դասարան, մաթեմատիկա […]

̰
Ինչպե՞ս բարելավել Հայաստանում Doing Business-ի ցուցիչը. քննարկում խորհրդարանում

16:46 15.01.2020

Հայաստանը Doing Business-ի կամ այլ կերպ ասած` գործարարությամբ զբաղվելու վերաբերյալ ցուցիչում գտնվում է ոչ բարենպաստ` 44-րդ հորիզոնականում: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ, որոնք կդյուրացնեն վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունները: Նախագիծն այսօր ներկայացրել է արդարադատության փոխնախարարը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

̰
Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

16:45 15.01.2020

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Հիշեցնենք, […]

̰
Հարկային արտոնություն` սահմանին հերթապահող ոստիկաններին. քննարկում ԱԺ-ում

16:28 15.01.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր զինծառայողներին տրամադրվող արտոնությունները տարածել նաև ոստիկանության զորքերի այն զինծառայողների վրա, որոնք սահմանված կարգով և ժամկետներով մեկնում են առաջնագիծ` մարտական հերթապահության: «Հաշվարկման համար հիմք է ընդունվել տարեկան կտրվածքով ոստիկանության զորքերի յուրաքանչյուր գումարտակի կողմից առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու թիվը և զորքի քանակը: Նաև […]

̰
Մարդուն պետք է քաջալերել հաղթահարել աղքատությունը. վարչապետ

16:10 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր քննարկել են սոցիալական աջակցության նոր համակարգ ներդնելու ծրագիրը։ «Մեր խնդիրն է ներդնել այնպիսի համակարգ, որը մարդուն կքաջալերի հաղթահարել աղքատությունը և ոչ թե մնալ աղքատ»,- գրել է նա:

̰
Կառավարության անդամները քննարկել են անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցումը

15:50 15.01.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր վարչապետի մոտ քննարկմանը կառավարության մեր գործընկերներին ներկայացրեցինք անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցումը, որն առաջարկում ենք կիրառել։ Այն ենթադրում է, որ սոցիալական կարիքի գնահատումը և աջակցությունը հիմնված կլինի ոչ թե քաղաքացու սպառման, այլ եկամտի չափի վրա, այլ կերպ […]

̰
Ո՞ր քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը

15:30 15.01.2020

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քննչական կոմիտեից տեղեկացնում են. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանի […]

̰
Լիլիթ Մակունցը` առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին

15:18 15.01.2020

Մոտ ապագայում սահմանադրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում. լրագրողների` այս թեմայով հարցին պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արդարադատության նախարարությունը, գիտեք, որ նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններին առնչվող աշխատանքային խումբ, որը լինելու է փետրվարին»,- ասաց Մակունցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ովքե՞ր ունեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք. hարցուպատասխան

15:07 15.01.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և երեխայի ծննդյան միանվագ նպաստների բարձրացման վերաբերյալ: 1. Ովքե՞ր ունեն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։ – Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը […]

̰
Անընդունելի է. Լիլիթ Մակունցը` Կարեն Սարուխանյանի հայտարարության մասին

14:58 15.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Սոֆյա Հովսեփյանի միջև եղած վիճաբանությանը: Նա Սարուխանյանի կողմից հնչեցրած արտահայտությունն անընդունելի է համարել և  կարծում է, որ այդօրինակ դեպքերի հետևանքներից խուսափելու համար ԱԺ-ում պետք է ստեղծվի էթիկայի մշտական հանձնաժողով: Հիշեցնենք, որ Սարուխանյանն անընդունելի էր համարել Մարալիկի ծննդատան վերաբերյալ […]

̰
HUMAN RIGHTS WATCH-ն ու ՄԱԿ-ը Հայաստանին առնչվող զեկույցներ են հրապարակել

14:46 15.01.2020

Հայաստանին առնչվող որոշակի ուսումնասիրությունների արդյունքներ են հրապարակվել Human rights watch իրավապաշտպան և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Դրանցում անդրադարձ է կատարված մարդու իրավունքների և միգրացիայի խնդիրներին: Ներկայացնում ենք զեկույցների որոշ շեշտադրումները: Human rights watch իրավապաշտպան կազմակերպության Համաշխարհային զեկույցում աշխարհի մոտ 100 երկրների մասին վերլուծություններ են: Այդ շարքում նաև Հայաստանն է: Իրավապաշտպան կազմակերպությունը ընդհանուր անդրադառնալով 2018 […]

̰
Բարձրաշենի դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. Արարատի մարզպետարան

14:43 15.01.2020

Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված դրության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ: Ներկաների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ […]

̰
2019թ. ՀՀ-ում թողարկվել է 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին. վարչապետ

14:02 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: «Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն: Շնորհակալ եմ […]

̰
BACK_TO_TOP