13:56 15.01.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար և անդամ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները վերադարձնել եկամտահարկից: Նախագիծը քննարկվել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական կարծիքներ, սակայն նախագիծը հետ է վերցվել […]
13:51 15.01.2020
Հունվարի 13-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին մարզում բնակվող երկու երիտասարդ մտել են Արփի գյուղի մի առանձնատուն ու գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր։ Մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները կասկածվողների ինքնությունը պարզելուց հետո նրանց հրավիրեցին բաժին, որտեղ երիտասարդները տվեցին խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում […]
13:46 15.01.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն։ Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: «Վարոս Սիմոնյանը, որը նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ […]
13:45 15.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 330 ուսումնական հաստատության (դպրոց, արհեստագործական ուսումնարան և քոլեջ) և 56 մարզական կառույցի տրամադրել է նոր մարզագույք. բաշխման գործընթացն արդեն ավարտված է: Մարզագույքի ապահովման պետական ծրագրում ընդգրկված 330 հանրակրթական ուսումնական հաստատություն ստացել է «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման համար առաջին անհրաժեշտության 6 անուն մարզագույք` մարմնամարզական պատ, պտտաձող, թռիչքի կամրջակ, մագլցման պարան, […]
13:37 15.01.2020
Հունվարի 15-ին՝ ժամը 07:00-ին, Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:08-ին, մարվել՝ 12:45-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին՝ ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ անտառապատ տարածքում, առկա է հրդեհի օջախ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
13:30 15.01.2020
Հունվարի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դեպքը կատարված է Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։ Շուտով հայտնի դարձան նաև մանրամասները։ Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ խփել էր Մեծամոր […]
13:11 15.01.2020
Պարեկապահակային ծառայության գնդի գործով դատական նիստը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի մասով այսօր մի քանի րոպե տևեց: Ներկա չէր ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը: Նրա պաշտպանը դատարան էր ուղարկել բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքն այն մասին, որ Ավետիսյանը վատառողջ է, վիրահատվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության […]
13:00 15.01.2020
«2019թ․ գարնանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է ևս մեկ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ՝ Մարտակերտ-Մատաղիս-Թալիշ ճանապարհը»,- այս մասին հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել: https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/videos/1487065544781247/?__xts__[0]=68.ARCTYRDcxTYw6cTYT0DVGcvsBoxcw1hy6RKTGnFIj5FCecDhi5RfV8xi6kXSGgUQilEGgeayJ94JO_65QnMHwk44Y86mbjZ1_z83D4Gqpr6RAbiNe_tXrMxFT8UxtdvTaUJG4jXH7mqRno0Do5PCxcoS39B000DIp52WpsGlLGObbL0seqtSLbbJATPwKsWLcM0TXNrYZ6QOv0_gUN9V2wWR00XVAnVHFmHwCSpQ27iqf9fBQJE8EAYGQ7fzY9aSNiM1HQfetgevFMdhEX1sxNfnODcOTPEw2XhpFaWfm0Rp5_AbaKGU0AYZIV3meO89sMABVkcuhhaJGJhYaTLKnydvIoU5zC_3MDM7TA&__tn__=-R
12:44 15.01.2020
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև […]
12:39 15.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2020թ. հունվարի 14-ին՝ ժամը 09:49-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ավազակության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բանկերից […]
12:38 15.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մերուժան Գալստյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման […]
12:29 15.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 10 տոկոս դրույքաչափով, ներմուծման պահին ավելի քան 5 […]
12:23 15.01.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Բաքվի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. «1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի […]
12:18 15.01.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։ «Ոչ մեկս չհասկացավ սա ինչ է»,- գրել է Սուրենյանը:
12:12 15.01.2020
2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարբեր ծանրության […]
12:03 15.01.2020
Ազգային ժողովում այս տարվա առաջին նիստն է գումարել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում ընդգրկված էր 20 հարց, սակայն դրանցից 7-ը հանվեց լրամշակման համար: Առաջինը նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող Գուրգեն Բաղդասարյանը ներկայացրեց նախագիծը, որը առաջարկում է 3-5 տարեկան մեքենաների համար ԱԱՀ սահմանել 10 […]
11:36 15.01.2020
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց: «Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղարկվող ծանրոցը: Զննման արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված […]
11:32 15.01.2020
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ […]
11:31 15.01.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախագահական նստավայրում հյուրընկալել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել […]
11:26 15.01.2020
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը (ծնված 1961թ., դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 8 տարի ժամկետով ազատազրկման, նախկինում 8 անգամ դատապարտված) 2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ […]
11:22 15.01.2020
Շվեյցարական թերթը կարծում է, որ Հայաստանի 2019 թվականի տնտեսական աճը կլինի 8 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Berner Zeitung-ի հրապարակմանը: «Սպասենք պաշտոնական վիճակագրությանը: 2019-ի տնտեսական աճի վերջնական ցուցանիշը կհրապարակվի փետրվարի 20-ին»,- նշել է նա:
11:21 15.01.2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր սկսվեց կես ժամ ուշացումով, պատճառը հանձնաժողովի անդամների բացակայությունն էր: Մինչ նիստի մեկնարկը, հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Ես պետք է հրապարակավ նշեմ, որովհետև ԱԺ-ից պահանջում են հրապարակայնություն, որ այն մոտեցումը, որը դրսևորվեց հանձնաժողովի անդամների ու իմ կողմից, անընդունելի է, որովհետև մենք նիստը նշանակում ենք ժամը 10-ին, ենթադրվում է, որ հանձնաժողովի […]
10:59 15.01.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ դիտարկումներ է արել՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի երեկվա մամուլի ասուլիսին։ «Ինչպես նշեց նախարարը՝ Moody’s և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանի վարկանիշը վերագնահատվել է՝ բարելավվելով մեկ աստիճանով: Բնականաբար, սա դրական միտում է, սակայն պետք է նշեմ, որ նախարարը, զուգահեռներ տանելով Վրաստանի և […]
10:35 15.01.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ոստիկանության մեքենաների փոխարեն հատուկ կարիքներ ունեցող ազատազրկվածները կտեղափոխվեն շտապ բժշկական ծառայության մեքենաներով․ Պաշտպանի առաջարկները Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։ Մարդու իրավունքների […]
10:26 15.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Զբաղվածության մակարդակը 2019-ի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49.3%` նախորդ տարվա 46.8%-ի և 2017թ-ի 46.3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2.5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ 2019թ-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018թ-ի 20.1%-ի և 2017թ-ի 19.9%-ի փոխարեն»:
09:50 15.01.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ: Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ […]
09:44 15.01.2020
Հունվարի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 25 հա, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:09 15.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է […]