ՄԻՊ գրասենյակն ու Հայ-ռուսական համալսարանը կհամագործակցեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

ՄԻՊ գրասենյակն ու Հայ-ռուսական համալսարանը կհամագործակցեն

20:59 15.01.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Փաստաթղթին իրավական ուժ տրվեց՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համալսարանի գիտակրթական և գիտահետազոտական մեծ ներուժը, նաև իրավունքի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող  պրակտիկ իրավաբաններ պատրաստելու՝ բուհի որդեգրած քաղաքականությունը:

Համագործակցության ուղղություններից է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի տարաբնույթ խնդիրների վերաբերյալ տեսական-գիտական ուսումնասիրությունների իրականացումն ու խորհրդատվական եզրակացությունների տրամադրումը: Բացի այդ, նախատեսվում է համալսարանի ուսանողների՝ ուսումնական ծրագրով նախատեսված նաև անհատական պրակտիկայի կազմակերպում և անցկացում պաշտպանի աշխատակազմում:

«Կարևորում եմ այս համագործակցությունը: Իմ համոզմամբ՝ Հայ-ռուսական համալսարանը կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական աշխատանքում, կարևորագույն նշանակություն ունի նաև երկրում կրթական գործընթացների կազմակերպման տեսանկյունից: Կարևորում եմ մեր միջև ձևավորվող համագործակցությունը: Մենք այն իրավական հիմքերի վրա ենք դնում»,- ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էլ SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նպատակադրված են համատեղ մագիստրոսական ծրագիր ունենալ: Խոսելով առաջիկա անելիքներից՝ նա տեղեկացրեց.

«Այս տարվա ընթացքում նպատակադրված ենք խոշոր կոնֆերանս անցկացնել»:

Համագործակցությանն իրավական հիմք տալու ժամանակ էլ  կողմերն ընդգծեցին՝ անելիքները թղթի վրա չեն մնալու՝ գործնականում դրսևորվելու է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

20:48 13.08.2025

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

20:28 13.08.2025

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

20:17 13.08.2025

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

BACK_TO_TOP