TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:51 05.12.2019

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։ Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

23:44 05.12.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ՝ անդամներից 3-ը ՀՅԴ շարքերից արտաքսվել են

23:17 05.12.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

̰
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:03 05.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Մաստարայի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, […]

̰
Ասեմ, որ գորգ գործելը օրենք գրելուց բարդ գործ է. Նաիրա Զոհրաբյան

22:54 05.12.2019

ԱԺ ԲՀԿ խմնակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Ասեմ, որ գորգ գործելը օրենք գրելուց բարդ գործ է: Հատկապես` հայկական Վիշապագորգը»:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:27 05.12.2019

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 5-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ին՝ ցերեկը, նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, 6-10-ը սպասվում է […]

̰
Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի

22:01 05.12.2019

Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 4492-Ա որոշմամբ՝ 2019 թվականի […]

̰
Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, Հայաստանում՝ 931 մարդ

21:57 05.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, նրանց կոչում են աներևույթ մարդիկ, Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն։ «Աներևույթ մարդիկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր հանձնաժողովը այսօր քննարկում էր կազմակերպել` ապաքաղաքացիության կանխման խնդիրների շուրջ: Աշխարհում 10 […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

21:46 05.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը […]

̰
Մոսկվայի ո՞ր շրջաններում են նախընտրում բնակվել հայերը

21:20 05.12.2019

Ռուսական «Սնոբ» պարբերականը պատմել է Մոսկվայում մշտական բնակություն հաստատող էթնիկ խմբերի կողմից բնակության համար թաղամասի, շրջանի ընտրության մասին: Պարբերականը նշում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները, որ ժամանում են Մոսկվա, հաճախ ընտրում են «իրենց» թաղամասերը: «Հայերը նախընտրում են Սոլնցևոն, մետրոյի Հարավ-Արևմտյան կայարանի շրջակայքը, վրացիները՝ Մարյինա Ռոշչան, Տիմիրյազևսկայա և Արբատսկայա կայարանները, ադրբեջանցիները՝ Գոլյանովոն, Չիրկիզովսկի և Իզմայլովո շրջանները, […]

̰
Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր

20:54 05.12.2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետեքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց օղակում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

20:41 05.12.2019

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը: Վերջիններս ողջունել են լարվածությունը նվազեցնելուն և երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են […]

̰
ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին. դեսպան

20:14 05.12.2019

Դեսպան Թրեյսին, փոխդեսպան Սմիթը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիսերը վերջերս հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու այս տարի Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության 40% ավելացման հետ կապված մանրամասները։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Դեսպանը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։

̰
Ուզում եմ կանգնեք և ուղիղ ասեք՝ ինչու չեք ընդունել իմ առաջարկները. Անի Սամսոնյանը՝ ֆինանսների նախարարին

19:59 05.12.2019

Ինչպիսի՞ն է 2020-ի բյուջեն, ի՞նչ եկամուտներ ու ծախսեր է նախատեսում հաջորդ տարի: 2020-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ԱԺ-ում ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մինչ նախագծի քննարկումը պատգամավորները հարյուրավոր առաջարկներ են ներկայացրել կառավարությանը: «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է 150, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 46 առաջարկություն, որոնցից որևէ մեկը չի ընդունվել, հետևաբար ԱԺ-ում նրանք հարցրել են նախարարին պատճառների մասին: Հարցուպատասխանն […]

̰
Արգենտինայի հայտնի մանկական հիվանդանոցը կհամագործակցի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» հետ

19:57 05.12.2019

Համագործակցության նոր հնարավորություն արգենտինական կլինիկայի և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» միջև: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Արգենտինայի դոկտոր Խուան Գարրահանի անվան մանկական հիվանդանոցը, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» և «Ֆայդեք Արմենիա» հիմնադրամը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը վավերացնելով՝ կողմերը հստակեցրել են համագործակցության ուղղությունները: Եռակողմ համաձայնագրով հաստատված են այն առողջապահական ծրագրերը, որոնք […]

̰
Հայաստանում համերգով հանդես կգա իսրայելցի կոմպոզիտոր, երգիչ Ավիշայ Քոենը

19:15 05.12.2019

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը ելույթ կունենա Հայաստանում: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19։30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քոենի համերգը դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ: Երեկոն նվիրվում է  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Ավիշայ Քոենը […]

̰
Վարժանք՝ ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ

19:05 05.12.2019

5-րդ զորամիավորման դյուրակիր զենիթային հրթիռային համալիրների մարտական հաշվարկների անձնակազմերի հետ անցկացվել է գործնական պարապմունք՝ «Ասեղ» վարժասարքով: Հավաք-պարապմունքի նպատակն էր զինծառայողների մասնագիտական ունակությունների ամրապնդումը, հաստիքային սպառազինության կիրառման տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների կատարելագործումը:

̰
Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել

19:01 05.12.2019

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել: Ի պատասխան հարցմանը՝ ՀՔԾ-ից տեղեկացրին, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):

̰
Իտալացի Մաքսի ու երևանցի Մարիամի սերը Գյումրիում

19:00 05.12.2019

Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկում ներդրումները եղան կենտրոնի փողոցաշինական ծրագրի տրամաբանական շարունակությունը: Իսկ ներդրողները ոչ միայն արտերկրից են, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից, երբեմն էլ` երկուսը մեկում: Օրինակը հայ-իտալական ընտանիքն է, որը Գյումրիում իր փոքրիկ բիզնեսն է հիմնել. ընտանիքը դրա համար տարածք է ընտրել «Կումայրի» արգելոցի` 1800-ականներին կառուցված շենքը: Երևանցի Մարիամն ու իտալացի Մասիմիլիանոն հանդիպել ու ծանոթացել […]

̰
Պետք է զարգացնենք ու խորացնենք երկկողմ հարաբերությունները. նախագահը` ՀՀ-ում Ղրղըզստանի նորանշանակ դեսպանին

18:59 05.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղըզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք […]

̰
Մամեդյարովը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները «ծանր և լուրջ» է գնահատել

18:58 05.12.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրատիսլավայում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ունեցած բանակցությունները «լուրջ և ծանր» է գնահատել: «Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ 3,5 ժամ տևած բանակցություններ անցկացրինք: Ես կարող եմ ասել, որ դրանք լուրջ և ծանր բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ չլուծված հարցեր ունենք»,- Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ […]

̰
Գրողների միությունը պետք է ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի. նախագահի ուղերձը

18:51 05.12.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ: Ստորև ներկայացնենք այն. «Հայաստանի գրողների միության հարգելի անդամներ, Խոսքի ու գրի վարպետներ, Տիկնայք և պարոնայք, Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ։ Մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ։ Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին […]

̰
Կարմիրգյուղի պայծառներն էին եկել Ազգային ժողով. Վարազդատ Կարապետյան

18:44 05.12.2019

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կարմիրգյուղի պատանիները եկել են Ազգային ժողով. «Կարմիրգյուղի պայծառներն էին եկել Ազգային ժողով։ Վաղը իրենցն է հաստատ, ու կամք ունեն՝ այն ավելի լավը դարձնելու»:

̰
Ներդրումների թվերը կարելի է ներկայացնել այնպես, որ ամեն ինչ լավ է կամ վատ է, կամ ոչինչ չի փոխվել․ Թունյան

18:38 05.12.2019

«Ներդրումային վիճակագրությունը կարելի է ներկայացնել էնպես, որ ստացվի՝ ամեն ինչ շատ վատ է, կարելի է ներկայացնել էնպես, որ ստացվի՝ ամեն ինչ շատ լավ է, ու կարելի է ներկայացնել էնպես, որ ստացվի՝ ոչինչ չի փոխվել»,- այսպես Ազգային ժողովում Միքայել Մելքումյանին պատասխանեց Բաբկեն Թունյանը։ Մինչ այդ նույն վիճակագրությունը իմքայլական պատգամավորը ներկայացրել էր որպես դրական արդյունք, ԲՀԿ-ական պատգամավորը՝ […]

̰
Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելու կարգում. ՊԵԿ

18:31 05.12.2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը պատմել է՝ ինչպես լուծել ԼՂ հարցը

18:29 05.12.2019

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանությամբ է հանդես եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա այդ մասին արտահայտվել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Չավուշօղլուն կարծում է, որ սառեցված հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ, մնում են չլուծված: «Մենք պետք է լուծում գտնենք՝ միջազգային իրավունքի համապատասխան լուծում, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության վրա»,- ասել է […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է վարչապետի մարտահրավերը

18:18 05.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամիսը 10 000 դրամ նվիրատվություն անելու մարտահրավերին: «Ընդունելով Սիփան Փաշինյանի մարտահրավերը՝ միանվագ կատարած նվիրաբերությանս ավելացրի ամսական 10000 դրամ նվիրատվություն։ Մարտահրավեր եմ նետում բոլոր գործընկերներիս, սիրով սպասում եմ ձեր արձագանքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Սուրեն Պապիկյանի մարտահրավերն ընդունել է նաև […]

̰
Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

18:16 05.12.2019

Անձնակազմի տեսական գիտելիքներն ստուգելու և տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման գործնական հմտությունների կատարելագործման նպատակով զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված կրակային խնդիրները և ստացել բարձր գնահատականներ:

̰
Լոռու մարզի Ախթալա համայնքում սպասվում է «տաք ձմեռ»՝ անկախ եղանակից

18:12 05.12.2019

Լոռու մարզի Ախթալա համայնքում սպասվում է տաք ձմեռ՝ անկախ եղանակից: Այս մասին գրված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում: Լոռու մարզից սուբվենցիոն ծրագրերին մասնակցող համայնքներից մեկի՝ Ախթալայի մի շարք թաղամասերում կառուցվել են գազաֆիկացման համակարգեր: 104,661,700 դրամ արժողությամբ ծրագրի իրականացումը թույլ կտա տաք ձմեռ ունենալ Նեղոց բնակավայրի, Շամլուղ բնակավայրի կենտրոնական հատվածի և Բուղաքար […]

̰
Ալիևը նշանակել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը

18:10 05.12.2019

Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ինքնալուծարման դիմում էր ներկայացրել երկրի նախագահին:

̰
BACK_TO_TOP