15:24 10.01.2020
Երևանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչև իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում: «Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր»,- Aravot.am-ին պատմել է դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը: Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ կայքի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ […]
14:59 10.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը: Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի […]
14:34 10.01.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 68 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով նկուղի և 20.4 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ […]
14:11 10.01.2020
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ այսօր ԱՎՎ է դիմել քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։ Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով […]
14:05 10.01.2020
ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին, նրանց աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված քայլերին: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատակազմին է ներկայացրել նաև նորանշանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանին: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Սարգսյանը հիմնականում համակարգելու է […]
13:44 10.01.2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: «Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար: Երեխաների խնամք և […]
13:39 10.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ քննարկելու համար Ամանորի գիշերը մի շարք հեռուստաընկերությունների կողմից ՀՀ հիմնը չհեռարձակելու հարցը: Նախ արձանագրենք, որ դժվար է հիշել մի որևէ Ամանոր, երբ կեսգիշերին հիմն է հնչել, չնայած դա օրենքի պահանջ է (գուցե ես […]
13:32 10.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև իրենց բողոքի ակցիա են իրականացրել երեխաների ապօրինի որդեգրման գործերով տուժած մայրերը: Մայրերը պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է […]
13:30 10.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 18-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: 2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 03:50-ին, «Թալինի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2002թ. ծնված Արտենի գյուղի բնակիչը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած […]
13:15 10.01.2020
Հունվարի 4-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել գյումրեցի երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները պարզեցին, որ Գյումրիի Լիսինյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել […]
12:50 10.01.2020
Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Այս հին՝ մի քանի ամսվա լուսանկարը գտել եմ իմ հեռախոսում: Նրանք այնքան արագ են մեծանում»:
12:21 10.01.2020
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 9-ից 10-ը: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
12:10 10.01.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհաշինությանը: «Սա Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է: Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձև հրապարակից մինչև Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ 2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը […]
11:58 10.01.2020
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում: Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք […]
11:55 10.01.2020
ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա է: Երեխաների ապօրինի որդեգրման գործերով տուժած մայրերը պահանջում են անհապաղ կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։ Ակցիա իրականացնողներից մի քանիսը գնացել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]
11:53 10.01.2020
Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: «Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են […]
11:35 10.01.2020
2020 թվականին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կարևոր փոփոխություններ են սպասվում: Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմաններին, այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի […]
11:30 10.01.2020
Երիտասարդ ֆերմեր Միքայելը Կառավարություն է եկել՝ անձամբ վարչապետի հրավերով: Նա Գյումրիում տնակային ավանի մի մասը մաքրել էր աղբից ու ծառ տնկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Միքայելը պատմեց՝ ճագար է պահում: Որոշ ժամանակ անց Միքայելի հոբբին բիզնես դարձավ: Այժմ գյումրեցի Միքայել Սարգսյանը ճագարաբուծությամբ է զբաղվում։ 15-ամյա ֆերմերը պատրաստ է իր գիտելիքները կիսել մյուսների հետ։
11:24 10.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ թվային տվյալներ է ներկայացրել Ամանորի օրերին թանգարաններ կատարած այցելություններից: «Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ: 11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից: Ամանորը Հայաստանում հետաքրքիր է»,- գրել […]
11:15 10.01.2020
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով ոզնու զբոսանքը: «Կերած-խմած ոզնին». տեսանյութն այսպես է վերնագրված:
11:10 10.01.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հերքում է հրապարակել մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկի վերաբերյալ: «Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում (տես Լենա Նազարյանի հերքումը): Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի […]
11:05 10.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
10:27 10.01.2020
Երևանում հունվարի 8-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Ե.-ն և հայտնել, որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչև հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի իր տարածք և այնտեղից հափշտակել մոտ […]
10:16 10.01.2020
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկրագնդի վրա 2019թ-ը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին 2016թ-ից հետո, ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում»։ https://www.facebook.com/photo.php?fbid=2881256881937542&set=a.790094277720490&type=3&theater
10:08 10.01.2020
Հունվարի 10-ին՝ ժամը 04:45-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 42 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ 06:12-ին: Այրվել է բնակարանի հյուրասենյակի գույքը՝ մասամբ, իսկ խոհանոցի գույքն ամբողջությամբ:
09:55 10.01.2020
Երեկվա ցնցումներից հետո «Դալմա Գարդեն Մոլն» այսօր փակ է հաճախորդների համար։ Տարածքում նկատվում են հատուկենտ աշխատակիցներ, անվտանգության աշխատողներ։ Չափիչ սարքերը շարունակում են մնալ ներսում՝ պարզելու համար՝ ցնցումները կկրկնվե՞ն, թե ոչ։ Այս պահին վտանգ չկա, ցնցումներ, ճաքեր չկան։ Հայտնի չէ, թե սարքերը որքան ժամանակ կմնան ներսում։
09:27 10.01.2020
Հունվարի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 400 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 1 հա, Ոսկեվան գյուղում՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:13 10.01.2020
Հունվարի 10-ին՝ ժամը 05:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 […]
09:10 10.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
08:57 10.01.2020
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբեյը հայտարարել է, որ Թեհրանը թույլ է տվել Boeing ավիաընկերության ներկայացուցիչներին միանալ իր տարածքում ուկրաինական օդանավի վթարի հետաքննությանը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Իրանը հրավիրել է նաև ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդին (NTSB)՝ մասնակցելու ավիաաղետի պատճառների հետաքննությանը։ Թեհրանը սուտ է անվանել ամերիկյան մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ինքնաթիռը կարող […]