19:59 10.01.2020
Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը լուծարվում է, իսկ երեխաներին ընտանիք վերադարձնելու պարտավորությունը ստանձնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին այսօր հայտարարել են նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, որոնք հանդիպել են խնամքի կենտրոնի աշխատակիցներին ու սաների ծնողներին:
Հիշեցնենք, որ 6 ամիս է՝ «Թռչունյան տան» ֆինանսավորումը դադարեցվել է, իսկ նոր բարերարների փնտրտուքը արդյունք չի տվել: Ֆինանսավորման բացակայությունը նաև գիշերօթիկների լուծարման կառավարության մոտեցումը հանգեցրել են «Թռչունյան տունը» լուծարելու վերջնական որոշման:
Վերջին 6 ամիսների ընթացքում «Թռչունյան տունը» տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում էր: Իսկ հուզող հարցը մեկն էր՝ ինչ պայմաններ են խնամքի կենտրոնում, և արդյո՞ք դրանք են եղել ֆինանսավորումը դադարեցնելու պատճառ:
Այս կապը հաստատող կամ հերքող տվյալներ չկան, բայց ՄԻՊ-ի հրապարակած զեկույցում «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրներն են տեղ գտել:
Ըստ զեկույցի՝ Պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում բացահայտվել են խնդիրներ, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտման։ Բայց այսօրվա քննարկումը, որը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր Աթոռի ներկայացուցիչներն էին կազմակերպել, այդ խնդիրների մասին չէր:
Խնամքի կենտրոնը, որպես այդպիսին, այլևս չի գործելու, իսկ երեխաներին ընտանիք վերադարձնելու գործը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն է ստանձնել: «Թռչունյան տան» 81 սաները երկու տարբեր կարգավիճակ ունեն: Նրանց ընտանիք վերադարձի համար համապատասխանաբար երկու տարբերակ է նախարարությունն առաջարկում:
«Թռչունյան տանը խնամք ստացողների մեծ մասը սոցիալական պայմաններով չէ, որ հաստատությունում է: Մենք կարող ենք քննարկել այս երեխաների վերադարձը ընտանիք: Իսկ այն երեխաները, որոնք սոցիալական պայմաններից ելնելով՝ կամ լուրջ ռիսկային իրավիճակում է ընտանիքը, որը չի կարող երեխայի խնամքով այս պահին զբաղվել, մենք շատ արագ կարող ենք այդ երեխաների խնամքը տեղափոխել ու կազմակերպել Գյումրիի թիվ 2 խնամքի կենտրոնում, որը գործելու է մինչև հուլիսի 25-ը»,- ասել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:
Ընտանիքներին նախարարությունն առաջարկում է սոցիալական աջակցություն, ինչպես լուծարման ենթակա բոլոր մյուս գիշերօթիկ հաստատություններում: «Թռչունյան տան» սաներից 30-ը չի կարող ընտանիք վերադառնալ: Կա՛մ գնալու տեղ չունի, կա՛մ էլ ընտանիք վերադարձը ռիսկային է: Այդ սաներից մեկն էլ ներկայացրեց իր տարբերակը, թե ինչու է դադարեցվել «Թռչունյան տան» ֆինանսավորումը:
Ըստ նրա՝ խնդիրը «Թռչունյան տան» տնօրենն ու աշխատակազմն են: Նա առաջարկել է քննարկման մասնակիցներին փոխել տնօրինությանը:
«Այս ամենը չի փոխում իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ եթե անգամ կենտրոնի տնօրեն տիկին Սիմոնյանը և ամբողջ աշխատակազմը հրաժարական տան, նրանց փոխարեն գան հրեշտակներ, միևնույն է, ֆինանսավորում չկա:
«Թռչունյան տան» դեպքում, հավատացեք, ոչ այնքան պետական քաղաքականությունն էր պատճառը, որով գիշերօթիկները փակվում են, այլ ստեղծված իրավիճակը: Այսինքն՝ ոչ թե նախարարության, Մայր Աթոռի ցանկությունն է, որ փակվի, որպեսզի քաղաքականությանը համահունչ լինենք, այստեղ խնդիրը իսկապես անհնարինությունն է»,- ասել է Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Մանկավարժների խնդիրն էլ իրենց չվճարված աշխատավարձերն են: Անցած տարվա հուլիսից «Թռչունյան տանը» աշխատավարձ չի վճարվել, սննդի պարտքեր են կուտակել: Ընդհանուր պարտքի չափը կազմում է 20 մլն դրամ:
«Բնականաբար, գործատուն պետք է վճարի աշխատողների չվճարված աշխատավարձերը: Մենք ունենք հիմնադրամ՝ «Հաշմանդամ որբերի տուն» բարեգործական հիմնադրամը, որը ստեղծել է «Թռչունյան տունը» և 100% բաժնետերը ինքն է: Բնականաբար, բոլոր հարցերը լուծվելու են հիմնադրամի մակարդակով»,- նշել է «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի տնօրեն Սոնա Սիմոնյանը:
Լուծարման գործընթացը սկսվելու է այսօրվանից ու աստիճանական է լինելու: Ծնողները պետք է համապատասխան դիմումներ ներկայացնեն մարզպետարան, որով իրենց համաձայնությունը կտան երեխաներին թիվ 2 խնամքի կենտրոն կամ ընտանիք վերադարձնելու համար: Իսկ Մայր Աթոռը, որին պատկանում է խնամքի կենտրոնի շենքը, այն տնօրինելու տարբերակներ է քննարկելու: Չեն բացառում, որ գիշերօթիկ խնամքի կենտրոնի փոխարեն նույն տեղում ցերեկային կենտրոն բացվի:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...