16:17 10.01.2020
«Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով այսօր քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը, Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը:
Գայանե Ավագյանն իր խոսքում ընդգծել է, որ Մարալիկում եղել է ոչ թե ծննդաբերական բաժանմունք, այլ մանկաբարձական ծառայություն, հավելել է.
««Մարալիկի առողջության կենտրոնը» վերջին տարիներին ունենում է 110 ծննդաբերություն, շաբաթը մեկ-երկու, չկա կադրային հագեցվածություն»:
Նա անդրադարձել է մասնագիտական կազմի բացակայությանը, խոսել ռիսկերի մասին.
«Շտապ պետք է արգանդի հեռացում, ո՞վ պետք է օգնի և կնոջը փրկի: Գյումրիի ծննդատանը լինի, էդ կինը կփրկվի, Ախուրյանում լինի, կփրկվի, Մարալիկում չի փրկվի, հիմնական նպատակը մայրացող կանանց անվտանգության ապահովումն է, այս պարագայում պետությունը չի կարող ապահովել բարձր որակի բժշկական ծառայություն: Ջերմուկը, Գառնին, Մերձավանը ինքնալուծարվել են: Ունենալով ողջամիտ մոտեցում՝ դադարել են մանկաբարձական բուժօգնություն ցուցաբերել և հղիներին ուղղորդել են մոտակա բժշկական հաստատություններ»:
Հարցին, թե մարալիկցիները դժգոհ են որոշումից, պատասխանել է, որ իրենք վերլուծական հետազոտություն են իրականացրել՝ Մարալիկում ծննդաբերում են Մարալիկի մի քանի գյուղերի բնակիչներ, մնացած համայնքների համար շատ ավելի հարմար են Գյումրին և Արթիկը: Ըստ տվյալների՝ ընդհանուր առմամբ՝ տարեկան Մարալիկի շրջանի մոտ 150 բնակիչ ծննդաբերում է այլ հիվանդանոցներում:
Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը նշել է.
«Անցած տարվա կտրվածքով հաշվարկել էինք, որ 149 ծնունդ մարզի այլ բուժհաստատություններում է կատարվել, ուսումնասիրություն է կատարվել նաև միջհամայնքային տրանսպորտային կապի վերաբերյալ, համայնքային ենթակառուցվածքների ոչ նորմալ լինելու պատճառով է, որ 4-5 գյուղերի բնակիչներ են գալիս Մարալիկ»:
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...