TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 10.01.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 6, 8, 8/1, 10, 12, 14, 16 շենքերը, Միկոյան փ. 12, 14 շենքերը, “Հայնախագիծ” և “Երկրաբանության” ինստիտուտները, թիվ 268 մսուր մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16։00 Ավանեսովի 1փ. […]

̰
Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի. Քաղավիացիայի կոմիտե

00:05 10.01.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս. թ. հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կոչ է անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:00 10.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

̰
Երիտասարդից 60․450 ռուբլի էր գողացել․ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանների բացահայտումը

23:52 09.01.2020

Հունվարի 4-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ժամանման սրահում 60․450 ռուբլի են գողացել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը։ Գեղարքունիքի Մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ 60․450 ռուբլին վերադարձվել […]

̰
Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք

23:38 09.01.2020

Հունվարի 9-ին` ժամը 18:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի հոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք (մոտ 2-3 խմ): […]

̰
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. մայրը 4.5 ամսական տղային կերակրելիս նկատել է, որ նա չի շնչում

22:31 09.01.2020

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակից բժիշկների հերթապահ խումբը անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր-Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 […]

̰
Առայժմ անհանգստանալու պատճառ չկա․ «Դալմա Գարդեն Մոլ»-ի հայտարարությունը

22:07 09.01.2020

«Դալմա Գարդեն Մոլ»-ը հայտարարություն է տարածել այսօր՝ հունվարի 9-ին, մարդկանց առևտրի կենտրոնից տարհանելու հետ կապված․ «Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին […]

̰
Սոլեյմանիի նահատակությունը լուրջ կորուստ է հակաահաբեկչական պայքարի համատեքստում. իրանագետ

21:48 09.01.2020

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկներից է: Իրանագետի խոսքերով՝ նրա նահատակությունը լուրջ կորուստ է հակաահաբեկչական պայքարի համատեքստում: Ոսկանյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ հայ ժողովուրդն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդին ու պետությանը. «Այս ժողովուրդն ու այս պետությունը […]

̰
Կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու՝ 5.5 տարվա վաղեմության գործի նախաքննությունն ավարտվել է

21:28 09.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 1-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի՝ 1992 թվականին ծնված բնակիչ Վ.Ա.-ի և նույն վարչական շրջանի բնակիչ մեկ այլ՝ 1992թ. ծնված […]

̰
Արաբկիրում երկու անձի դանակահարած տղամարդը ձերբակալվել է

20:36 09.01.2020

Հունվարի 3-ին, կեսգիշերին մոտ, բուժհաստատություններից ոստիկանության Արաբկիրի բաժնում, րոպեների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց. Վրացական փողոցից` կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոններ էին տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ ու մի անչափահաս: Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցներում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի […]

̰
«Դալմա Գարդեն Մոլ»-ից մարդկանց տարհանել են

20:17 09.01.2020

Ըստ SHANTNEWS-ի տեղեկությունների՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ից տարհանել են մարդկանց։ Մեր թղթակիցը կապ է հաստատել աշխատակիցներից մեկի հետ, որը նշել է, որ բոլորին տարհանել են։ Ըստ խոսակցությունների՝ մարդկանց մոտ խուճապ է առաջացել՝ սպասվող երկրաշարժի վերաբերյալ կեղծ տեղեկություններից հետո։ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը երկրաշարժի լուրերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն է տարածել․ «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի […]

̰
Գյումրիի մաքսատանը 2019-ին 55 000 ավտոմեքենա է մաքսազերծվել

19:58 09.01.2020

Հյուսիսային մաքսատուն-վարչությունը Գյումրիում 2019-ին մաքսազերծել է 55 հազար ավտոմեքենա՝ մեծ մասը միայն դեկտեմբեր ամսին: Նույն այդ ընթացքում էր, որ մաքսատանը հսկայական հերթեր էին: Հյուսիսային մաքսատուն-վարչության պետն այսօր ամփոփ տվյալներ է ներկայացրել և նշել, որ նոր տարվա առաջին օրերին մեքենաների հոսքն անհամեմատ քիչ է: Մինչև հունվարի վերջ մաքսազերծելու են նախնական հայտարարագրում ստացած մեքենաները, որոնք Հայաստան են […]

̰
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում Պաշտպանի աշխատակազմի այցի արդյունքները կուղարկվեն դատախազություն

19:49 09.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցի արդյունքների վերաբերելի մասը կուղարկվի դատախազություն՝ ստուգման նպատակով: Դրանց առնչությամբ առկա է ստուգման անհրաժեշտություն, այդ թվում՝ կապված «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ հայտնաբերելու հետ: Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան: Կատարվել է կացարանի բնակելի […]

̰
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան

19:44 09.01.2020

«Փաստինֆո»-ի տեղեկություններով բողոքարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշումը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, […]

̰
Որ խախտման դեպքում քանի միավոր է հանվում. ուղեցույց-ինֆոգրաֆիկա

19:08 09.01.2020

2020թ. հունվարի 1-ից գործում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանային միավորների համակարգը: Ո՞ր խախտման և ո՞ր տուգանքի դեպքում քանի՞ միավոր է պահվում: Վերջին օրերին այս հարցը համացանցում ամենաքննարկվողներից է: Որպեսզի վարորդները լինեն ավելի տեղեկացված, SHANTNEWS-ը պատրաստել է ուղեցույց-ինֆոգրաֆիկա: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանը Հայաստանից 250 դոլարով հետ է. Խազարաձե

19:07 09.01.2020

«2019 թվականի տվյալներով, Վրաստանի ՀՆԱ-ն 250 դոլարով քիչ է Հայաստանի ցուցանիշից, երբ 2013 թվականին մեր երկիրը 600 դոլարով առաջ էր Հայաստանից»,- այս մասին հայտարարել է «Լելո հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից Մամուկա Խազարաձեն: Վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է Վրաստանի տնտեսական իրավիճակի մասին և համեմատել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Խազարաձեի խոսքերով՝ վերջին 3 տարիների ընթացքում […]

̰
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

19:02 09.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` կարգապահական տույժ է կիրառվել Ավետիք Քերոբյանի նկատմամբ։  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝ Աշխատանքային պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Ավտոմաքսատան հերթերից հետո Գյումրիին հարակից գյուղի տարածքում աղբակույտեր են գոյացել

19:00 09.01.2020

Գյումրիի ավտոմաքսատանը մեքենաների հերթը պակասել է: Ինչպես մաքսավորները կանխատեսում էին, 2020թ. հունվարի 1-ից, մաքսազերծման վճարների բարձրացմամբ, ներմուծվող մեքենաների քանակը պակասել է: Հիշեցնենեք, մինչև դեկտեմբերի 31-ը մեքենաների հսկայական հերթեր էին, որոնք ձգվում էին քաղաքից դուրս` դեպի Շիրակ և Ջաջուռ գյուղերը: Հերթեր այլևս չկան, մնացել են դրանց հետևանքները: Մի քանի օրերի ընթացքում վարորդները քաղաքամերձ տարածքում հասցրել են […]

̰
Ինչի՞ց լարվեց իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ

18:41 09.01.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություններ են ներկայացրել ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Դատական նիստը  հետաձգվել է, քանի որ  պաշտպան Միհրան Պողոսյանը շտապում էր այլ նիստի: […]

̰
Շմոլ գազով թունավորման դեպքերն ավելացել են. Թագուհի Ստեփանյան

18:09 09.01.2020

Ամանորյա տոների ժամանակ Երևանի շտապօգնությունը ստացել է օրական մոտ 900 կանչ: Ամենից շատ կանչեր են գրանցվել հունվարի 6-ին՝ 976, դրանցից 220-ը՝ հոսպիտալացման դեպքեր: Սրտանոթային հիվանդություններ, մրսածություն, վնասվածքներ: Սրանք կանչերի հիմնական պատճառներն են եղել: Սակայն կանչերը, որոնք իրականում չեն վերաբերում շտապօգնությանը, քիչ չեն. 8 օրում միայն 1657 պացիենտ է հոսպիտալացվել՝ բոլոր կանչերի մոտ 25 տոկոսը: Բոլոր […]

̰
Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը ՀՀ ինքնիշխանության ամրապնդման գործում. նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանին

17:59 09.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-ամյակի առթիվ: «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկա­խության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերա­կանգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետու­թյան ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրա­վուն­­քի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության […]

̰
Արտակ Դավթյանն ամփոփել է 2019 թվականին կատարված աշխատանքները

17:52 09.01.2020

Հունվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները: Քննարկվել է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել 2019 թվականի ընթացքում […]

̰
Ոստիկանները բացահայտել են Ուշիի նախկին համայնքապետի ապօրինությունները

17:47 09.01.2020

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ուշիի նախկին համայնքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մի տղամարդու հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց նրանից պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում  քրեական […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը խոստացել է օրակարգում պահել Արցախի հակամարտությունը

17:40 09.01.2020

Արցախյան հակամարտության կարգավորումը կարևոր տեղ է զբաղեցնելու ԵԱՀԿ նախագահության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, որը միաժամանակ Ալբանիայի արտաքին գործերի նախարարն է։ Այնուամենայնիվ, պաշտոնյան Եվրոպային սպառնացող հիմնական վտանգ է համարել Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը։ Արցախյան հակամարտության կարգավորումը պաշտոնյան դասել է մյուս խնդիրների շարքը՝ Մերձդնեստրի ու Ռուսաստան-Վրաստան խնդրի հետ։

̰
16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվողին կալանավորելու մասին որոշումը կբողոքարկվի. Tert.am

17:26 09.01.2020

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը բողոքարկվելու է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ռաֆայել Սուքիասյանի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։  «Գործի գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ասել, թե ինչ հիմքով: Բողոքարկենք, ընթացքում կերևա: Իմ պաշտպանյալը խնդրել է բողոքարկել, ես էլ անում եմ»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ  երիտասարդին […]

̰
Նոր մանրամասներ «Երեխաների ապօրինի որդեգրման գործ»-ի վերաբերյալ

17:17 09.01.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանն իր  ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է «Երեխաների ապօրինի որդեգրման» քրեական գործի նախաքննության ընթացքին: Ըստ  Աբրահամյանի, նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան: Գոռ Աբրահամյանի հավաստմամբ` դատախազական պատշաճ և հետևողական հսկողության […]

̰
Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ գրառումներ են կատարել Իրանի դեսպանատան «սգո մատյանում»

16:53 09.01.2020

Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված «սգո մատյանում» երեկվանից տարբեր ոլորտի ներկայացուցիչներ գրառում են կատարում` ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրանում ավիաաղետի զոհերի հիշատակի: Մատյանում այսօր գրառում են կատարել նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և այլք: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՀՅԴ-ն զրպարտության համար դատի է տվել Արման Բաբաջանյանին

16:51 09.01.2020

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: ՀՅԴ-ն պահանջում է Արման Բաբաջանյանին պարտավորեցնել վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել, զրպարտության համար փոխհատուցում վճարել: Թե կոնկրետ ինչ արտահայտության մասին է խոսքը, չի հաղորդվում: Գործը մակագրվել է դատավոր Ավագ Գաբրիելյանին: Ավելի ուշ Արման Բաբաջանյանն իր էջում արձագանքել է […]

̰
Հանրապետության հրապարակը կդառնա շատ ավելի տեսարժան վայր. Նիկոլ Փաշինյան

16:40 09.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը՝ կից նշելով. «Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»:

̰
Հայաստանի ժողովրդի զորակցությունը ջերմացրեց մեր սրտերը. ՀՀ-ում ԻԻՀ փոխդեսպան

16:27 09.01.2020

Հայաստանում Իրանի դեսպանատան դռներն այսօր ևս բաց են եղել «սգո մատյանում» գրառում կատարելու ցանկություն ունեցողների համար: Մատյանը բացվել էր երեկվանից՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի համար: Բայց Իրանում ինքնաթիռի կործանումից հետո դրանում գրառել են նաև ի հիշատակ այդ աղետի զոհերի: Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին օրերին տեղի ունեցավ երկու դառն […]

̰
BACK_TO_TOP