Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

14:34 10.01.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 68 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով նկուղի և 20.4 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին կազմված եզրակացությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող նշված գույքի շուկայական արժեքը գնահատվել է 10.3 մլն ՀՀ դրամ:

Պարզվել է, սակայն, որ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես, եզրակացության այն հատվածները, որոնց բովանդակությունը վերաբերում է այդ պահի դրությամբ նշված գույքի հավանական շուկայական արժեքի մասին հետևություններին, չեն ստորագրվել գնահատողի կողմից, իսկ եզրակացությունը չի հաստատվել ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:

Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը 2017թ. ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նշված հասցեում գտնվող գույքը օտարել մրցույթով՝ հիմք ընդունելով եզրակացությամբ արտացոլված շուկայական արժեքը: 2017թ. հունիսի 30-ին կայացած մրցույթի արդյունքներով գույքն օտարվել է մոտ 6 մլն ՀՀ դրամով:

Մինչդեռ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. դեկտեմբերի 6-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ այդ գույքի հավանական շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել  շուրջ 19 մլն ՀՀ դրամ կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե երկու անգամ ավելի։

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք առերևույթ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, անհիմն եզրակացությունը, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից գրեթե երկու անգամ պակաս, հիմք է ընդունվել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից՝ գույքի գնահատված արժեքը սահմանելիս և հետագայում նաև մրցույթով օտարելիս: Արդյունքում այն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 3 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

10:11 21.08.2025

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

10:01 21.08.2025

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական ​​վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP