16:20 09.01.2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀՀ առաջին նախագահն այսօր դառնում է 75 տարեկան: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արցախի նախագահի ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Լևոն Հակոբի Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: […]
15:59 09.01.2020
2020 թվականի հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։ Նույն օրը Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը։ Չնայած ներկայացված պարզաբանմանը` հունվարի 9-ին որոշ […]
15:53 09.01.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձին քրեական գործերով արձանագրվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցների ներթափանցման դեպքեր։ Մասնավորապես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, դատապարտյալ անձը 2019թ. նոյեմբերի 16-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար: Դատապարտյալին բժշկական կենտրոն տեղափոխելուց […]
15:46 09.01.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատական նիստի ընթացքում Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը դեռևս չի ստացել այդ փաստաթուղթը։ Այսօրվա նիստին դատարանը լսեց Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանի ու […]
15:32 09.01.2020
Այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություններ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Միջնորդությամբ հանդես եկան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս կներկայացնեն միջնորդություններ՝ […]
15:25 09.01.2020
Ավելի քան 14.662 այցելու՝ տոնական օրերին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքի ակտիվացման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը բաց են եղել ԿԳՄՍ նախարարության ենթակա մի շարք թանգարաններ, որոնք ունեցել են ընդհանուր 14.662 այցելու (այդ թվում՝ զբոսաշրջիկներ), որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան: Հիշեցնենք, […]
15:20 09.01.2020
Հունվարի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 18,5 կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 66-ամյա վարորդ Աշոտ Մուրադյանը՝ մահացած, իսկ «ՎԱԶ -2105»-ի երեք ուղևորները և «Օպել»-ի 49-ամյա վարորդն ու 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն։
15:11 09.01.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները: Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թ. հունվար […]
14:19 09.01.2020
Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելն էր։ Նախատոնական օրերին ոստիկանության պարեկապահակետային ծառայողները, ճանապարհային ոստիկանները, ոստիկանության զորքերի ծառայողներն ու քրեական հետախույզները ուժեղացված ծառայության շրջանակներում մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում, շուկաներում ու հարակից վայրերում էին։ Տոնական օրերին, մասնավորապես Ամանորի գիշերը, ինչպես սպասվում էր, մեծ թվով զբոսաշրջիկներ ու քաղաքացիներ […]
14:13 09.01.2020
«Եթե ուզում ենք որակյալ բժշկական ծառայություններ հենց այն մարդկանց համար, որոնք ճանապարհ էին փակում, միգուցե տեղեկատվության պակասի կամ սխալ մատուցման պատճառով, մենք պատրաստ ենք նրանց բացատրել, որ սա իրենց շահերից է բխում և ոչ թե իմ»,- այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հարցի, թե ինչ են քննարկելու մարալիկցիների հետ հանդիպման ժամանակ, ասաց առողջապահության […]
13:56 09.01.2020
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
13:54 09.01.2020
2020թ․ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում`ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%:
13:46 09.01.2020
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր իր պատուհանից նկատել է, որ կառավարության աշխատակիցներից մեկը մեքենայով եկել է, կանգնել, ծխել ու մնացորդը դեն է նետել։ «Ասենք, ես գիտեմ` ինչ կանեմ, բա եթե հիմա ուրիշ քաղաքացի էդ պահին անցնելով տեսնում է, բա ինքը ի՞նչ անի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքը վերաբերում էր նրան, […]
13:24 09.01.2020
«Իրավիճակը Իրանի ու ԱՄՆ-ի շուրջ ստեղծված, ավելի շատ դեէսկալացիայի է գնում և հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու»,- հունվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքերով` միշտ վատթարագույնին ենք պատրաստվում, այս ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարվել, և´ սիրիական, և´ իրանական ճգնաժամի ընթացքում մեր ինստիտուցիոնալ կարողություններն են […]
13:00 09.01.2020
Մինչ Թուրքիա մեկնելը ՌԴ նախագահը եղել է Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հետ այցելել ՌԴ ԶՈւ կենտրոնակայան: Ի՞նչ արդյունք է ունեցել ՌԴ նախագահի՝ Սիրիա կատարած այցը, ի՞նչ քննարկումներ են ունեցել երկու նախագահները և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այդ հանդիպման ժամանակ: Այս և այլ հարցերի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:59 09.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ։ Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ:
12:55 09.01.2020
Կառավարության այսօրվա նիստում կառավարության ղեկավարն ասաց, որ ահազանգեր են ստանում, որ որոշ տնտեսվարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ։ Նա նշեց, որ այս օրերին այդ հարցով որոշ քննարկումներ է ունեցել ՊԵԿ ղեկավարի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է` ՀԴՄ կտրոնների տրամադրումից խուսափելը նույնպես հնարավոր լինի քաղաքացիների ուղարկած տեսագրություններով բացահայտել։ Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում նմանատիպ օրենք է […]
12:40 09.01.2020
2019 թվականին Հայաստանի տնտեսական ցուցանիշները եղել են բավական բարձր, և 2020 թվականին պետք է ապահովել է՛լ ավելի բարձր տնտեսական աճ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարության ամենամեծ ջանքը հետևյալն է․ առաջնորդվել բժշկական սկզբունքով. նախ` չխանգարել բիզնեսին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ստեղծեն այն ազգային արդյունքը։ Առաջինը՝ չխանգարել։ Իսկ այնտեղ, որտեղ կարող ենք օգնել, […]
12:37 09.01.2020
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում: Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի […]
12:35 09.01.2020
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը: Այս մասին գրառում է արվել նաև առաջին նախագահի ֆեյսբուքյան էջում և կից հրապարակվել այս լուսանկարը.
12:33 09.01.2020
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և նշել. «Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին և կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առիթով և անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։ Խաղաղություն, համերաշխություն և տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին և մեր ողջ տարածաշրջանին»:
12:27 09.01.2020
Այս տարի Հայաստան են գալու զբոսաշրջիկներ, որոնք լյուքս դասի չեն, օգտվում են էժան ավիատոմսերից, դիմելու են էժան ծառայությունների։ Իսկ այդպիսի ծառայություններին՝ միկրոբիզնեսներին, կառավարությունն ազատել է հարկերից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այս ամենը արվել է նրա համար, որ մարդիկ աշխատեն և իրենց աշխատանքով կարողանան վաստակել իրենց ապրուստը։ «Էլի […]
12:16 09.01.2020
Կառավարության այսօրվա նիստում զբոսաշրջիկների հարցը քննարկելիս տևական ժամանակ օրակարգում մնաց Հայաստանում հասարակական զուգարանների հարցը։ Վարչապետը դա անվանեց «քաղաքակրթական խնդիր», քանի որ նաև զուգարանների, սպասարկման մակարդակն է ցույց տալիս Հայաստանի մակարդակը։ Նախարարները նշեցին, որ թեև զուգարանների ստանդարտները չպահելու դեպքում հասարակական օբյեկտները տուգանվում են, բայց ավելի խիստ պատիժներ հնարավոր չէ սահմանել։ «Այո´, ընդհուպ պետք է մեխանիզմներ գտնել […]
12:10 09.01.2020
Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) 40-րդ անդամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանը Պոմպիդու խմբի անդամ է դարձել 2020 թվականի հունվարի 1-ից: Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն այդ առիթով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչին: […]
11:47 09.01.2020
Վերջին 30 տարում զբոսաշրջիկների սպասարկման ոլորտը գրեթե նույն ցածր մակարդակի վրա է մնացել՝ միայն որոշ դեպքերում որոշակի առաջընթաց ունենալով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական թերթիկներ, որոնք կտեղեկացնեն մասնավորապես տաքսիների գների մասին, համեմատաբար բարվոք ծառայությունների մասին և այլն։ «Հայաստանի Հանրապետությունում, որքան էլ զավեշտալի […]
11:29 09.01.2020
Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող […]
11:27 09.01.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իր գործառույթների շրջանակներում 2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ևս շարունակաբար ապահովել է Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։ Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն ընդգրկել են տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, պետաիրավական, սոցիալական, գնումների, ինչպես նաև հարակից այլ ոլորտները և ուղղությունները։ Հիշյալ գործընթացի շրջանակներում արձանագրված փաստերն […]
11:21 09.01.2020
Երեկ՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 AP 415 համարանիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին: Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]
11:17 09.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին արձակուրդից հետ կանչելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»,- ասված է որոշման մեջ:
11:10 09.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: «Այսօր մեր հանճարի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Նա սիրում էր ասել, որ «աշխարհից վրեժ է լուծում սիրով»: Հետևե՛ք նրա խորհրդին»,- գրել է նա: