ՄԻՊ-ը հրապարակել է «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

ՄԻՊ-ը հրապարակել է «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները 

13:44 10.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան էջից:

«Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կատարում է չհայտարարված այցեր, ուսումնասիրում երեխաների խնամքի, շենքային, բուժծառայության և խոհանոցի աշխատանքների կազմակերպման պայմանները, հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների նկատմամբ վերաբերմունքին:

«Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը խնամվող երեխաների իրավունքների պաշտպանությունը նույնպես մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Տվյալ հաստատություն Պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում բացահայտվել են խնդիրներ, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտման։

Բացահայտված հիմնական խնդիրները.

1. Հաստատության գործունեության տիպն օրենքով սահմանված չէ

Հաստատությունը փաստացի իրականացնում է մանկապարտեզի, հանրակրթական դպրոցի և մանկատան գործառույթներ, սակայն ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 381-Ն որոշմամբ հաստատված հաստատությունների տիպերում նման տիպ սահմանված չէ:

Սա շարունակելը կոպիտ խախտում է, որը հանգեցնում է երեխաների իրավունքների ոտնահարման։

2. Հաստատությունում գտնվող երեխաների կեսի համար առկա չեն այնտեղ գտնվելու օրինական հիմքեր

Տարբեր տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում ստուգվել են նաև «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաների ընդունելության փաստաթղթերի հարցը։ Օրինակ՝ 2017 թվականին արձանագրվել է, որ 87 երեխաներից 45-ի համար առկա չեն եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգիրը և (կամ) մարզպետարանի եզրակացությունը: 2018 թվականին նշված փաստաթղթերը բացակայել են 35 երեխայի դեպքում։

3. Լոգարանների և սանհանգույցների հետ կապված խնդիրներ

• Հաստատության անձնակազմի տեղեկատվության համաձայն՝ հաստատությունում ամեն օր գիշերում է 45-50 երեխա: Երեխաները լոգանք են ընդունում յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ կամ «ըստ անհրաժեշտության»,
• 2017 թվականին այցի ժամանակ արձանագրվել է, որ չնայած հաստատության սանհանգույցները նոր են վերանորոգվել, սակայն զուգարանակոնքերը գտնվում են մեկ ընդհանուր տարածքում, բաժանված չեն միջնորմներով և չունեն դռներ (առկա է մեկ ընդհանուր դուռ): 2018 թվականի այցի ընթացքում պարզվել է, որ զուգարանակոնքերը բաժանված են միջնորմներով, սակայն դռներ տեղադրված չեն,
• սանհանգույցները շատ դեպքերում մաքուր չեն եղել, իսկ այցերի ընթացքում դրանք փորձել են արագ մաքրել: Սանհանգույցներում գրեթե մշտապես առկա է մաքրող նյութերի խեղդող հոտ, ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ այցի պահին մեծ քանակությամբ մաքրիչ նյութեր են օգտագործվել։ Անգամ երեխաների համար անընդունելի պայմաններում նրանք (այդ թվում՝ փոքրահասակ) օգտվել են զուգարաններից,
• մի շարք լվացարաններում չեն եղել օճառ և սրբիչներ։

4. Բուժծառայության կազմակերպումը թերի է

• Հաստատությունում աշխատում է մեկ բուժքույր, ում հավաստմամբ՝ ինքն իրականացնում է առաջին բուժօգնությունը, իսկ այլ խնդիրների դեպքում հրավիրվում է բժիշկ։ Երեխաներն իրենց առանձնազրույցների ժամանակ նշել են, որ երեկոյան ժամերին չեն կարողանում դեղեր ստանալ, եթե, օրինակ, ունեն գլխացավ կամ ատամնացավ, քանի որ բուժքույրը երեկոյան ժամերին չի աշխատում,
• բացակայում են պահանջվող գրանցամատյաններ, այդ թվում՝ «Խոհանոցի աշխատողների առողջության», «Աշակերտների հիգիենայի», «Դեղերի անվանաքանակական հաշվառման» և համանման մատյանները կամ գրանցատետրերը, ինչպես նաև ախտահանման միջոցառումները և բժշկական թափոնների կառավարման վերաբերյալ որևէ մատյան: Չէր վարվում նաև երեխաների նկատմամբ բռնության դեպքերի արձանագրման գրանցամատյան։ Այս խնդիրները հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների և կարող են վտանգավոր լինել երեխաների առողջության տեսանկյունից։

5. Սնունդը միատեսակ է

• հաստատության ճաշացանկերի ուսումնասիրությունը վկայում է, որ երեխաները մեկից ավելի տեսակ սննդամթերք առհասարակ չեն ստանում կամ ստանում են անբավարար քանակությամբ: Մասնավորապես, ճաշացանկերում բացակայում են տեղեկություններ այն մասին, որ երեխաներին է մատուցվել որոշակի տեսակի սննդամթերք, օրինակ՝ ձուկ և կաթ։ Գերակշռել են տարբեր տեսակների փլավները,
• չեն պահպանվում սննդամթերքի նմուշների պահպանման պայմանները,
• սննդամթերքի պահեստում գրեթե որևէ անգամ չի եղել բավական քանակի մսամթերք, միրգ և բանջարեղեն: Այս առնչությամբ աշխատակիցները պարբերաբար պարզաբանել են, որ ամեն օր են կատարում գնումները, այլ ոչ թե պահեստավորում։

Վերոգրյալ բացահայտված խնդիրների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ, որոնք այցերից հետո ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

20:48 13.08.2025

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

20:28 13.08.2025

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

20:17 13.08.2025

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

BACK_TO_TOP