TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատմությանը հայտնի է դեպք, երբ ԱՄՆ-Իրան երկխոսության խողովակը Հայաստանով է անցել. Սուրեն Սարգսյան

11:07 09.01.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում. Մի փոքր տեղեկանք, որի մասին իշխանությունները օբյեկտիվ պատճառով տեղյակ չեն: Իրանն ու ԱՄՆ-ն միշտ ունեցել են երկխոսելու ուղիղ խողովակ՝ ըստ անհրաժեշտության: Դա եղել է բացառիկ խողովակ և այլ խողովակներով […]

̰
ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում

10:36 09.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ անօթևան անձին տրամադրվում է ժամանակավոր կացարան մինչև 90 օր տևողությամբ: Այցի ընթացքում իրականացվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի […]

̰
ՔԿՀ-ներում առկա են հոգեբանների թափուր հաստիքներ

10:32 09.01.2020

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է երկու քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, հոգեբանի մեկ թափուր հաստիք է առկա «Գորիս» ՔԿՀ-ում և երկու հաստիք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Նշված հաստիքները զբաղեցնելու համար անհրաժեշտ է հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը «Գորիս» ՔԿՀ-ում առկա առաջատար մասնագետի հաստիքի համար (ամսական միանվագ […]

̰
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կրկին կկալանավորվի

10:30 09.01.2020

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանը երեկ հեռացել էր խորհրդակցական սենյակ: Որոշումը հրապարակվել է այսօր։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կկալանավորվի, լրագրողների հետ զրույցում հայտնել է Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ բողոքարկելու են վճիռը։ Նոյեմբերի […]

̰
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Վլադիմիր Կարապետյան

10:12 09.01.2020

Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել […]

̰
Այս տաք և չոր օրերն այլևս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ․ Սուրենյան

09:28 09.01.2020

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:14 09.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:08 09.01.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-16։00 Ավանեսովի 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1, 3, 5 շենքերը, Խաղաղ Դոնի փ. 6, 8, 10, 12 շենքերը, 11:00-15։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 6, 8, 8/1, 10, 12, 14, 16 շենքերը, Միկոյան […]

̰
Ոստիկանները չթույլատրված ժամի հրավառություն կազմակերպած անձի են հայտնաբերել

23:57 08.01.2020

Հունվարի 2-ին` ժամը 23:40-ին, Վայքի ոստիկանները գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են Վայքի հրապարակում հրավառություն կազմակերպած մի տղամարդու։ Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու հատականիշներով։ Ոստիկանությունը կրկին հորդորում է պահպանել հասարակական կարգը, լռությունն ու գիշերային անդորրը։

̰
Վաղը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

23:50 08.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին հնարավոր են թույլ տեղումներ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա […]

̰
Ո՞վ է «Մատանիների տիրակալը» ֆիլմի սաունդթրեքը կատարած հայ կինը

23:11 08.01.2020

Կանադացի հայտնի օպերային երգչուհի, սոպրանո, Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974-ի փետրվարի 1-ին, Լիբանանի Զահլե քաղաքում, հայկական ընտանիքում: Երաժշտությունը Բայրաքդարյան ընտանիքի կյանքի անբաժանելի մասն էր: Իզաբելը սկսել է երգել, երբ դեռ երեխա էր. նա երգում էր Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում, որը ղեկավարում էր նրա մայրը: «Մայրս հաճախ մեզ համար երգում էր հայկական երգեր, և հենց նրա […]

̰
ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան կապակցությամբ Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. փակ հաստատություններում մահվան դեպքերի կանխարգելման քայլերը մնում են անբավարար

21:51 08.01.2020

2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի […]

̰
ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղություն հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են դա․ Թրամփը՝ Իրանին

21:38 08.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր արել է առավոտյան խոստացած հայտարարությունը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դիմելով Իրանի ժողովրդին և լիդերներին՝ Թրամփը ասել է. «Վերջապես դիմում եմ Իրանի ժողովրդին և լիդերներին։ Մենք ցանկանում ենք, որ դուք ունենաք ապագա, մեծ ապագա, այն, որին արժանի եք, բարգավաճում տանը և ներդաշնակություն աշխարհի ժողովուրդների հետ … Միացյալ Նահանգները պատրաստ է […]

̰
16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

21:18 08.01.2020

Դատարանը քիչ առաջ բավարարել է 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

21:10 08.01.2020

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 DR 778 համարանիշի և Opel Astra մակնիշի 19 ՕՍ 178 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Ճամբարակի, 4-ը՝ Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը […]

̰
Մարալիկի ծննդատան փակման հարցը քննարկվել է Շիրակի մարզպետարանում․ վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրից

20:57 08.01.2020

Այսօր Մարալիկում անցկացված բողոքի ակցիայից հետո Առողջապահության նախարարության աշխատանքային խմբի անդամներն այցելել են Շիրակի մարզպետարան ու ծննդաբերական բաժանմունքի փակման հարցի շուրջ քննարկում ունեցել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Մոտ կես ժամ տևած փակ քննարկումից հետո Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում քննարկման մանրամասներն ու  […]

̰
Տոնական օրերին վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ․ ԱՆ

20:24 08.01.2020

2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել: […]

̰
Սա կարող է իրականություն դառնալ շուտով․ Արայիկ Հարությունյան

20:11 08.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Սա կարող է իրականություն դառնալ շուտով ✅Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»:  

̰
Բնական աղետների ավելացումը մոլորակի պատասխանն է մարդկային քաղաքակրթության «զարգացմանը». Կարինե Դանիելյան

19:30 08.01.2020

Բնական աղետներն Ավստրալիայում շարունակում են մնալ մտահոգության առարկա: Ավստրալիայի արևելքում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Նոր Հարավային Ուելսում կրակը ոչնչացրել է մոտ 2 000 շինություն, զոհվել է 25 մարդ, ոչնչացել է 63 000 քառակուսի կիլոմետր տարածք: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Դատապարտյալների հիվանդանոց»-ում հացադուլ է հայտարարել 6 անձ

19:15 08.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։ Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք […]

̰
Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով. Աննա Նաղդալյան

19:14 08.01.2020

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից: «Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել […]

̰
Ո՞ր օրգաններն են ախտահարվում ալկոհոլի չարաշահման դեպքում

19:11 08.01.2020

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» նախազգուշացնում է ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացող խնդիրների մասին: Ցանկը հրապարակվել է նկարի տեսքով.

̰
2019-ին ներկրվել է կրկնակի ավելի քանակությամբ հրավառության համար նախատեսված նյութ

19:06 08.01.2020

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին, որ 2018թ. Հայաստան է ներմուծվել շուրջ 10 մլն 700 հազար հատ հրավառության համար նախատեսված նյութ, իսկ 2019-ին այդ թիվը կազմել է մոտավորապես 20 մլն 200 հազար: Այսինքն՝ ներկրվել է գրեթե կրկնակի ավելի քանակությամբ հրավառության համար նախատեսված միջոց: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրավառության հետևանքով ծանր վնասվածք էր ստացել 10-ամյա Տավրոս […]

̰
Գյումրեցիները Նոր տարում՝ նոր փոփոխությունների ակնկալիքով

19:00 08.01.2020

Ամեն նոր սկսվող տարվա հետ մարդիկ նոր սպասումների ու լավ փոփոխությունների ակնկալիքներ ունեն: Նոր տարին ընտանեկան տոն է, որը նշելու ավանդույթը միշտ չէ, որ անխախտ է: Այս տարի շատերն ընտանիքից դուրս` քաղաքի Կենտրոնական հրապարակում, դիմավորեցին Նոր տարին։ Տոնն ամեն մեկի համար ինչ-որ մի հետաքրքրությամբ առանձնացել է, գյումրեցիներից ոմանք էլ այդ հետաքրքրությունն ու ուրախությունը այլ քաղաքներում […]

̰
«Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմը և ֆուտբոլիստները դիտավորությամբ կանխորոշել են Տորպեդո»-«Մասիս» խաղի ելքը. ՀՖՖ

18:55 08.01.2020

Ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է գրություն ՀՀ Առաջին խմբի առաջնության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո»- «Մասիս» խաղի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան գործողությունների արդյունքում հավաքագրված տվյալների համաձայն՝ «Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ֆուտբոլիստները, նախնական համաձայնությամբ, […]

̰
Դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել. Armtimes.com

18:53 08.01.2020

Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձ առայժմ չկա: Հիշեցնենք` հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի […]

̰
ՊԵԿ-ը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար հայտարարությունների ներկայացնելու մասին

18:42 08.01.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ ? https://file-online.taxservice.am «257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)», «258. Հայտարարություն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»: ՀՀ Հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային մարմին […]

̰
Զինված ուժերը կհամալրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ նորակոչիկներով

18:40 08.01.2020

Հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական […]

̰
Հայ լրագրողների` 2019թ. Բաքու կատարած այցի ամփոփումը SHANTNEWS-ի տաղավարում

18:39 08.01.2020

SHANTNEWS.am-ն ամփոփում է անցած` 2019 թվականը: Ինչպիսի՞ն էր տարին ԼՂ հակամարտության կարգավորման առումով: Հիշեցնենք` հայ և ադրբեջանցի լրագրողները տարեվերջին այցելեցին Ադրբեջան և Հայաստան: SHANTNEWS.am-ի  տաղավարում հայ լրագրողներն ամփոփել են Բաքու կատարած այցը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Դատախազը մերժել է Թավադյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը

18:29 08.01.2020

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մերժել է որպես մեղադրյալ ներգրավված «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն […]

̰
BACK_TO_TOP