Մարալիկի ծննդատան փակման հարցը քննարկվել է Շիրակի մարզպետարանում․ վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Մարալիկի ծննդատան փակման հարցը քննարկվել է Շիրակի մարզպետարանում․ վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրից

20:57 08.01.2020

Այսօր Մարալիկում անցկացված բողոքի ակցիայից հետո Առողջապահության նախարարության աշխատանքային խմբի անդամներն այցելել են Շիրակի մարզպետարան ու ծննդաբերական բաժանմունքի փակման հարցի շուրջ քննարկում ունեցել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:

Մոտ կես ժամ տևած փակ քննարկումից հետո Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում քննարկման մանրամասներն ու  հարցի լուծման տարբերակները չի նշել, բայց ևս մեկ անգամ հստակեցրել է, որ անկախ խնդրի կարգավորման հետագա ընթացքից, այն միայն ու միայն պետք է ուղղված լինի ծծնդկանների սպասարկման որակի ու մատուցվող ծառայությունների բարձրացման ապահովմանն ու անվտանգությանը:

«Առայժմ ես զերծ կմնամ որևիցե մեկնաբանություն տալ քննարկման արդյունքների վերաբերյալ, որովհետև քննարկումները շարունակվելու են նաև վաղը, մյուս օրը, բայց Մարալիկում գործում է նաև շտապօգնության ծառայություն, երկու մեքենա ունեն  և կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում նաև շտապօգնությունը կարող է ապահովել հղիների տեղափոխման հարցը:

Մենք գտնում ենք, որ ավելի ճիշտ է մինչև ծնունդը սկսվելը տեղափոխումը ապահովվի, քան ծնունդը սկսվելուց հետո մենք բարդություննեի առաջ կանգնենք և չիմանանք՝ ինչ անել»,- նշել է Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը:


Ըստ նախարարության ներկայացուցչի՝ բաժանմունքի լուծարման որոշման հիմքում դրված են հստակ չափորոշիչներ, ըստ որոնց՝ յուրաքանչյուր ծննդաբերական բաժանմունք պետք է հագեցած լինի անհրաժեշտ բուժսարքավորումներով ու մասնագետներով, իսկ Մարալիկի բաժանմունքում անգամ անհետաձգելի դեպքերում կեսարյան հատումներ և վերակենդանացում անելու մասնագետներ ու սարքեր չկան, ինչը նման ուղղվածության բաժանմունքների գործունեության առաջին պարտադիր նախապայմաններից է:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, անդրադառնալով մարզպետարանում անցկացված քննարկմանը, նշել է, որ մի կողմից պետք է առաջնորդվել նախարարության չափորոշիչներով, իսկ մյուս կողմից՝ հաշվի առնել նաև խոշորացված համայնքի 17 գյուղական բնակավայրերի բնակիչների՝ դեպի այլ բուժհաստատություններ տեղափոխման դժվարությունները, քանի որ անհարժեշտ ենթակառուցվածքներն ու հասարակական տրանսպորտը հեռավոր գյուղերում բացակայում են:

«Մենք էս ընթացքում ժամանակ ունենք աշխատելու և որոշակի մոտեցումներ քննարկելու: Այսօր Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկում էինք որոշակի դետալներ։ Խնդիրները, որոնք այսօր մենք ունենք էդ տարածաշրջաններում, ես ինչքան գիտեմ, նաև Հայաստանի 9 այլ բաժանմունքներին է առնչվում, այսինքն` որոշումը կայացվել է անցած տարվա ավարտին` չֆինանսավորել գործիքակազմերով չափորոշիչներին չհամապատասխանող բաժանմունքները, և հիմնավորումը հիմնականում անվտանգ ծառայություն մատուցելն է, որակը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Քննարկման մասնակիցները նշել են, որ  Մարալիկի Առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակվել-չփակվելու հարցի վերջնական պատասխանը կտրվի մի քանի օրից, շահագրգիռ կողմերի հետ ունեցած քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո: Եթե բաժանմունքը փակվի, ապա աշխատակիցները կստանան ծանուցագրեր, իսկ հնարավորության դեպքում կապահովեն աշխատանքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP