13:50 08.01.2020
SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը մանրամասներ է հաղորդում Մարալիկից:
Նրա խոսքերով` տարածքում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը հայտնեց` մարզպետարանի դիրքորոշումն այնպիսին է, որ պետք չէ փակել ծննդատունը:
Տեղեկացնենք` ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը վերաբերում է կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի լուծարմանը:
Այդ մասին, որպես այդպիսին, որոշում դեռ չկա, բայց այն մասին, որ ծննդատունը ենթակա է փակման, հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019թ. դեկտեմբերին Գյումրի կատարած այցի ընթացքում:
Բանն այն է, որ Մարալիկում ծնունդները շատ քիչ են: 2019թ. ամփոփ տվյալներով` 106 ծնունդ է եղել այդ ծննդաբերական բաժանմունքում, ինչը առողջապահության նախարարության չափորոշիչներով շատ փոքր թիվ է:
Որպեսզի ծննդատունը կարգ ստանա և ֆինանսավորման խնդիր չունենա, անհրաժեշտ է տարեկան նվազագույնը 150 ծնունդ։ Մարալիկից շատ հղիներ գերադասում են Գյումրիի և Արթիկի ծննդատները. պատճառը Մարալիկում բժիշկների և սարքավորումների պակասն է։
Ցուցարարները պահանջում են լուծարման փոխարեն կադրերով համալրման խնդիրը լուծել։ Բնակիչների և բուժանձնակազմի հետ հսնդիպելու համար առողջապահության նախարարության աշխատանքային խումբն է գործուղվել Մարալիկ։
Ծննդաբերական բաժանմունքը սպասարկում է 17 համայնք` Անի խոշորացված համայնքն ընդգրկում է 17 բնակավայր:
Մանրամասները` տեսանյութում:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...