11:21 02.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 22:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեբեդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 01:33-ին:
Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:
15:12 19.05.2025
Արթուր Գալոյանի առաջին գոլը ՌԴ Պրեմիեր լիգայումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հյուրերի գոլը 80-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը Պրեմիեր լիգայում կարիերայում առաջին անգամ է դարապսի գրավումով աչքի ընկել։ «Դինամոն» 56 միավորով երրորդն է, «Ակրոնը»` 35 միավորով 9-րդը։ ...
15:05 19.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-19-ըԲացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 31 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 14 դեպք՝ խուլիգանության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ […] ...
14:55 19.05.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄայիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Խելաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
14:48 19.05.2025
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում 42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի: Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից: Մեղրաձորի և հարևան համայնքների […] ...
14:40 19.05.2025
Անի Ամիրաղյանը պարտվել է միջազգային մրցաշարի եզրափակչումԱնի Ամիրաղյանը չի կարողացել հաղթել Ծաղկաձորում ավարտված միջազգային մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչը։ 31-ամյա թենիսիստուհին 0-6, 5-7 հաշվով պարտվել է Ռադա Զոլոտարևային (Ռուսաստան, 722-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։ 16-ամյա Զոլոտարևան երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Ծաղկաձորի մրցաշարը։ ...