Հունվարի 1-ին, ժամը 15:14-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սպորտդպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սպորտդպրոցի մոտակայքում գտնվող ֆուտբոլի դաշտում այրվում է խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին. մարվել` 15:29-ին: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ: