12:44 30.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 21-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1998 թվականին, […]
12:28 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր հերթական մարզային այցը: «Ժամանել ենք Տավուշի մարզի Կողբ համայնք»,- գրել է նա: Վարչապետը Տավուշ է ժամանել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նրանք փոքրիկներին նվերներ են բաժանել:
12:14 30.12.2019
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելքոն Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ կատարելով՝ շրջվել: Վթարի հետևանքով […]
12:07 30.12.2019
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Թվերն ընդդեմ ապատեղեկատվության» վերտառությամբ գրառման մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։ Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին […]
11:54 30.12.2019
Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում գնդակահարել է թուրք հյուպատոսին։ Ամերիկյան դատարանը հաստատել է, որ դա վրեժ է եղել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների համար։ Վրիժառուն դատապարտվել է ցմահ ազատազրկման։ […]
11:51 30.12.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ամանորը բոլորիս տոնն է, և այս տարի այն միասին ենք նշելու, հետևաբար միասնաբար պետք է միջոցներ ձեռնարկենք տոնական տրամադրությունը որևէ միջադեպով […]
11:31 30.12.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի […]
11:27 30.12.2019
ԱՄՆ դեսպանությունն Ամանորի ջերմ մաղթանքներ է հղում Հայաստանին և համասփյուռ հայերին։ «Թո՛ղ Նոր տարին լինի երջանկության, բարեկեցության ու խաղաղության տարի։ Տոնական հոլովակում դեսպան Թրեյսիին են միացել հայ և ամերիկացի փոքրիկներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամության վառ ապագան։ Մենք շնորհավորում ենք բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Թո՛ղ 2020-ը լինի խաղաղության և բարեկեցության […]
10:34 30.12.2019
Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, […]
10:30 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:05-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից […]
10:16 30.12.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ապրեք այստեղ և հիմա, գնահատեք այն մարդկանց, ովքեր Ձեզ սիրում են պարզապես նրա համար, որ դուք կաք, նրանք Ձեր կյանքի ամենակարևոր մարդիկ են։ Ոտքի հարվածով փակեք դուռը դավաճանների և թուլամորթերի առաջ և թույլ չտաք, որ նրանք խցկվեն ձեր կյանք։ Երբե՛ք, […]
10:07 30.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության […]
09:51 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ըստ ռուսական մամուլի՝ այսօր Մոսկվա-Երևանը մոսկովյան օդանավակայանների ամենածանրաբեռնված օտարերկրյա ուղղություններից է, եթե ոչ ամենածանրաբեռնվածը: Բարի գալուստ Հայաստան, սիրելի հայրենակիցներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2511296145857432?__xts__[0]=68.ARBa_WXd-Li-7m6Kwd–MtdL2MOeAgwOPQOoZH-4T3R_kIU0a-1oeyJFnp1-a7lf8Nlk4H-A1PvfJnpWXOjkVDBKcLYhQKr3dE8dFys4F6aS-GctuXurDiPWUafQjrPinHacV9zlAIU6YwhZIqBg1RIX33vVKu70JLsckB-UoVUo5dcPD26t28-a4ZqcSnr1higOielWUifCHaKh9TM_URF9pK6jVLc2her9Kmv5OE3mhSLfZXrEI24UbhnylhGmeOWtv-taaiHjS3Ks89E2OA8xepr8SXCoIAc7E_nqLXeJyqU_vSGqR2-o9Ixo-0X0dcRyxvBvezw90ZregkAWG7Ae&__tn__=-R
09:34 30.12.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին, մայրաքաղաք Երևանի բոլոր եկեղեցիներում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Մայր Աթոռում նռնօրհնեքի համար նախատեսված նուռը Սուրբ Էջմիածնին ընծայել են Արցախի Հանրապետության իշխանությունները: *** Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև […]
09:25 30.12.2019
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հակոբ Գ., ծնված 1979 թ.) և […]
08:41 30.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
08:11 30.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզում՝ 10։00-15։00 Վանաշեն գյուղը մասնակի, 10։00-16։00 Երասխ գյուղը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Գեղաշեն, Կամարիս, Կապուտան, Առինջ, Նոր-գյուղ, Կոտայք գյուղերը, Աբովյան քաղաքի 2-րդ, 4-րդ միկրոշրջանները մասնակի, Սևանի փ. 8 շենքը, Հանրապետության փ. 1/4 շենքը, Սարալանջի 10, 11 փողոցները։ […]
23:53 29.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ Ա., ծնված 1987 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Էդգար Լ., ծնված 1986 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մեսրոպ Մ., ՌԴ […]
23:40 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին` ժամը 21:57-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոմաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ […]
23:01 29.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ […]
22:30 29.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 35 RO 407 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 ZQ 492 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին առաջինն օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները: […]
22:00 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:45-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել […]
21:25 29.12.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ամանորի մասին մի երգ էլ ինքն է գրելու:
21:17 29.12.2019
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։ «Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ […]
21:10 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին ժամը 14:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Բագրևանդի փողոցի թիվ 88 հասցեում գտվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes […]
21:01 29.12.2019
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես ՀՀ քաղաքացի` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ճանապարհային ոստիկանությանը այս օրերին իրականացվող ծանր աշխատանքի համար: Քաղաքում ավտոմեքենայով տեղաշարժվելը բավականին դյուրին է դարձել»:
20:31 29.12.2019
«Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հետ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է նաև իր հիմնադրամների գործունեության մասին: «Ես երկու հիմնադրամ ունեմ, որոնց հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ: Իմ ամբողջ ջանքը ներդնում եմ այդ հիմնադրամների միջոցով պետությանն օգտակար լինելու մեջ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ երկու հիմնադրամն էլ ծավալուն աշխատանքային դաշտ ունեն և 2019 թվականին իսկապես բազմակողմանի աշխատանքներ […]
20:08 29.12.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հաղորդման վարող Արամ Աբրահամյանի հետ ամփոփել է անցնող 2019 թվականը: Մասնավորապես խոսել է այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի այն երևույթի նկատմամբ, երբ իրեն կամ ընտանիքի հասցեին վատ խոսքեր են ասվում: «Բացարձակապես չեմ նեղվում, երբ վատ բան են ասում: Վատ բան ասվածը շատ լայն հասկացողություն է: Երբ վատ […]