13:14 27.12.2019
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ «Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից 16.12.2019թ. հրապարակված բաց նամակի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ իրականացվել է նախնական ուսումնասիրություն:
Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչների կողմից անգործություն չի դրսևորվել, դեպքից անմիջապես հետո քննիչների կողմից շատ արագ ձեռնարկվել են գործուն միջոցներ, մասնավորապես՝ 12.12.2019թ., ժամը 16:26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ Ն. Մանանդյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և հետագա ձեռնարկված միջոցառումների ընթացքում, մասնավորապես քննիչ Ռ.Դավթյանի կողմից Ա. Մ. -ի Հ. Մ.-ի կայացած հեռախոսային խոսակցություններով ճշտվել է նրանց գտնվելու վայրը, որի արդյունքում վերջիններս նույն օրը՝ կարճ ժամանակ անց, հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանություն, որպիսի հանգամանքն ի դեպ, բացի քննիչներից և ոստիկան Լ. Սիմոնյանից, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում տված իրենց բացատրություններով հաստատել են նաև կենտրոնի աշխատակիցներ Ա. Ավագյանը և Ռ. Ասլիկյանը:
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հանգամանքին, որ դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել, ապա նախնական ուսումնասիրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի ծառայողների, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու ծառայողի բացատրություններով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի և ոչ մի ծառայող, այդ թվում՝ վարույթն իրականացնող քննիչը որևէ լրատվամիջոցի, կազմակերպության, այդ թվում նաև «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ին հիշյալ դեպքի կապակցությամբ գրավոր, պաշտոնեական տեղեկատվություն չեն տրամադրել, վարույթն իրականացնող մարմնին նման հարցով չեն դիմել, այլ միայն բանավոր հեռախոսազրույցի ընթացքում տրամադրվել է տվյալ պահին քրեական գործով ձեռք բերված հակիրճ տեղեկատվություն:
Նախնական ուսումնասիրությունը դադարեցվել է՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների արարքում կարգապահական խախտման հատկանիշները բացակայելու հիմքով:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...