Ծնողներից մեկի կողմից մյուս ծնողի հետ երեխայի տեսակցությունների կամայական արգելումն անթույլատրելի է. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

Ծնողներից մեկի կողմից մյուս ծնողի հետ երեխայի տեսակցությունների կամայական արգելումն անթույլատրելի է. ՄԻՊ

12:43 27.12.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ծնողներից մեկի կողմից մյուս ծնողի հետ երեխայի տեսակցությունների կամայական արգելումն ու հանրային մարմինների աշխատանքն անթույլատրելի է:

«Մի քանի օր առաջ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Շիրակի մարզում 27-ամյա կին է ինքնասպան եղել: Ըստ տարածված տեղեկության՝ երիտասարդ կինն այդպիսի քայլի է դիմել այն պատճառով, որ նախկին ամուսինը թույլ չի տալիս, որ երեխաները շփվեն իր հետ:

Հաշվի առնելով դեպքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է նկարագրված խնդրի ամբողջական ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինչպես վկայում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ներկայում լայն տարածում ունեն այն դեպքերը, երբ ծնողներից մեկը (հիմնականում՝ հայրը) առերևույթ կամայական արգելում է մյուս ծնողի տեսակցությունը կամ որևէ այլ հաղորդակցություն երեխայի հետ կամ ստեղծում է խոչընդոտներ: Արդյունավետ չէ Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը:

Մասնավորապես,

1. Խիստ մտահոգիչ է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությունն այս ոլորտում․ նրանք չեն ցուցաբերում հետևողականություն ու պատշաճ ներգրավվածություն նշված գործընթացներին, չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն։ Պաշտպանին պարբերաբար հասցեագրվող բողոքների քննարկումը վկայում է այն մասին, որ կան դեպքեր, երբ, օրինակ՝ երեխային տեսակցելու և վերջինիս հետ շփվելու հնարավորությունից զրկված ծնողը դիմում է Խնամակալության և հոգաբարձության մարմին, սակայն տվյալ մարմինը պատշաճ միջոցներ չի ձեռնարկում անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու և երեխայի լավագույն շահից բխող որոշում կայացնելու համար: Արձանագրվել են բողոքներ այն մասին, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայից առանձին բնակվող ծնողին ուղղորդել ու համոզել է վերադառնալ նախկին ամուսնու մոտ՝ երեխայի հետ շփումը պահպանելու նպատակով, հակառակ պարագայում սպառնալով նրան զրկել ծնողական իրավունքներից: Բացի այդ, Խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից որոշում կայացնելիս նախապատվությունը հիմնականում տրվում է տվյալ համայնքում կամ վարչական շրջանում բնակվող ծնողին՝ առանց մանրամասն ուսումնասիրություն իրականացնելու և երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ցուցաբերվող նման մոտեցումն անթույլատրելի է:

2. ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության հետ կապված Պաշտպանին պարբերաբար հասցեագրվող բողոքները հիմնականում կապված են հարկադիր կատարողի անգործության, կատարողական վարույթի անհիմն կասեցման, փորձաքննություն նշանակելու հիմքով կատարողական վարույթի կասեցմամբ պայմանավորված երկարատև ձգձգումների, ինչպես նաև այնպիսի դեպքերի հետ, երբ երեխան՝ երկարատև շփման բացակայության, ծնողի ազդեցության հետևանքով չի ցանկանում տեսակցել մյուս ծնողին և նման պարագայում հարկադիր կատարողը միջոց չի ձեռնարկում կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Իրականում ծնողներից մեկի կողմից մյուս ծնողի հետ երեխայի հաղորդակցությունը, այդ թվում՝ տեսակցություններն արգելելու կամ դրանց խոչընդոտելու հարցն ունի համակարգային բնույթ։ Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինները մշակեն հստակ ընթացակարգեր՝ խնդրահարույց իրավիճակներում պատշաճ ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև առավել հետևողական և արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով, որոնք կբխեն երեխայի լավագույն շահերից: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել տվյալ իրավասու մարմնի աշխատակիցների վերապատրաստումների հարցին:

Բարձրացված հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո, արձանագրված խնդիրներն արտացոլվելու են Պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանն առանձին անդրադարձ է կատարված Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի համանուն արտահերթ զեկույցում»։

Արտահերթ զեկույցը տեղադրված է այստեղ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP