23:02 17.12.2019
Դեկտեմբերի 15-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ ստացվեց, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ համագյուղացիները կենցաղային պատճառներով վիճել են։ Օպերատիվ կերպով պարզվեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Շուտով հայտնի դարձավ, որ մասնակիցներից 22-ամյա երիտասարդը դանակով երկու անգամ խփել է 37-ամյա, մեկ անգամ՝ 33-ամյա մի տղամարդու։ Հանգամանքները հիմնավորվեցին փաստական տվյալներով, ինչից հետո Գորիսի ոստիկանները սկսեցին կասկածվողին հայտնաբերելու միջոցառումները։
Զուգահեռ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից մի քանի ժամ անց՝ արդեն դեկտեմբերի լույս 16-ի գիշերը, 22-ամյա երիտասարդը կամավոր ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին ու խոստովանական բացատրաություն տվեց։ Հետագա միջոցառումենրով քրեական հետախույզները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը, որն ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
08:55 09.08.2025
ՊՍԺ-ն ուկրաինացի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո08:49 09.08.2025
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՕգոստոսի 9-ին, ժամը 03:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։03-ին, մարվել՝ 04։14-ին։ Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել՝ […] ...
08:39 09.08.2025
Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակելՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով/դրվագով: Վարչապետի գլխավորությամբ այս ու մեր մյուս գործընկերների շնորհիվ խաղաղությունն իրականություն է դառնում»: ...
08:34 09.08.2025
ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհՕգոստոսի 8-ին, ժամը 23։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կողաշրջվել․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «BMW» […] ...
08:28 09.08.2025
Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. ՄիրզոյանԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․ «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»։ ...
08:19 09.08.2025
Հրդեհ Մայակովսկի գյուղումՕգոստոսի 8-ին, ժամը 22։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռազմական ոստիկանության մոտ այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայակովսկի գյուղում՝ չշահագործվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ օգոստոսի […] ...
08:11 09.08.2025
ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը ջերմորեն հրաժեշտ են տվել միմյանցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ջերմորեն հրաժեշտ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: ...