11:53 17.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում […]
11:39 17.12.2019
Ադրբեջանը շարունակում է հաշվեհարդար տեսնել Իլհամ Ալիևի վարչակարգին քննադատող ոչ միայն ադրբեջանցի, այլև օտար երկրների քաղաքացիների նկատմամբ: Օրերս Ուկրաինայից առևանգվել է բլոգեր Էլվին Իսաևը, ապա ադրբեջանական միգրացիոն ծառայությունները հայտնել են, որ նա իրենց մոտ է: Բլոգերին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել: Ադրբեջանը նորից որս է սկսել քաղաքական վերլուծաբանների և բլոգերների նկատմամբ: Սա իսրայելցի ճանապարհորդ Ալեքսանդր […]
11:36 17.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից։
11:30 17.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը իմ գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին՝ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, […]
11:25 17.12.2019
11:10 17.12.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 6, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ծեծի՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, […]
10:53 17.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»:
10:45 17.12.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ: Ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի: «Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար և սպասում ենք ևս 8-ին, որոնցից […]
10:32 17.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված անզիջում պայքարը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին […]
10:28 17.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջարվել 2004թ. ծնված անչափահասին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ […]
10:01 17.12.2019
Ավարտվել են Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Դրանք մեկնարկել էին այս տարվա հունիսին։ Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհը‚ որ վերականգնվել է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից‚ գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, որի միջոցով Հայրենյաց, Տուֆաշեն, Հայկասար, Պեմզաշեն համայնքները կապվում են միմյանց և Մ1 միջպետական ու Հ83 […]
09:47 17.12.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հուլիս-հոկտեմբերին գործատուների հանրապետական միության կողմից փոքր և միջին ձեռնարկատիրության, միկրոբիզնեսի շրջանակներում անցկացված վերլուծությունները ցույց են տվել, որ միկրոբիզնեսում ներառված ձեռներեցների 49 տոկոսը կարողանում է գործունեության արդյունքում միայն առաջնային անհրաժեշտության սպառման ապրանք գնել, օրինակ՝ հագուստ, ուտելիք: Այսինքն, ոչ բավարար միջոցների պատճառով չեն կարողանում գնել երկրորդային սպառման ապրանք, օրինակ՝ գույք […]
09:25 17.12.2019
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:45-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:20-ին: Այրվել է բնակարանի հյուրասենյակի (մոտ 30 քմ) գույքը՝ ամբողջությամբ:
09:05 17.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:11 17.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15։00 Նոր Նորքի Մոլդովական փ. 44/4 շենքի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, 11:00-17։00 Կողբացի փ. 30, Տերյան փ. 1, 3, 3Ա, 18, 20, 24, 28, 30, 32, Ամիրյան փ. 10, 12, Մաշտոցի պող. 20, […]
00:01 17.12.2019
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում գտնվող տներից մեկի դուռն այրվում է։ Ահազանգը փոխանցվել է նաև ոստիկանության Մարտունու բաժին: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 12 տան բնակիչ՝ 29-ամյա Անուշ Հակոբյանը տան հյուրասենյակում փայտյա […]
23:40 16.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-20-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ […]
23:04 16.12.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը: Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել: Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները: Վճարումների, […]
22:58 16.12.2019
Այսօր ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ա. Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Հարություն Հարությունյանը։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար է […]
22:40 16.12.2019
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։55-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Նոր Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ- 2107» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1976 թ.) և […]
22:32 16.12.2019
Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը։ Նա ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում՝ արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ […]
22:17 16.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ « Իվանկա Թրամփի հետ՝ Դոհա ֆորումում»։
21:45 16.12.2019
Դեկտեմբերի 16-ին` ժամը 14։15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Peugeot Dieppe» […]
21:23 16.12.2019
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից News.am-ին հայտնել են, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հարցին՝ որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները և կասկածնե՞ր եղել են արդյոք, որ երեխան «խոզի գրիպից» է մահացել, բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ […]
21:10 16.12.2019
88-ին Լենինականի ֆրանսիական թեքումով 10-րդ դպրոցն ավերակների վերածվեց, փլատակներում մնացին աշակերտներ ու ուսուցիչներ: Այդ ծանր օրերին էր, որ սեփական վիշտը կոկորդում խեղդելով՝ նա երդվեց հարազատ դպրոցը նույն տեղում կառուցել։ Գյումրեցի Մարտինն էր Փաշայան՝ դպրոցի տնօրենը: Հենց նրան է ֆրանսահայ հեղինակը իր գրքում կոչել Հսկա: 88-ի երկրաշարժից 40 օր անց նա արդեն իր նպատակներն իրականացնելու գործին […]
20:57 16.12.2019
Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: 15 համարի երթուղայինի դուռը պոկվել է, երբ ուղևորը փորձել է բացել այն: Վարորդը ստիպված է եղել երթևեկել առանց դռան: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, հետաքրքրվել, թե երբ քաղաքացիները կազատվեն «ԳԱԶելներից» ու երբ Երևանում կգործի պատշաճ տրանսպորտային համակարգ:
20:48 16.12.2019
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզեցին հանացագործությունը կատարած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել է համապատասխան բացտրություն։ Ձեռնարկվում […]
20:37 16.12.2019
Արցախի Հանրապետություն դեկտեմբերի 16-ին ժամանել են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով»-ի անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ, հանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ստեփանակերտի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշակոթողի մոտ պատվիրակությանը դիմավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և […]
19:57 16.12.2019
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության 10 ծրագիր է իրականացվելու: Առաջարկվող ծրագրերը վերաբերում են նոր ջերմոցների, խելացի անասնագոմերի կառուցմանը, տոհմային անասունների բուծմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը։ Պետության աջակցությունը լինելու է ծախսերի մի մասի, որոշ ծրագրերի դեպքում՝ գումարի կեսի փոխհատուցումը, նաև ցածր տոկոսադրույքով վարկավորումը։ Շիրակի մարզից ստացված հայտերը հանրապետությունում ամենաքիչն են։ Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների հետ […]