14:25 11.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։
2024թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նույն օրը, երեկոյան իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ թաղված Կապանի 35-ամյա բնակչի տան բակում։ 63-ամյա անձի սպանության կասկածանքով Ոստիկանության աշխատակիցների կողմից նշված անձը ձերբակալվել էր:
Դեպքի առթիվ ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Նախաքննությամբ կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք էին բերվել փաստական տվյալներ առ այն, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17։00-ից 18։00-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր 35-ամյա ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։ Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո 63-ամյա տղամարդը խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Կապանի 35-ամյա բնակչի և նրա մոր հասցեին։ Այդ պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վերջինս դիտավորությամբ հարվածներ է հասցրել 63-ամյա համաքաղաքացու մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում նաև կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին։
Նախաքննության սկզբնական շրջանում, փորձելով մոլորության մեջ գցել վարույթն իրականացնող մարմնին՝ 35-ամյա տղամարդը հայտնել էր, որ վիճաբանությունը հարթվել է, ինչից հետո Կապանի 63-ամյա բնակիչը գիշերել է նշված տանը։ Հաջորդ օրը՝ առավոտյան, վերջինիս գտնելով մահացած վիճակում և վախենալով, որ նա մահացել է իր հասցրած հարվածներից՝ որոշել է մարմինը թաքցնել։ Այդ նպատակով՝ դիակը տեղափոխել է իր տան հետնամաս, թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա, ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամոխրացած զանգվածը։
Հետագա քննության ընթացքում, սակայն, կատարված քննչական գործողությունների, այդ թվում նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ 35-ամյա տղամարդը տուժողին տան հետնամաս է տարել և այրել՝ վերջինիս դեռևս ողջ լինելու պայմաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ ընդհանուր մաշկածածկույթների և առկա ներքին օրգանների մոտ 80 տոկոսի չափով 4-րդ աստիճանի բոցով այրվածքներ՝ մարմնամասերի և ներքին օրգանների զգալի հատվածների բացակայությամբ և մոխրացմամբ վնասվածքներ՝ ինչը հանգեցրել է նրա մահվան։
Քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Կապանի 35-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նշված անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն՝ դատարան ուղարկելու նպատակով։
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...