TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ատելության խոսքի կարգավորումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վտանգ խոսքի ազատության համար. Գայանե Աբրահամյան

13:55 16.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարի շուրջ աշխատանքային խումբ ստեղծելու գործընկերներիս նախաձեռնությունը: Ցավոք, այս պահին չեմ կարող մասնակցել, չնայած այս խնդրի մասին խոսում եմ արդեն ամիսներ շարունակ, մի քանի դիտարկում այստեղ ներկայացնեմ. Հենց սկզբից արձանագրենք, որ ատելության խոսքը […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

13:51 16.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից:  Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգել է նիստը, քանի որ Սիլվա Համբարձումյանի կողմից ներգրավվել է նոր պաշտպան, որը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019թ․ […]

̰
Քաղաքական հայացքներից մինչև ատելության խոսք. իշխանական պատգամավորը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին

13:50 16.12.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով։ Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել է, թե որ խմբերին է ուղղված նախագիծը, և որո՞նք են ատելության խոսքի մեկնաբանման սահմանները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից ատելության խոսք եղե՞լ է, թե՞ ոչ. քննարկում ԱԺ-ում

13:45 16.12.2019

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, որում քննարկվում էր ատելության խոսքի դեմ ՀՀ օրենսդրությունում կարգավորումներ կատարելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, նախաձեռնության հեղինակ Սարգիս Խանդանյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Կարծում եմ՝ նախ և առաջ ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հույս […]

̰
Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի. Երևանում Նիդեռլանդների դեսպանություն բացելու հիմնավորումը

13:32 16.12.2019

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Նիդեռլանդների ԱԳՆ կայքում Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ հիմնավորումը` Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի»: «Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար, ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին, այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդեռլանդները […]

̰
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

13:29 16.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1984թ. ծնված տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 35-ամյա տղամարդը 2018թ. հունիս ամսին ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ ընդհանուր 10.63 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» […]

̰
Կա՞ ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են իշխանության «ֆեյք» օգտատերերը. թեժ քննարկում ԱԺ-ում

13:26 16.12.2019

««Ֆեյք» օգտատերերը, որոնք բռնության կոչերի հիմնական մունետիկներն են և նաև մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարկվում, որ բազմաթիվ «ֆեյք» օգտատերեր այս կամ այն գերատեսչության ուղղորդմամբ են գործում, հույս ունեմ, որ քննարկելու ենք աշխատանքային խմբում, որ կա այսպես կոչված՝ «իքս» ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են էդ կեղծ օգտատերերի, կեղծ ֆեյքերի հիմնական գրողները բոլոր այն անձանց, գործիչների դեմ, որոնք […]

̰
«Հայաստան» հիմնադրամը 150 հազար դոլար է հատկացրել Լիբանանի հայկական վարժարաններին

13:20 16.12.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այցելել է Բեյրութ՝ լիբանանահայ 18 վարժարաններին փոխանցելու 150 հազար դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը` Արցախի կառավարությունից։ Լիբանանի Ազգային առաջնորդարանից հայտնում են, որ Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ, Հոգշ. Տ. Անանիա ծայրագույն վարդապետ Գուճանյանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ, արժ. […]

̰
Պարո´ն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ Ձեզ. Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին

13:19 16.12.2019

Ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը,  անդրադառնալով քննարկվող նախորդ հարցին ու քաղաքապետի ելույթին՝ կապված աղբի տեսակավորման ու վտանգավոր աղբի հետևանքների մասին, նշել է. «Ուզում եմ խնդրել ու հորդորել մի փոքր ավելի մտածված խոսել. Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, ձեր այս արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի […]

̰
Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Երևանում

13:12 16.12.2019

Երևանի ավագանին այսօր համաձայնություն տվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին: Այն կտեղադրվի Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի` Աբովյան փողոցին հարող տարածքում: Երևան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն: Արտո […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

13:08 16.12.2019

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական […]

̰
2020թ. ապրիլից 25 եվրոյով հնարավոր կլինի Երևանից մեկնել Վիեննա ու Վիլնյուս

13:06 16.12.2019

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական շուկա մուտք գործած Vizz Air ավիաընկերությունը 25 եվրոյով տոմսեր է առաջարկում որոշ ուղղություններով: «Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս: Տոմսերի արժեքը՝ սկսած 25 եվրոյից»,- տեղեկացնում են կառավարությունից:

̰
Հայկ Մարությանը կոչ է անում նվիրատվություններ անել Երևանի քաղաքապետարանին

13:04 16.12.2019

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո Հայկ Մարությանը նշեց, որ աղբի սորտավորման մրցույթին ոչ մեկ չի մասնակցել, նշանակում է՝ շուկան պատրաստ չէ, և համայնքը դա պետք է անի: Նաև նշեց, որ մինչ այս պահը ոչ ոք չէր էլ մտածել, որ վտանգավոր աղբը պետք է […]

̰
Նախագահը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

12:58 16.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով այսօր Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին: Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ […]

̰
Wizz Air-ի մուտքը Հայաստանի շուկա նպաստելու է զբոսաշրջիկների թվի աճին. Նիկոլ Փաշինյան

12:57 16.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան և Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»:

̰
Մարիամ Խանզադյանը` խեթերի սուրբ Արիննա քաղաքի արևի աստվածուհու մասին

12:55 16.12.2019

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում այսօր կազմակերպվել է «Կինը Արևելքում» խորագրով հանրապետական գիտաժողով: Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Մարիամ Խանզադյանը խոսեց հայ, խեթ, ասորի, քուրդ կնոջ պատմական կերպարի մասին: Նա գիտաժողովի մասնակիցներին պատմեց խեթական սուրբ Արիննա քաղաքի արևի աստվածուհու մասին, նշեց՝ արևի միակ աստվածուհին խեթերն են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ատելության խոսքի վերացո՞ւմ, թե՞ Դամոկլյան սուր լրատվամիջոցների գլխին. քննարկում ԱԺ-ում

12:53 16.12.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել: Օրակարգում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցն է եղել: Նախագծի հեղինակն «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանն է: Նա ասել է, որ նախատեսում են 11 անդամից նախատեսված խումբ ստեղծել 6 ամիս ժամկետով: Հանձնաժողովի […]

̰
Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Անի Խաչատրյան

12:40 16.12.2019

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության քննարկման վերջում ելույթ խոսքի ընթացքում կարճ ակնարկով է դիմել ներկաներին. «ՀՈԱԿ-ի ստեղծումը ողջունում եմ, ուզում եմ` շատ հաջողի: Երևան քաղաքը կանաչապատման խնդիր ունի, բայց այսօր փաստեցի ինձ համար ու մարդկանց համար երևի նույնպես, որ դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք: Ունենք […]

̰
Երևանը կանաչապատմամբ զբաղվող կառույց կունենա

12:36 16.12.2019

Երևանի ավագանու արտահերթ նիստի երկրորդ հարցը վերաբերում է «Երևանի քաղաքապետի 2019 թվականի  դեկտեմբերի 11-ի N4678-Ա» որոշմանը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու նախագծին: Նախագծի քննարկման ընթացքում փոխքաղաքապետը պատասխանել է ավագանու անդամների հարցերին:

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 23 պատանիներից 14-ը դարձել են մեդալակիր

12:27 16.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Էյլաթում Հայաստանի 23 ներկայացուցիչներից 14-ը դարձել են մեդալակիր՝ 2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր: Մինչև 17 տարեկան տղաների խմբում 49 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձել է չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 192 կգ […]

̰
Ֆրեդին դուր է եկել Նաիրա Զոհրաբյանի օծանելիքի բույրը

12:14 16.12.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ֆրեդ անունը կրող ձիու հետ՝ կից նշելով. «Ֆրեդին, փաստորեն, դուր է եկել Francis Kurkdjian-ի Baccarat-ի բույրը»:

̰
Մենք ընտրել ենք այստեղ ապրելը, և դա մեզ Սփյուռքի և Հայաստանի հայերից տարբեր է դարձնում. Մաշալյան

12:00 16.12.2019

Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին, հայտնում է Ermenihaber-ը: Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես […]

̰
Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է Հայաստանի «միեղջյուրին»

11:54 16.12.2019

Վայրի բնության պահպանության հիմնադրամի՝ Հայաստանում տեղադրած տեսախցիկները նորից ֆիքսել են բեզոարյան այծին, որը միայն մեկ եղջյուր ունի։ Նրանք տեսանյութը տեղադրել են իրենց էջում։ https://www.facebook.com/wwfarmenia/videos/713531245836867/?v=713531245836867

̰
Անասնապահությամբ զբաղվելու համար 1000 ընտանիքի աջակցություն կտրամադրվի

11:30 16.12.2019

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների՝ նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելուն զուգահեռ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Արդեն ծրագրում ընդգրկվել և պայմանագրեր է ստորագրել 883 անձ։ Մյուս պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է։ Աղքատության փուլային հաղթահարման ինստիտուցիոնալ լուծումը տրվել է «Պետական […]

̰
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

11:24 16.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի […]

̰
Ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել. Աննա Հակոբյան

11:14 16.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փոքրիկ հատված «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթից՝ նշելով, որ դրանով ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: «Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի […]

̰
Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ

10:53 16.12.2019

Լրագրող Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․ «Երեկ Գյումրիում էի: Մեքենա էի մաքսազերծում: Ամեն ինչ շատ արագ ու առանց քաշքշուկների եղավ: Բանալիների կորստի կամ գողանալու հարցերն ի դեպ շատ արագ կարգավորվեց: Սակայն կա մի խնդիր, որն, ի դեպ, շատերն են նշում: Ուրեմն՝ գալիս ես մաքսային գոտի ու պարզվում է՝ մեքենան, որը պետք է դուրս […]

̰
«Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար

10:33 16.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ […]

̰
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

10:29 16.12.2019

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ  Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»: Պաշտպանները բողոքարկել էին նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի […]

̰
Հրդեհ Գեղհովիտ գյուղում․ տանտիրուհին այրվածքներով հոսպիտալացվել է

10:23 16.12.2019

Դեկտեմբերի 15-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել են խոհանոցի կախովի […]

̰
BACK_TO_TOP