19:18 16.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիմուր Ուրազաևին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարօրություն ու բարգավաճում: «Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով»,- նշել է նախագահը: […]
19:15 16.12.2019
Դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ին, Գյումրիի կենտրոնական հրապարակում կվառվեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Այդ մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից:
18:57 16.12.2019
Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է, և այսօր պարտադիր զինվորական ծառայության է մեկնել գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Այս տարի ևս զորակոչիկներին ճանապարհ են դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ մեծ հանդիսավորությամբ, երգ ու պարով։ Շիրակի մարզպետարանի հաղորդագրության համաձայն՝ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խաղաղ ու անփորձանք ծառայություն են մաղթել նորակոչիկներին։ Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Շիրակի […]
18:52 16.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։ Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին […]
18:50 16.12.2019
Իսահակյան 85 հասցեն է` նախկին տնակային Պիոներ պալատի տարածքը, որտեղից չի ապամոնտաժվել միայն տնակային դահլիճը: Այն քարապատել են ու վերածել Անի փողային նվագախմբի համար դահլիճի: Կողքին էլ մեկ տարի առաջ սկսեցին նոր շենքի շինարարությունը: Ընդհանուրը 180 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Կառուցապատումն ավարտված է, բայց վիճելի հարցերը, այն էլ տարածքային, նոր են սկսվում: Սարքելու ընթացքում […]
18:39 16.12.2019
300 միլիոն դոլարի ներդրում. 2024-ին Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 30 տոկոսը կբավարարվի արևային էներգիայով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Սա Հայաստանի պետական հետաքրքրությունների նորաստեղծ ֆոնդի առաջին մեծ ձեռքբերումն է, որի նպատակը 10 մլն դոլարը գերազանցող, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օտարերկրյա ներդրումներին աջակցելն է։
18:38 16.12.2019
Մայրաքաղաքի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Հարգելի համաքաղաքացիներ Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն, մասնավորապես. Հանրապետության հրապարակում դեպի Մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև […]
18:31 16.12.2019
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ջասիմ բին Սայիֆ Ահմեդ Ալ Սուլաիթիի հետ: Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նկատել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը, լինելով փոքր երկրներ, մեծ նշանակություն են տալիս […]
18:15 16.12.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին արձակուրդ է տրամադրվել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին տրամադրել […]
18:14 16.12.2019
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Դոհա ֆորումի» շրջանակում կազմակերպված՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկմանը, որը վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հակամարտությունների և […]
18:12 16.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը, որով նրանք բողոքարկում են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի` նոյեմբերի 7-ի որոշումը կալանքը գրավով չփոխարինելու վերաբերյալ։ Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր։ Նա դիմում էր ուղարկել դատարան, որ գտնվում է բժշկական կենտրոնում։ Նիստին ներկայացել էր 2 տուժող, 3-ը ներկա չէր։ Երբ […]
18:08 16.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սողոմոնյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
18:07 16.12.2019
Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող […]
17:56 16.12.2019
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ընթացքում սեփական նախաձեռնությամբ հարուցել է 6 վարչական վարույթ՝ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու երկու մարզի՝ Արմավիրի և Գեղարքունիքի մի շարք հիվանդանոցների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում տիրող վիճակը։ Ուսումնասիրությունների հիմքում եղել են նաև մամուլի որոշ հրապարակումներ։ Տեսչական ստուգումներն ուղղված են եղել պարզելու՝ որքանով են պահպանված ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N11-Ն և […]
17:50 16.12.2019
Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով […]
17:48 16.12.2019
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն […]
17:46 16.12.2019
ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Կանանց աջակցման կենտրոնի հրապարակած բաց նամակին, որում անդրադարձ է կատարվում կենտրոնի շահառու Ա. Մ.-ին, որը ընտանիքի անդամի՝ ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների: Կենտրոնը տեղեկացնում է, որ Ա. Մ.-ին տրամադրվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ ժամանակավոր կացարան՝ ապաստարան: «2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային […]
17:41 16.12.2019
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին՝ ժամը […]
17:28 16.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից համատեղ թողարկված նոր բջջային հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ հասանելի են «Շանթ» և այլ հեռուստաընկերությունների ծրագրերը, ներառյալ բացառիկ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: Ներբեռնելով «ՄՏՍ TV» հավելվածը և բաժանորդագրվելով` հնարավորություն է ստեղծվում մինչև հունվար 31-ն անվճար օգտվել հավելվածից` չծախսելով ձեր փաթեթով նախատեսված մեգաբայթերը: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված են հայկական 12 […]
17:12 16.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարանին դռնփակ նիստ անցկացնել՝ դատավոր Լուսինե Աբգարյանի կապերին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները […]
17:02 16.12.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն արձանագրում է, որ մեր իրականության մեջ վարչապետի տիկին «աշխատելը» անասելի բարդ է: Ըստ նրա` անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ինքը լրջորեն մտածած չլինի, այսպես ասած, «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին, բայց ամուսինը բառի բուն […]
17:00 16.12.2019
Երևանում գիշերային ժամերին գործունեություն ծավալող օբյեկտներից քաղաքապետարանը կպահանջի պահպանել գիշերային անդորրն ապահովելու ժամեր: Քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծի համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23:00-ից մինչև 07:00-ն: Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախագիծը զեկուցողը հայտարարեց, որ օրենքը խախտողները կտուգանվեն մինչև 6 մլն դրամով:
16:48 16.12.2019
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից […]
16:46 16.12.2019
Նախորդ շաբաթ վերջապես հանգուցալուծվեց Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը: Պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այդ աթոռը փաստացի թափուր էր ավելի քան 11 տարի, այն օրից, երբ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հայտնվել էր հիվանդանոցում` տառապելով անբուժելի հիվանդությամբ: «Շանթ» ՀԸ հաղորդավար Նաիրի Հոխիկյանն ամբողջացրել է Պոլսո Հայոց պատրիարքի աթոռի շուրջ ծավալված 11-ամյա գործընթացները՝ եկեղեցական կանոնակարգերից մինչև քաղաքական […]
16:37 16.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ […]
16:22 16.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե: Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ քրգործն արդեն վարույթ է ընդունվել։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև […]
16:20 16.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին, շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում […]
16:08 16.12.2019
«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկաներին դիմեց՝ ընդգծելով. «Վստահ եմ, որ դուք էլ եք հանդիպել տարատեսակ մանիպուլյատիվ հրապարակումների, ճնշումների, մութ գործարքների և իրականության հետ կապ չունեցող այլ ճանապարհների մասին բամբասանքներին: Բայց ես այսօր պարզ ճակատով […]
16:00 16.12.2019
Գյումրեցի Արթուր Մուրադյանի տան բակում գտնվող մի փոքրիկ սենյակում են ծնվում վիրտուալ գաղափարները, որոնք հետո նա իրականություն է դարձնում: Այստեղ մի ամբողջ հավաքածու կա` պատրաստված բնական փայտից ու խեժից, իսկ դրանք սովորական գործեր չեն. գեղանկարչին հատուկ վարպետությամբ Արթուրը կարողանում է այս մատնաչափ զարդերի մեջ «թաքցնել» մի ողջ անտառ, դաշտեր, հիասքանչ բնության այլ տեսարաններ: Բացառապես ձեռքի […]