18:12 16.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը, որով նրանք բողոքարկում են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի` նոյեմբերի 7-ի որոշումը կալանքը գրավով չփոխարինելու վերաբերյալ։
Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր։ Նա դիմում էր ուղարկել դատարան, որ գտնվում է բժշկական կենտրոնում։
Նիստին ներկայացել էր 2 տուժող, 3-ը ներկա չէր։ Երբ դատարանը հարցնում էր կողմերի կարծիքը առանց նրանց նիստը անցկացնելու մասին, պաշտպանական կողմը նշեց, որ սույն գործով, որտեղ քննվում է սահմանադրական կարգի տապալման գործով խափանման միջոցի հարցը, գործով տուժող ճանաչված չէ, հետևաբար, նաև նրանց ներկայությունը նիստին պարտադիր չէ։
Երբ հերթը հասավ բացարկի միջնորդությանը, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր միջնորդությունը պետք է դռնփակ ներկայացնի և միջնորդեց այս հատվածը դռնփակ անցկացնել։ Դատարանը միջնորդությունը բավարարեց:
Հիշեցնենք, որ այս կազմով առաջին նիստն էր։ Սույն գործով բողոքի քննությունը մակագրված էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Դատախազի կողմից նրան ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել է, և գործը դեկտեմբերի 10-ին մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։
22:18 08.08.2025
Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանըՍպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...
22:13 08.08.2025
Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձելԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...
21:53 08.08.2025
ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտումԱյս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ […] ...
21:43 08.08.2025
Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժելԿաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին և թեթև աստիճանի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Օպերատիվ տվյալների համաձայն՝ Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնցից հինգն արդեն հոսպիտալացվել են և անցնում են հետազոտություններ: Բոլորը գտնվում են […] ...
21:22 08.08.2025
Սերոբյանի «Շերիֆը» խոշոր հաշվով պարտվել է «Անդերլեխտին»․ ԿԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»: Սերոբյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Մոլդովայում: ...