17:28 16.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից համատեղ թողարկված նոր բջջային հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ հասանելի են «Շանթ» և այլ հեռուստաընկերությունների ծրագրերը, ներառյալ բացառիկ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: Ներբեռնելով «ՄՏՍ TV» հավելվածը և բաժանորդագրվելով` հնարավորություն է ստեղծվում մինչև հունվար 31-ն անվճար օգտվել հավելվածից` չծախսելով ձեր փաթեթով նախատեսված մեգաբայթերը:
«ՄՏՍ TV» հավելվածում ներառված են հայկական 12 ալիքներ HD որակով, այդ թվում` մասնագիտացված ալիքներ՝ Shant Music, Shant News, Shant Kids, Shant Serial, որոնք կարելի է դիտել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 3G և 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաև Wi-Fi-ի միջոցով:
«ՄՏՍ TV» հավելվածը հասանելի է «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500», ինչպես նաև «X» և «Y» թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին:
«ՄՏՍ TV» հավելվածի օգտագործումը երկարացվել է ևս մեկ ամսով և մինչև 2020թ. հունվարի 31-ը ներառյալ ծառայությունն անվճար է: Հավելվածի կարևոր առավելություններից մեկն այն է, որ այն օգտագործելիս, նշված սակագնային պլաններով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: Մեկ այլ առավելություն ծնողների և իրենց փոքրիկների համար` «Shant Kids» հեռուստաալիքի շնորհիվ սիրելի մուլտֆիլմերը լավագույն HD որակով և վառ գույներով հասանելի են հայերեն:
Ինչպե՞ս օգտվել հավելվածից
Առաջին հերթին անհրաժեշտ է «ՄՏՍ TV» հավելվածը ներբեռնել AppStore-ից և Google Play Market-ից, այնուհետև գրանցվել հավելվածում մուտքագրելով բաժանորդի հեռախոսահամարը և մյուս անհրաժեշտ տվյալները:
Հավելվածն ունի էլեկտրոնային ուղեցույց, որտեղ բաժանորդը կարող է ծանոթանալ ալիքների, ծրագրերի և ժանրերի մասին տեղեկատվությանը, ինչպես նաև սահմանել հիշեցումներ, որոնք օգտատիրոջը հաղորդումից առաջ կտեղեկացնեն դրա մասին:
Հավելվածում գործում է Catch-up համակարգ, որը թույլ է տալիս դիտել մի շարք հաղորդումներ և սերիալներ ցանկացած ժամի ցանկացած վայրում, օրինակ` եթե բաց եք թողել «Հորիզոն» լրատվական ծրագիրը, «Shant Premium HD» հեռուստաալիքով կարելի է սեղմել Catch-up նշանի վրա և նորից դիտել: Ընդհանրապես, «MTS TV» հավելվածի վերաբերյալ մանրամասներին ու պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆեյսբուքյան էջ կամ կայքէջ՝ www.mts.am, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 111 ծառայություն:
MTS TV բջջային հավելվածը հասանելի է միայն Հայաստանում, նախատեսված է սմարթֆոնների համար, հնարավոր է օգտվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Առավելությունների մասին
Նախ` պրեմիում ալիքներով գովազդ չի ցուցադրվում, հաղորդումների և սերիալների մեծ մասն առաջինը ցուցադրվում է «Շանթ Պրեմիում» ալիքով, կա հաղորդումները հետ, առաջ կամ դադար տալու հնարավորություն և Catch up-ի հնարավորություն 3 օրվա համար:
22:37 08.08.2025
ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու էԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , […] ...
22:28 08.08.2025
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տունՐոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...
22:18 08.08.2025
Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանըՍպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...
22:13 08.08.2025
Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձելԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...
21:53 08.08.2025
ԲՏԱ նախարար. Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտումԱյս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ […] ...