10:18 14.12.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինական արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ: Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով: Հա, ի դեպ, […]
09:40 14.12.2019
Դեկտեմբերի 14-ին՝ժամը 00:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 2500 հակ կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ […]
09:30 14.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
09:17 14.12.2019
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ ու ավելի հաճախ սկսեցի մտածել, երբ անցնող մեկ տարվա ընթացքում բազմիցս առիթներ ունեցա որպես ԱԺ փոխնախագահ արտերկրից ժամանած պաշտոնյաներին ուղեկցել հուշահամալիր ու թանգարան։ Թանգարանի շնորհիվ դասագրքային գիտելիքներս չոր փաստերից վերածվեցին բովանդակության, շատ ամուր էմոցիոնալ կապվածություն ձևավորվեց […]
09:02 14.12.2019
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին։ Հարցին՝ ինչպե՞ս են իրավապահները ներխուժել իրենց տուն, Հայրապետյանն ասաց, որ շատ կոռեկտ՝ օրենքի տառը պահելով: «Ինչպես կասեր մեր ժամանակների դասականը՝ ակուռատնի, բայց չներխուժեցին, եկան մեր բնակարան: Որևէ վատ բան չեմ կարող ասել նրանց […]
08:50 14.12.2019
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին։ Ռուբեն Հայրապետյանը նախ պատմեց, թե երբ են սկսել իրավապահները հետաքրքրվել իրենով. «Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ […]
08:39 14.12.2019
Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրել, դա արդեն ծիծաղելի է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանը լավ ընկեր չէ»։ «Որպես տղամարդ ես հպարտանում եմ, որ երբևիցե […]
08:30 14.12.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տան խուզարկությանը։ Ռուբեն […]
23:57 13.12.2019
ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում դեկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Վանաձորի թիվ 5 դպրոցի 2-րդ հարկում գտնվող համակարգիչների դասասենյակ և գողացել լուսացրիչ, դյուրակիր համակարգիչներ՝ պատճառելով 600․000 դրամի նյութական վնաս։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին գողությունը […]
23:47 13.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:18 13.12.2019
Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան` հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: «31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական […]
22:56 13.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, որ մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։ Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են նրա ինքնությունը։ Ըստ նախնական […]
22:40 13.12.2019
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց խախտումների մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ հայտանբերվել են 55 մլն դրամի ոչ իրավաչափ վճարման դեպքեր, նվազեցման ենթակա աշխատանքային ստաժ: Վերականգնման ենթակա գումարը կազմում է շուրջ 29 մլն 950 հազար դրամ: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:08 13.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով երեխաների որդեգրման հայտնի դեպքին, ասաց, որ ուսումնասիրությունների վերաբերյալ մանրամասներին չի տիրապետում: Նա պատմեց, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները երեխա որդեգրելու ցանկություն հայտնել ու խոչընդոտի հանդիպել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:44 13.12.2019
Բրյուսելի քաղաքային խորհրդարանը դեկտեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այսպիսով ավարտին հասցնելով Բելգիայի կողմից համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից:
21:22 13.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաներում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային և աջ նստատեղի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի թիվ 184 […]
21:13 13.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ ամենաբարձր մակարդակով արված ամենաթարմ դիտարկմանը՝ Զարուհի Բաթոյանը հաստատում է, որ պետական համակարգում դիմադրություն կա: Նախարարը նկատել է. «Աշխատակիցներ ունենք, որոնք ցանկանում են աջակցել բարեփոխումներին ու աջակցում են, կան աշխատակիցներ, որոնք ցանկություն ունեն, բայց չեն աջակցում: Կան նաև աշխատակիցներ, որոնք ցանկություն չունեն, բայց կարող են […]
19:42 13.12.2019
Մոտենում են տոնական օրերը։ Զուգահեռ ավելի ու ավելի շատ են լսելի դառնում փողոցներում տարբեր տեսակի ճայթիչ-պայթիչների ու հրավառությունների ձայները։ Այս առնչությամբ ներկայացնենք որոշ նկատառումներ։ Նախ՝ տարբեր տեսակի հրագործական առարկաները վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Դեպքեր են եղել, որ դրանց սխալ օգտագործման արդյունքում այրվածքներ ու վնասվածքներ են ստացել ինչպես չափահասներ, այնպես էլ անչափահասներ։ Սխալ իրականացված […]
19:26 13.12.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Կոմիտեն հիշեցնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն […]
19:05 13.12.2019
Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել են ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց […]
18:58 13.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը: Վարչապետը նախ անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: «ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Եվ ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև […]
18:53 13.12.2019
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, հայտնում է Ermenihaber-ը: Դիվանագիտական աղբյուրներին հղում տվող թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ԱՄՆ-ի դեսպանին հայտնել է Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական […]
18:45 13.12.2019
Նախորդ շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ այդ ժողովին մասնակցում էին նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնող երեք պատվիրակներից մեկն էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Հենց նրա հետ է SHANTNEWS.am-ի տաղավարում զրույցը:
18:37 13.12.2019
Քրեական վերաքննիչ դատարանը, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժման բողոքարկումը: Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»: Այդ խոսքից անմիջապես […]
18:25 13.12.2019
Տնտեսական առկա հնարավորություններն ու ներուժը մարզի զարգացման համար լիարժեք նախադրյալներ են ստեղծում: Պոտենցիալը գնահատել են ոչ միայն պետական կառույցները, նաև միջազգային կազմակերպությունները: Ուսումնասիրությունները եղել են բոլոր ոլորտների ուղղությամբ: Մարզի զբոսաշրջային գրավչությունը հիմնական խթանը համարվեց նոր ներդրողների հետաքրքրությունները մեծացնելու համար: Իսկ ոլորտները կոնկրետացնելու դեպքում ստացվում է հետևյալ պատկերը` անհատները հետաքրքրված են պատմական կենտրոնի ճարտարապետական արժեք ունեցող […]
18:21 13.12.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին. «Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հունաստանի նորանշանակ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Զոհրաբ Մնացականյանը և Էվանգելոս Տուրնակիսն անդրադարձան ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ»:
18:12 13.12.2019
Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Երևան-Անապա ավիաուղղություն է բացվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։ Այդ ուղղությամբ թռիչքները կանցկացվեն շաբաթական երկու անգամ։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ արդեն այսօր Անապայում դիմավորել են Երևանից ժամանած առաջին ինքնաթիռը։ https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/2933972143313470/?type=3&theater&ifg=1
18:00 13.12.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ Ջերմուկից ինձ և իմ գործընկերներին տեղեկություն փոխանցեցին, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը: Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա […]
17:58 13.12.2019
Ըստ վիճակագրական կոմիտեի` արդեն 2 նիշով իջել է աղքատությունը: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ավելացնելով, որ աղքատության հաղթահարումը միայն սոցիալական ոլորտի խնդիր չէ. «Մենք մեղմում ենք աղքատությունը, բայց նպաստի ու աջակցության միջոցով աղքատությունը վերացնելը ռոմանտիկ է հնչում: Պետք է տրամադրենք կարիքի հիման վրա ծառայություն, որպեսզի […]