Ցեղասպանության թանգարանի շնորհիվ դասագրքային գիտելիքներս չոր փաստերից վերածվեցին բովանդակության․ Լենա Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Ցեղասպանության թանգարանի շնորհիվ դասագրքային գիտելիքներս չոր փաստերից վերածվեցին բովանդակության․ Լենա Նազարյան

09:17 14.12.2019

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ ու ավելի հաճախ սկսեցի մտածել, երբ անցնող մեկ տարվա ընթացքում բազմիցս առիթներ ունեցա որպես ԱԺ փոխնախագահ արտերկրից ժամանած պաշտոնյաներին ուղեկցել հուշահամալիր ու թանգարան։ Թանգարանի շնորհիվ դասագրքային գիտելիքներս չոր փաստերից վերածվեցին բովանդակության, շատ ամուր էմոցիոնալ կապվածություն ձևավորվեց մեր պատմության ու փորձի հանդեպ։ Հերիք չի անցնող տարում գրեթե ամեն ամիս եղել եմ թանգարանում, երեկ նորից մենակ գնացի, որ երկար նայեմ շաքարի կտորին, որով գաղթի ճանապարհին փրկվել է մի ամբողջ ընտանիք, որբերի համար նախատեսված մի օրվա բրնձի չափաբաժնի փոքրիկ սրվակին, որբանոցի երեխայի համարակալված շապիկին, որպես հիշատակ մնացած մազի փունջը, լուսանկարներում մարդկանց դեմքերը։ Մարդկային խիղճը վրդովվեցնող անսպառ պատմությունների, դասերի, մեր ու ուրիշների մասին խորապես մտորելու տեղ է։ Ու գիտեմ, որ շատ շատերն ամեն տարի ապրիլին գնում են հուշահամալիր, բայց երբեք չեն եղել թանգարանում։ Խնդրում եմ, անպայման այցելել, մանրամասն նայել, երկար դիտել ամեն մի պահպանված նմուշը ու պահել հիշողության մեջ։ Անմոռանալի ապրումներ են։ Թանգարանի աշխատակիցներն էլ հրաշալի տիրապետում եմ նյութին ու շարունակում են ուսումնասիրել։ Ու, իհարկե, էլ ավելի եմ գնահատում այն հազարավոր հայ ու այլ ազգության մարդկանց ջանքերը, որոնք նպաստել են երեկ ԱՄՆ Սենատում, ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում ու այլ երկրներում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Շնորհակալ եմ»։

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2968565643174650

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

13:55 08.08.2025

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

13:51 08.08.2025

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

13:51 08.08.2025

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

13:44 08.08.2025

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

13:35 08.08.2025

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

13:30 08.08.2025

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...

BACK_TO_TOP