Ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին. Փաշինյան

18:58 13.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:

Վարչապետը նախ անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:

«ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Եվ ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ներկայացուցիչների պալատի անդամներին: Գիտեք, որ հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ-ի հայությանը, բոլորն այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործին, և ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի:

Մենք բազմիցս ենք արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ: Դուք տեղյակ եք, որ հենց Հայաստանի առաջարկությամբ Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ն ընդունեց որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր: Բայց շատ կարևոր է արձանագրել, ինչը մենք բազմիցս ենք արել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի, և այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից:

Ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ավելի ճիշտ այդ քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Եվ գիտեք, որ, ըստ էության, շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը և սա, այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են:

Եվ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ նաև Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում: Եկեք նայենք, թե ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ և Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, ու սա ըստ էության ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի:

Եվ այս առումով կարծում եմ՝ նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում: Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Եվ ընդ որում մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ իմ նշած գործառույթների շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը ցավոք, այսօրվա իր դերակատարմամբ իմ նշած քայլերի շրջանակներում որոշակի պատմական աղերսներ է ստանում դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ:

Եվ ես նշեցի դեկտեմբերի 9-ի հետ կապված օրվա վերնագիրը՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր»: Այո՛, կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ ցեղասպանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահն այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները, այո՛, եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա: Եվ երբ այս բանաձևը ՄԱԿ-ում ընդունվում էր, թերևս այն ժամանակ դժվար կլիներ կանխատեսել, որ այսպիսի իրադարձություններ, հայտարարություններ կլինեն, որոնք լիովին կարդարացնեն նման ձևակերպման արդարացվածությունը»:

Վերադառնալով այսօրվա քննարկման օրակարգին՝ վարչապետը հստակ արձանագրել է, որ, իհարկե, անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է. այստեղ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական, և՛ դիվանագիտական կոմպոնենտներ կան:

«Բայց, այնուամենայնիվ, մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ 1 պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է, Հայոց բանակն է, և Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են: Այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների:

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Եվ մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության, Զինված ուժերի զարգացման ոլորտում, բայց սպառազինությունների ձեռքբերումն այս ոլորտում մեր վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը: Ես շատ կարևոր եմ համարում, որ լրջագույն քայլեր են արվել Զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ: Եվ այս ուղղությամբ նույնպես մենք մեր աշխատանքները շարունակելու ենք:

Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի. առաջինը, գիտեք, որ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում: Սա բնական մասն է, բայց կա նաև երկրորդ հատվածը, որ մենք, իհարկե, բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները և փոփոխությունները, որն իրականացնում ենք, իրենց բովանդակության կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Զինված ուժերում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սպառազինության համալրման, ենթակառուցվածքների զարգացման, բանակում կրթության որակի բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Հումանիտար ականազերծման կենտրոնի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

13:00 05.07.2025

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։   ...

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

12:50 05.07.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

12:45 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

BACK_TO_TOP