Հափշտակություն իմ կողմից երբեք էլ չի եղել․ ՀՖՖ նախկին նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Հափշտակություն իմ կողմից երբեք էլ չի եղել․ ՀՖՖ նախկին նախագահ

08:50 14.12.2019

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին։

Ռուբեն Հայրապետյանը նախ պատմեց, թե երբ են սկսել իրավապահները հետաքրքրվել իրենով. «Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության վերաբերյալ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դրան նայում է շատ նորմալ:

«Թող ստուգեն, բայց 6-րդ վարչությունը չունի այդ հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալների վերաբերյալ ինֆորմացիան կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ստուգել. ոչ միայն ստուգել, այլ նաև ինչ-որ յուրացման թիվ հայտնաբերել, այդ հայտնաբերումից հետո դատավորի կարգավիճակ ընդունել և պարզել, որ ես հափշտակել եմ: Միգուցե պարզվի, որ այդպիսի թիվ չկա, իրականում հափշտակություն իմ կողմից երբեք էլ չի եղել: Ես չեմ բացառում, որ կարող են սխալներ եղած լինել, բայց այն թվերը, որոնք իրենք հայտարարում են, ուղղակի ծիծաղելի է»,- ընդգծեց նա:

Իսկ թե ինչ թվերի մասին է խոսքը, Հայրապետյանն ասաց, որ տարբեր թվեր են նշում, կես միլիոնից մեկ միլիարդ, հստակ բան չգիտի: Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ գործի քննությունը տարուց ավել տևի, որովհետև իսկապես ծավալը մեծ է. «Դրանից հետևությունն այն է, որ շատ վերևից հրամանը ստացել են Ռուբեն Հայրապետյանին արագ չեզոքացնել, քանի որ ամսի 23-ին ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

13:55 08.08.2025

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

13:51 08.08.2025

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

13:51 08.08.2025

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

13:44 08.08.2025

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

13:35 08.08.2025

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

13:30 08.08.2025

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...

BACK_TO_TOP