14:18 06.12.2019
Հայաստանում զինծառայողների շրջանում ինքնասպանությունների վիճակագրությունը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մղել է այսօր ԱԺ ներկայացված նախագծին, որով առաջարկվում է խստացնել պատիժը զինծառայողներին ինքնասպանության հասցնելու դեպքում։ Զոհրաբյանը պնդեց, որ այս արարքը այդպիսի հանցագործությունները նաև զինվորական ծառայության կանոնակարգերի խախտումների, զինծառայողներին նվաստացնելու հետևանք են, ինչի հետ կապված՝ դրանք պետք է հանվել ընդհանուր կարգից ու դիտարկվեն առանձին՝ որպես զինվորական հանցագործություն։ […]
13:56 06.12.2019
Ընդդիմադիր խմբակցությունները այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավագանու արտահերթ նիստում, մեծապես իրենց դժգոհությունը հայտնեցին ամանորյա ծախսերի համար հատկացվող գումարի չափից: «Այո´, ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետև վերջին տարիների ընթացքում 40-50 մլն-ը չեն գերազանցել ամանորյա ծախսերը և այս նախագծով պետությունը և քաղաքապետարանը տրամադրում են շուրջ 750 000 դոլար: Նախորդ տարվա ամանորյա տոնածառը, երբ ձեռք բերեցինք 75 000 դոլարով, […]
13:56 06.12.2019
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն անդրադարձել է այն հարցին, որ 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված վճարը, ազատվել քրեական հետապնդումից: Նրա խոսքերով՝ կառավարության դիրքորոշումը խիստ և վերջնական է, որ օրենքն այլևս չի երկարացվելու: «Մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին […]
13:47 06.12.2019
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծին, որով առաջարկվում էր 10 միլիոն դրամի դիմաց բանակում մեկ ամիս ծառայել: «Այն ձևաչափը, որ այսօր առաջարկել է պարոն Սարգսյանը, սկզբունքորեն մեզ համար ընդունելի չէ: Մի քանի անգամ հայտարարել ենք, որ զորակոչվելուց հետո ցանկացած զինծառայող անցնում է առնվազն 5 ամսվա ուսումնական […]
13:44 06.12.2019
Ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվում էր Երևանի բյուջեից ամանորյա տոներին ուղղվող գումարի ավելացմանը, ելույթի համար գրանցված «Լույս» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետին. «Մի քանի օր է մամուլում շրջանառվում են լուրերը, մեջբերեմ քաղաքապետի խոսքը, երբ ասացիք, որ ջինսով ու բոթասներով ներկայանալը վերաբերմունք է պետական ապարատին: Երևանի տեղական ինքնակառավարման մարմնի բարձրագույն նիստն է այսօր, […]
13:35 06.12.2019
«7.5 տնտեսական աճի ցուցանիշն ինձ բավարարում է առաջին հերթին այն պարզ պատճառով, որ ցանկացած երկրում հեղափոխությունից հետո կապ չունի հեղափոխությունը թավշյա է, ոչ թավշյա է՝ տնտեսությունը գահավիժում է: Իսկ մեզ մոտ տնտեսությունը ոչ միայն չգահավիժեց, այլև 4 տոկոսի աճ ապահովեց: Եթե պատկերացնենք, որ գահավիժել է, և մենք էս մակարդակն ունենք, 1.5 տարվա ընթացքում բյուջեն ավելացավ […]
13:29 06.12.2019
2019 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարումը: Ծրարի վրա պատկերված է 2019 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 10-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն: Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք […]
13:27 06.12.2019
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է հրապարակել փաստաբանության ստեղծման 101-ամյակի առիթով. «Սիրելի՛ փաստաբաններ Շնորհավորում եմ ձեզ փաստաբանության ստեղծման 101-ամյակի առիթով: Փաստաբանի բարդ ու պատասխանատու աշխատանքը մեր երկրում իրավունքի գերակայություն հաստատելու անփոխարինելի երաշխիք է: Իրավունքների պաշտպանությունը չի կարող լինել արդյունավետ առանց փաստաբանի մասնագիտական գործունեության: Փաստաբանի բարձր հեղինակությունը և փաստաբանության նկատմամբ հանրային բարձր վստահությունն անհրաժեշտ […]
13:26 06.12.2019
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ելույթից առաջ քաղաքապետ Հայկ Մարությանին մոտեցավ և նրան փողկապ նվիրեց: Քաղաքապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ առիթով է այդ նվերը: Ներսիսյանն արձագանքեց, թե մենք ժողովրդավար երկրում ենք ապրում, և ինքը ցանկանում է, որ քաղաքապետը ևս փողկապ կրի: Հայկ Մարությանը կատակեց. «Եթե թույլ կտաք, ես այս փողկապը կվերանվիրեմ շեյխերին ու […]
13:21 06.12.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանին:
13:16 06.12.2019
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հանրապետությունում գործող գազալցակայաններում տեղադրված սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակը։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: Այս նպատակով ստուգայցերը կրում են պարբերական բնույթ։ Տարվա կտրվածով այս ուղղությամբ հարուցված վարչական վարույթների թիվն արդեն գերազանցում է 300-ը։ Հերթական դիտարկման ընթացքում հանրապետական նշանակության ճանապարհի Երևան-Գյումրի հատվածում գործող գազալցակայաններից մեկի սանհանգույցում արձանագրվել են […]
13:15 06.12.2019
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։55-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի տներից մեկի 3 բնակիչ։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում քաղաքացիները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են […]
13:14 06.12.2019
«Մեր այս քվեարկությունը կամ կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Հիմա մենք ավելի քան 300 մլն տրամադրում ենք, որ քաղաքի տոնակատարությունները ապահովենք»,- ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, երբ արտահերթ նիստում քննարկվում էր Ամանորի միջոցառումներին […]
13:02 06.12.2019
Ազգային ժողովում որպես անկախ պատգամավոր ներկայացող Արման Բաբաջանյանն այսօր իր ելույթում ասաց, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ժողով է արել ու շրջաբերական է ուղարկել, որով պատրաստվում է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ։ Նրա որոշ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ խոսքը Դաշնակցության մասին է, թեև քաղաքական ուժի անվանումը Բաբաջանյանը չտվեց։ «Այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական […]
13:00 06.12.2019
Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինին: Հանդիպմանը մասնակցել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը: Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրել է Խորհրդի լիազորությունների շրջանակը, […]
12:50 06.12.2019
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած նախագիծը, որով արտոնություններ են տրվում այն ավիափոխադրող ուղղություններին, որոնք առաջին անգամ են բացվում Հայաստանում։ Կոմիտեի ղեկավարն ասաց, որ օրենքի նախագիծը վերաբերում է այն ուղղություններին, որոնցով Հայաստանից թռիչքներ չեն կատարվել վերջին 12-ամսվա ընթացքում։ Այդպիսի ուղղությամբ թռիչքները կազատվեն «օդի տուրք» 10000 դրամների վճարումներից։ «Իրական վերջնական նպատակը նա է, որ […]
12:30 06.12.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղետի գոտու վերականգման համար շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել 2020 ՀՀ պետական բյուջեով։ Գյումրին մեջքը շտկելու է։ Հ.Գ. ԱԺ լիագումար նիստում այն ընդունվեց, ընդդիմադիր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են քվեարկել»։
12:21 06.12.2019
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ստացումները կազմել են 2 մլրդ 172 մլն դոլար. «2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ստացումները կազմել են 2 մլրդ 172 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումների գծով՝ 453.4 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների […]
12:14 06.12.2019
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր դիմեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել Գորան Բրեգովիչին Երևան հրավիրելու համար: «Քաղաքապետարանի բյուջեին 271 մլն Կառավարությունն է տրամադրում, 54 մլն՝ ընթացիկ բյուջեով է հատկացված եղել: Որքա՞ն է հոնորարը, ինչպե՞ս եք որոշել, որ Ամանորի գիշերը պետք է հյուրընկալվեր հենց նա: Չհաշված այն, […]
12:14 06.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը՝ իր պաշտպանյալի գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահի անձեռնմխելիությունը խախտվում է, վերջինս չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
11:58 06.12.2019
Երևանում մեկնարկել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակին։ Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովին ներկա են մի շարք երկրների առաջատար գիտնականներ և բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու հումանիտար և տեխնոլոգիական գիտությունների կարևորագույն հարցեր: ««Կրթությունը 21-րդ դարում» խորագրով գիտաժողովի առիթը ռուս հայտնի տեսաբան Գեորգի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի […]
11:48 06.12.2019
Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկում է 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը: Մասնավորապես առաջարկվում է. 1) եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, 2) ծախսերի գումարն ավելացնել 271,797.1 հազար դրամով։ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց՝ ո՞րն է […]
11:37 06.12.2019
Հայաստանի բյուջեի եկամուտները 1,5 տարվա ընթացքում աճել են 353 միլիարդ դրամով։ Բայց սա իշխանություններին չի բավարարում, նրանք ավելի շատ են ուզում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատկերավոր բացատրեց, որ եթե «զարգացման սանդուղքն» ունի 100 աստիճան, ապա այն պետք է անցնել 1-2-3-4 և այլն։ «Լավ, կարանք լոնքերով 2-2 թռնենք, 3-3 թռնենք, […]
11:22 06.12.2019
Հայաստանի կառավարությունը փակում է գործարար հանրության նկատմամբ ԱԱՀ գծով 30-ամյա պարտքը։ 56 միլիարդ դրամ է հատկացվում այդ «հուսահատ պարտքերի» մարմանը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մարդը հույս չի ունեցել, էդ փողը վաղուց գրել են սառույցին։ Մենք իրան գնում ենք, արթնացնում ենք, ասում ենք՝ եղբայր, կարո՞ղ է փող է պետք Ձեզ։ Կամ մենք […]
11:19 06.12.2019
2019 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 7,5 տոկոս է։ Եվ այս արդյունքով Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԱՏՄ, հետխորհրդային տարածաշրջանում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ շուտով ի հայտ կգան նաև եվրոպական երկրների ցուցանիշները, և հնարավոր կլինի Հայաստանի ցուցանիշը համեմատել նրանց հետ։ Փաշինյանը նաև որոշ թվեր ներկայացրեց […]
11:09 06.12.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք: Քննության տվյալներով՝ տնօրենը, […]
11:02 06.12.2019
«2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն։ Դա մոտավորապես 28 տոկոս է», – այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ ռազմական ծախսերի ծավալը բյուջեի քննարկումների ժամանակ հնչած մտահոգություններից մեկն է, որին ուզում է անդրադառնալ։ Վարչապետն ասաց, որ շատ բաց չի կարող խոսել, […]
10:59 06.12.2019
Իրականում մեր գործերը լավ են, և սա ամենակարևոր նորությունն է: Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով՝ գործերն ավելի են լավանալու: «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերել, որը շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի: 2019 թ. Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով […]