Զոհրաբյանն առաջարկում է զինծառայողին ինքնասպանության հասցնելու պատիժը խստացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Զոհրաբյանն առաջարկում է զինծառայողին ինքնասպանության հասցնելու պատիժը խստացնել

14:18 06.12.2019

Հայաստանում զինծառայողների շրջանում ինքնասպանությունների վիճակագրությունը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մղել է այսօր ԱԺ ներկայացված նախագծին, որով առաջարկվում է խստացնել պատիժը զինծառայողներին ինքնասպանության հասցնելու դեպքում։

Զոհրաբյանը պնդեց, որ այս արարքը այդպիսի հանցագործությունները նաև զինվորական ծառայության կանոնակարգերի խախտումների, զինծառայողներին նվաստացնելու հետևանք են, ինչի հետ կապված՝ դրանք պետք է հանվել ընդհանուր կարգից ու դիտարկվեն առանձին՝ որպես զինվորական հանցագործություն։

Նրա առաջարկն է` ավելի խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար, քան ինքնասպանության հասցնելու հոդվածով նախատեսված առավելագույնը 3 տարի ազատազրկումն է։ Կառավարությունը, ըստ Զոհրաբյանի, շատ սերտ աշխատել է այս նախագծի մշակման հարցում և կողմ է այս նախագծի ընդունմանը։

Արդյունքում` մինչև 3 տարի պատժի փոխարեն նախատեսվելու է, որ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը պատժվելու է 4-8 տարի ազատազրկում, իսկ հատուկ դեպքերում՝ 6-9 տարի ժամկետում, իսկ մարտական պայմաններում նույն արարքը՝ 7-10 տարի ժամկետով։ Իսկ անուղղակիորեն նույն արարքը անելը՝ է՛լ ավելի խիստ պատիժների է արժանանալու։

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո

16:03 15.08.2025

Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո: Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Ֆրանսիայի առաջնորդի գրասենյակը նշել է, որ հանդիպումը «կկայանա այն պահին, երբ այն կլինի առավել օգտակար և արդյունավետ՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված ժամանակացույցից»։ Մակրոնը և Զելենսկին վարում են […] ...

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

15:50 15.08.2025

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

15:37 15.08.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

15:26 15.08.2025

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...

BACK_TO_TOP