13:16 06.12.2019
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հանրապետությունում գործող գազալցակայաններում տեղադրված սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակը։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: Այս նպատակով ստուգայցերը կրում են պարբերական բնույթ։ Տարվա կտրվածով այս ուղղությամբ հարուցված վարչական վարույթների թիվն արդեն գերազանցում է 300-ը։
Հերթական դիտարկման ընթացքում հանրապետական նշանակության ճանապարհի Երևան-Գյումրի հատվածում գործող գազալցակայաններից մեկի սանհանգույցում արձանագրվել են սանիտարական նորմերի խախտումներ։
Այս տնտեսվարողի հանդեպ այս տարվա նոյեմբերին կայացվել է վարչական վարույթի կարճման որոշում՝ խախտման բացակայության հիմքով։
Սակայն, քանի որ վերջին դիտարկումը, այնուամենայնիվ, բացահայտել է խնդիրներ, ծառայողական քննություն կիրականացվի ԱԱՏՄ այն աշխատակիցների հանդեպ, որոնք ներգրավված են եղել վարույթի կարճման գործընթացին նախորդած զննմանը և արձանագրություն են կազմել տվյալ սանհանգույցում խախտումների բացակայության վերաբերյալ։
16:38 16.05.2025
Ուկրաինական պատվիրակությունը ռուսական պատվիրակության հետ շփվել է թարգմանչի միջոցովՍտամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները ռուսական պատվիրակության հետ շփվել են թարգմանչի միջոցով, հաղորդում է Мы – Украина հեռուստաալիքը։ «Թուրքիայում բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսների հետ խոսում է թարգմանչի միջոցով», – ասվում է լրատվամիջոցի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ...
16:33 16.05.2025
ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ վերջին ժամերին Գազայում 250 մարդ է զոհվելՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 250 մարդ, հարյուրավորները վիրավորվել են։ «Վերջին մի քանի ժամվա ընթացքում Գազայում սպանվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, այդ թվում՝ կանայք և երեխաներ, սա տեղի է ունեցել Գազայի հյուսիսում և հարավում Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարձակումների […] ...
16:29 16.05.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել։ Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...
16:25 16.05.2025
Թրամփը հաստատել է, որ միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացվել ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի նոր առաջարկ։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։ Հինգշաբթի օրը նաև Թրամփը նշեց, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և […] ...
16:21 16.05.2025
Պերեսը պահանջել է «Ռեալի» խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պահանջել է թիմի խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։ Ակումբի նախագահը բարկացած է Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ «Ռեալը» գործնականում զրկվել է Լա լիգան հաղթելու հնարավորությունից։ Պերեսը հույս ունի, որ «Ռեալն» անհաջող մրցաշրջանի վերջում կկարողանա հաղթել աշխարհի ակումբային գավաթը։ Հենց այդ նպատակով Պերեսն […] ...
16:15 16.05.2025
Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ ...