18:57 06.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ համարվում է 34 կազմակերպություն, որոնք ունեն իրավունք ներկայացնելու գործադիր կոմիտեի անդամներ և թեկնածուներ: Այսօր՝ ժ. 18։00-ին ավարտվեց բոլոր թեկնածուների գրանցումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում կա մի հարց, որը […]
18:53 06.12.2019
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՔԾ լրատվական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «Պաշտպանի միջնորդությունը քննարկվել է ու քննիչի կողմից որոշում է կայացվել այն մերժելու մասին` անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասաց Օհանջանյանը: Մարտի 1-ի […]
18:51 06.12.2019
«Պաշտոնապես ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, ես տեղյակ չեմ, երկուշաբթի ինձ կանչել են ՀՔԾ: Ծիծաղելի է ՍերԺ Սարգսյանին այդպիսի մեղադրանք առաջադրելը: Սերժ Սարգսյանը ո´չ հափշտակող է… Նա իր գործունեությունը միշտ համահունչ է պահել օրենքի տառին: Ինձ համար էստեղ գործ չկա»,- այսօր Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը: […]
18:29 06.12.2019
«Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար Բաքու մեկնած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը քննադատության է ենթարկել միջոցառման կազմակերպիչներին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ պաշտոնյան իր ելույթում հայտնել է, թե չի հասկանում համաժողովի մասնակիցների՝ Շահիդների (նահատակների) ծառուղի այցելելու տրամաբանությունը: «13-րդ նստաշրջանը Երևանում […]
18:23 06.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվել է վկան` «Արարատբանկի» վարչության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանը։ Նա դատարանին հայտնել է, որ Արման Մկրտումյանին վարկը տրամադրվել է օրենքին համապատասխան․ «Ոչ մի խնդիր չենք […]
17:46 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր սլովակ գործընկերոջը՝ ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման […]
17:30 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի (վարորդ` […]
17:28 06.12.2019
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված […]
17:18 06.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ: Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` […]
17:16 06.12.2019
Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ վաճառվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը: ՊՈԱԿ ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արվել. «Վաճառվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի թիվ 1665-Ա որոշմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի […]
17:10 06.12.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զինված ուժերի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
16:57 06.12.2019
ԱԺ-ում այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսել էր պարտիզանական խմբերի կողմից շրջաբերականներ տարածելու տեղեկությունների մասին՝ նշելով, որ սա ազգային անվտանգության խնդիր է: Նիստի ընթացքում դրան արձագանքեց ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը, որը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, մասանավորապես ասաց. «Ես ուզում եմ վստահեցնել, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին, ոչ […]
16:50 06.12.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020-ի բյուջեով առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ:
16:32 06.12.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 5-ին բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օպերատիվ տվյալներն իրացվել են ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ միջոցառմամբ։ Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել ու թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով […]
16:26 06.12.2019
Դեկտեմբերի 11-ին աճուրդի կհանվեն 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակներից մի քանիսը: Ինչպես հաղորդում է «12-րդ աթոռ» աճուրդի տունը, աճուրդի կհանվեն Փարաջանովի այն նամակները, որոնք գրվել են 1974-1978 թթ., երբ նա անազատության մեջ էր: Նամակներն ուղղված են Փարաջանովի քրոջը, զարմիկին, դրանց մեջ են նաև ռեժիսորի արած նկարներն ու լուսանկարները: Ռեժիսորը խիստ ռեժիմի ճամբարում […]
16:19 06.12.2019
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում: Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք […]
16:14 06.12.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ մահացել է հայրը: Նա գրել է. «Հայրս ասում էր պիտի ճանաչես աշխարհը, սովորես, թե ինչ են բացահայտել քեզանից առաջ աշխարհը ուսումնասիրողները ու մի բան էլ դու ավելացնես դրա վրա, հասկանաս քո ապրած ժամանակները ու մի բան էլ դու բերես քո […]
15:55 06.12.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը ներկայացել էր բալիկի հետ: Նիստի մեկնարկին քաղաքապետն առանձնահատուկ բարևել է փոքրիկին, իսկ ավագանու անդամները ծափահարել են: Լրագրողների հետ զրույցում Գայանե Վարդանյանը տեղեկացրել է, որ փոքրիկին հաճախ է բերում աշխատավայր, սակայն նիստին առաջին անգամ էր իր հետ բերել: Մանրամասները՝ տեսանյութում:
15:49 06.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին: Շնորհավորելով ճապոնացի գիտնականին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ցանկացած նորարարություն, նույնիսկ մեծագույնը, չի կարող լուծել խնդիրները, այն կարող […]
15:40 06.12.2019
«Վեոլիա Արմենիա» ընկերությունը սիրողական տեսանյութ է հրապարակել Լանջազատից՝ տեղեկացնելով, որ «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վրա նոր վթար է եղել: «Միայն երկու օր առաջ վերացվեց մի խոշոր վթար «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վրա՝ Լանջազատի հարակից ձորում: Եվ ահա մի նոր վթար դրանից մոտ 600-700 մետր հեռու, մեկ այլ սարի վրա: Խողովակի ճեղքը «սվարկի տեղիցա»՝ սա մասնագետի նախնական գնահատականն […]
15:36 06.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ Երևանի ավագանու նիստից: Այսօր Երևանի ավագանու անդամ Գայանե Վարդանյանը, ով Համազասպ Դանիելյանի կինն է, նիստին ներկայացել էր իր փոքրիկի հետ: Տեսանյութին կից՝ Դանիելյանը գրել է. «Էսօր առավոտ շուտ մեր զույգ դպրոցական բալիկներին դպրոց հասցնելուց ու ԱԺ պատմության մեջ իմ իմացած ամենավաղ ժամի […]
15:34 06.12.2019
Օրերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պատվիրակությունը՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման ու զարգացման վերաբերյալ հարցեր։ Առանձնահատուկ քննարկվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու […]
15:27 06.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե բուհում սովորող ինչպիսի՞ կարգավիճակ ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունքից (զեղչից) և քանի տոկոսի չափով: ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 մասով` «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների […]
15:24 06.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը խոսել է այսօրվա լիագումար նիստում քննարկված 2020 թվականի բյուջեի, ակնկալվող տնտեսական ցուցանիշների և անցած ժամանակահատվածում կառավարության գրանցած հաջողությունների մասին: Մակունցի կարծիքով` այդ ցուցանիշներն ավելի քան բավարար են: Մանրամասները` տեսանյութում:
15:16 06.12.2019
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20։30-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 35-ամյա Միշա Ս․-ն, որը 2013թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
15:01 06.12.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 293.072.781 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11 դեպքով նշանակվել 1.180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 29 դեպք, որից 28-ով հաշվարկվել է 277.340.750 […]
14:40 06.12.2019
Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում: Ընդ որում, լրատվական որոշ միջոցներ իրենց իրավունք են վերապահում ներկայացնել կոնկրետ անձանց անուններ՝ մեղսագրելով վերջիններիս հանցավոր արարքների կատարում՝ առանց […]
14:35 06.12.2019
ՀՀ քրեական Վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ամբաստանյալին գրավով չազատելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Միջնորդությանը միացավ նաև դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ […]
14:27 06.12.2019
Ամերիկյան Capital Cities փոփ խմբի հայտնի մենակատար Սեբու Սիմոնյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին, որի համաձայն` նա գումար է փոխանցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Իր մարտահրավերը Սիմոնյանը ստացել է Վահե Բերբերյանից, որն էլ մարտահրավերը ստացել է Սերժ Թանկյանից: «Ես ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար: Ես ցանկանում եմ […]