12:21 07.12.2019
ՀՀ վարչապետի՝ Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում հերթական կանգառը Լեռնանցք համայնքն էր: Այստեղ ՀՀ վարչապետին մոտեցավ մի կին՝ նրան պարզելով մի թուղթ՝ վրան գրված էր. «Բողոք վիշապների դեմ»: «Պարո´ն Փաշինյան ջան, աղաչում եմ: Էնքան թուղթ կա մոտս, ոչ մեկը չեմ տալիս, էդ բառերը քեզ բավական են»,- ասաց նա: Վարչապետը կատակով հարցրեց՝ վիշապներ կա՞ն: Կինն արձագանքեց. […]
12:10 07.12.2019
Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է նաև Լեռնանցք: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով իր այցը՝ վարչապետը նշել է. «Շնորհավորում եմ բնակարանամուտը տոնող լեռնանցքցիներին»:
12:08 07.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այսպիսով` այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված […]
11:58 07.12.2019
Դեկտեմբերի 4-ին Բյուրականի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նախորդ օրը տան մոտ կայանված մեքենայից գողացել էին էլեկտրական մարտկոցը։ Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արբատ գյուղի 31-ամյա մի բնակիչ։ Նա տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 6-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։ Բացի այդ, […]
11:49 07.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Վարչապետը նաև մասնակցում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Մանրամասները` տեսանյութում:
11:36 07.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են պատառիկներ նրա՝ 2018 թ.-ին, որպես նախագահ, և 1997-ին, որպես վարչապետ, պաշտոնավարելիս երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթներից: 1997 թ. ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը նշել է. «Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի և տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան […]
11:31 07.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «1988թ. Դեկտեմբերի 7… ահավոր, սարսափելի հիշողությունների օր։ Դաժան օրեր քաշեցինք։ Աստված զոհերի հոգիներին հանգստություն տա, մեզ էլ կարոտ պահի նման արհավիրքներից…»։
11:19 07.12.2019
Դեկտեմբերի 6-ին` ժամը 4.50-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կողային պատի կտրած, ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 2-ի սահմաններում, Լոռի Բերդ գյուղի Կենտրոնական փողոցում։ Այնտեղ փորձել […]
11:11 07.12.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Ապրելով հաղթեցինք մահին»:
11:08 07.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում՝ աստիճանների երկաթե ճաղավանդակից տղամարդու դի կա կախված, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից […]
09:58 07.12.2019
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 02:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
08:52 07.12.2019
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 31 տարի առաջ՝ ժամը 11։41-ին, երկրաշարժը, որի ուժգնությունն էպիկենտրոնում 10 բալ էր, ցնցեց Հայաստանի հյուսիսը։ Սպիտակի երկրաշարժն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց։ Ավելի քան 500 հազար մարդ անօթևան մնաց։ Երկրաշարժն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, […]
08:41 07.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:32 07.12.2019
«Московский Комсомолец» թերթում հրապարակվել է հոդված՝ «Հաճախ գնացեք գրադարաններ» վերտառությամբ։ Հեղինակը Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է։Նա իր հոդվածում անդրադարձել է Նժդեհի հանդեպ վերաբերմունքի թեմային։ Նա դատապարտել է Արմավիրում տեղի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմի դրսևորումն ու պատասխան վանդալիզմը, որն իրականացրել է Շահեն Հարությունյանը Երևանում՝ Գրիբոյեդովի հուշարձանի […]
08:18 07.12.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որևէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։ Մեզ ասացին, որ դեսպանություններին առաջարկվել է ներկայացնել 3 տարվա կտրվածքով իրենց բոլոր կարիքները, որ պետությունից ֆինանսավորեն, տեղի հայ համայնքի հույսին չմնան։ Պատճառը, ըստ երևույթին, այն […]
08:10 07.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 44/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի […]
23:57 06.12.2019
Սուր շնչառական վիրուսներով հիվանդացության դեպքերն ավելացել են: Հիվանդանոցներում գրիպի բարդացումներով դիմելիության աճ է արձանագրվել։ Հիվանդների մեծ մասը այն մեծահասակներն ու երեխաներն են, որոնք համարվելով խոցելի խումբ՝ գրիպի դեմ պատվաստում չեն ստացել: Պատճառներից մեկն էլ վակցինայի ուշացումով ստացումն է եղել: Հոկտեմբերի փոխարեն բուժհաստատությունները պատվաստանյութ ստացել են նոյեմբերին: Առաջին խմբաքանակն էլ մարզի որոշ պոլիկլինիկաներում արդեն սպառվել է: […]
22:54 06.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, […]
22:10 06.12.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 14:00-ից մինչև դեկտեմբերի 7-ը ժամը 14։00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, […]
22:03 06.12.2019
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում: Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին […]
21:36 06.12.2019
Դեկտեմբերի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 30-ամյա մի կին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտեց հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։ Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրիի […]
21:21 06.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն […]
20:59 06.12.2019
ԱԺ ԲՀԿ խմնակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աչժանացել է «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին․ «Ինչ ասեմ՝ պարզապես շնորհակալ եմ «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին արժանանալու համար։ Միշտ պատիվ և պատասխանատվություն է լինել լավագույնը»:
20:16 06.12.2019
Այսօր` դեկտեմբերի 7-ի նախաշեմին, նախագահական նստավայրում «Նախագահական համերգաշար» նախաձեռնության շրջանակում կայացել է Գյումրիին և Գյումրիի երաժշտարվեստին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագիրը կրող համերգը: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տիգրան Մանսուրյանը և այլ հյուրեր և հրավիրյալներ հանրապետության մարզերից: Համերգի ժամանակ հայտնի կոմպոզիտորների և երաժիշտների ստեղծագործությունները ներկայացվեցին Գյումրիի երաժշտական […]
20:00 06.12.2019
Գյումրիի նորակառույց ավտոմաքսատան հարակից տարածքում 1 շաբաթ առաջ նոր տնակներ են հայտնվել, որոնք ենթադրվում է, որ հարմարեցվում են հետագայում սննդի և սպասարկման կետեր բացելու համար։ Գյումրիի քաղաքապետարանը սա ապօրինի գործունեություն է համարում: Մի քանի օր տերերին նախազգուշացրել են ինքնակամ դրանք տեղափոխել տարածքից: Բայց պահանջին ընթացք չի տրվել: Այսօր արդեն անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակիցներն իրենք […]
19:59 06.12.2019
Նոր կառուցված «Հյուսիսային մաքսատուն» վարչության հարակից` Թբիլիսյան խճուղու վերջնամասում վերջին օրերին ինքնությունը չպարզված անձ/անձանց կողմից ապօրինի կերպով տեղադրվել էին տնակներ և զավթվել համայնքապատկան հողատարածքներ: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից: Տնակներն ապօրինի կերպով տեղադրված անձանց քաղաքապետարանը հորդորել էր (իրազեկում իրականացվել է տեղական հեռուստաընկերությունների միջոցով) երկու օրվա ընթացքում հեռացնել տնակներն ու տարածքներն ազատել ապօրինի հողազավթումից: Միաժամանակ […]
19:55 06.12.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց […]
19:25 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ՝ 2008 թվականից իրականացվել էր կայարանի ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացումն ու հիմնանորոգումը (գծային տնտեսություն, քարշային ենթակայան, միկրոպրոցեսորային կիսաավտոմատ արգելափակման համակարգ): Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է ներկաներին և աշխատակիցներին ու մաղթել անփորձանք աշխատանք․ «Ուրախ […]