20:03 15.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ցիկլոններին ով փռեց ասֆալտին, որ 2 ամիսա վախում են գան Հայաստան?»։
20:00 15.11.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 11-14-ը Քենիայում մասնակցել է «Nairobi Summit 2019»-ին, որն այս տարի կազմակերպել են Քենիայի և Դանիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) և ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը: Համաժողովի ընթացքում նախարար Բաթոյանն անդրադարձել է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և նորածինների սեռային հարաբերակցության խնդրին: «Հայաստանի Հանրապետության կառավարության […]
19:54 15.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը: Դավիթ Սագանելիձեն, նախագահ Սարգսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ նշել է, որ պետության կողմից հիմնադրված կառույցի նպատակը ներդրողներին աջակցություն ցուցաբերելն է և նրանց համար մի շարք գործընթացների դյուրացումը: Հիմնադրամն աջակցում է […]
19:43 15.11.2019
Գյումրիի չբնակեցված տնակները կապամոնտաժվեն: Այս մասին կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում: Դատարկ տնակների թիվը Գյումրիում 586-ն է, որոնց բնակիչները հանրապետությունում չեն 10 տարուց ավելի: Մինչ այս, չբնակեցված ժամանակավոր կացարանների ապամոնտաժման իրավունք քաղաքապետարանը չի ունեցել: Տնակների հաշվառման աշխատանքային խմբին առաջարկը ներկայացրել է «Շիրակ կենտրոնը» : Այն հավանության է արժանացել, և գործադիրը տնակների ապամոնտաժման իրավական հիմքերն ամրագրելու […]
19:40 15.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտթևն այսօր օգնության խնդրանքով դիմել էր խորհրդարանական երկու ուժերին՝ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին: ԲՀԿ-ական երկու պատգամավորներ՝ Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանը, լրատվամիջոցներում հրապարակված դիմումը տեսնելով, եկել էին անձամբ հանդիպելու մամուլի ասուլիս հրավիրած երիտասարդներին: «Մենք մոտեցանք, որովհետև պատասխանատու քաղաքական ուժ ենք, հարկ համարեցինք մեր աչքով համոզվել՝ ինչ է կատարվում: Հայաստան, հայկական […]
19:07 15.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ 4,9 տոկոս տնտեսական սպասվող աճի վերաբերյալ ընդդիմադիր գործիչների քննադատություններին։ Նա բացատրեց, թե ինչու են այդպես անում։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ էլ ռազմարդյունաբերության պատասխանատուների հետ զրույցում է ասել, որ դնեն այնպիսի նշաձող, որը կարող են հաղթահարել։ Հակառակ դեպքում, ըստ նրա, կձախողեն և համակարգը ֆրուստրացիայի կենթարկեն ամբողջությամբ։ «Մի քիչ […]
19:05 15.11.2019
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված. «Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը: Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ […]
18:52 15.11.2019
Կապիտալ ծախսերը Հայաստանում երբեք էլ բավարար մակարդակով չեն կատարվել, իսկ հիմա այդ խնդիրը ահագնացել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի կրկնելով ընդդիմախոսների ասածները։ Սակայն վարչապետը նշեց, որ դա ունի պատճառ, որն էլ այն է, որ իրենք համաձայն չեն ատկատներով աշխատել և համաձայն չեն անորակ գործեր ընդունել։ «Եվ մենք ինչքան բարձր չափանիշներ […]
18:51 15.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: «Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի […]
18:40 15.11.2019
Նոյեմբերի 15-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող ընթացիկ աշխատանքները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, պլանավորված միջոցառումների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ:
18:32 15.11.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ վարչության անդամ Արփինե Դավոյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելով, անդրադարձել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ու այդ համաժողովի ժամանակ ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարություններին: ««Վերնատուն» անվանումը կարող է ասոցացվել միայն Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, մեր մեծերի հետ և անվանել ինչ-որ կասկածելի խմբակ, որտեղ հավաքվել են կասկածելի մարդիկ, ասել «Վերնատուն», ես […]
18:20 15.11.2019
Կառավարության ղեկավարն այսօր ներկայացրեց այն հարկային փոփոխությունները, որոնք մարդկանց թույլ են տալու փոխել իրենց կյանքը։ Նա անդրադարձավ միկրոբիզնեսը հարկերից ազատելու իրենց քաղաքականությանը։ «Հարկ չենք հավաքում տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսից։ Ասում ենք՝ ապրեք, աշխատեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ այդ արտոնությունը չի վերաբերելու միայն Երևանում իրականացվող առևտրին ու որոշ դեպքերի, երբ […]
18:20 15.11.2019
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին հերթական անգամ այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը: Նա նշել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման […]
18:10 15.11.2019
2019 թվականի հունվարից հոկտեմբեր Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունը 67 մաքսային ստուգում է անցկացրել: Միայն 3 դեպքում խախտում չի հայտնաբերվել: 43-ի դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14-ի դեպքում՝ սխալ մաքսային արժեք: Հայտնաբերված խախտումների արդյունքում 253 մլն դրամի լրացուցիչ մաքսային վճար է հաշվարկվել: Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունում նշված ժամանակահատվածում կառուցվածքային փոփոխություններ են եղել, որոնք նպաստել են […]
18:02 15.11.2019
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության […]
17:57 15.11.2019
Ի՞նչ է փոխվում մարդկանց կյանքում. ԱԺ ամբիոնից այս հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2020թ. պետական բյուջեի նախագծի մասին: «Ինչպե՞ս է փոխվում մարդկանց կյանքը. պարզ, պրիմիտիվ բանով, այն, որ մարդիկ երթևեկում են բարեկարգ ճանապարհով, դա իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, փոխում է, քանի որ իրենք «ընթացագետ»-ի մոտ … դա խադավիկն է հայերենում […]
17:50 15.11.2019
Նոյեմբերի 14-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ։ Տանկիստների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները ծանոթացել են վարժանքների կատարման ժամանակ անվտանգության պահպանման կանոններին, կատարել մեքենավարման վարժություններ բարդ տեղանքի պայմաններում:
17:47 15.11.2019
Ազգային ժողովում բյուջեի վերաբերյալ ընդդիմախոսների հարցադրումներին ու պնդումներին այսօր պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ավելի ահռելի թիվ կստացվի, եթե հաշվեն, թե 2018թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել։
17:45 15.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետև տեսնվեցինք այս տարվա մայիսին՝ Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաևային հրավիրեցի Հայաստան, և այս օրերին նա մեր հարգելի հյուրն է: Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում […]
17:30 15.11.2019
Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս պատգամավոր Միքայել Մելքումյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձավ բյուջեի նախագծի խնդիրներին։ Նա ասաց, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց սպառողական վարկերը մեծանում են, ինչի արդյունքում մարդկանց վրա ծանրանալու են այդ վարկերը։ Մելքումյանն ասաց, որ այս բյուջեի նախագծի համար իրենք՝ «Բարգավաճ Հայաստանը» չի կիսում այս […]
17:22 15.11.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության անունից հանդես գալիս պատգամավոր Մանե Թանդիլյանը կրկնեց, որ օրենքը և կառավարության որոշումները սահմանել են բնապահպանական և այլ ծախսերի հստակ չափեր, որոնք 2020 թվականի բյուջեում չեն նախատեսվել։ Այս հարցը մի քանի անգամ բարձրաձայնվել է հենց Թանդիլյանի կողմից, և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ինչպես և այսօր, պատասխանել է, որ կառավարության որոշումները տալիս են ուղենիշներ, […]
17:20 15.11.2019
«Տնտեսական հեղափոխությունը, որի մասին շատ խոսվեց, մեր պատմական հայրենիքի կամ եվրոբոնդերի նման մի բան չի, որ շատ հեռու գցենք։ Հռչակե՞լ ենք տնտեսական հեղափոխություն, բարի եղեք, տնտեսական հեղափոխությունը իրականացրեք»։ Այս խոսքերով այսօր հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ դիմելով իշխող ուժին։ Նա կոչ արեց քայլերով ասել, թե 1,5 տարի անց ինչին […]
17:14 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020թ. պետական բյուջեի քննարկումների ավարտին հանդես եկավ եզրափակիչ ելույթով: «Էս հարցը լուծենք, արանքից դուրս գա»,- կատակեց վարչապետը: Նա անդրադարձավ երկու՝ օդից կախված հարցադրման, նախ՝ արդյո՞ք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է, երկրորդը՝ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում: «2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ […]
17:10 15.11.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը խոսել է այն մասին, թե ինչքանով են հավաստի տեղեկությունները, որ կառավարությունը հակված չէ Սևանա լճից հավելյալ ջրառը արգելող օրինագիծը հաստատել: Մանրամասները՝ տեսանյութում:
17:10 15.11.2019
Ազգային ժողովի այսօրվա վերջին նիստին մասնակցում է նաև կառավարությունը՝ ամբողջ կազմով։ Պատճառը 2020 թվականի բյուջեի քննարկումն է, որի վերաբերյալ, հնարավոր է՝ լինի քվեարկություն։ Այս պահին բոլոր պատգամավորների և նաև խմբակցությունների անունից ելույթները ավարտվել են, և կառավարության ներկայացուցիչների կամ վարչապետի ելույթից հետո հաջորդ քայլը լինելու է բյուջեի վերաբերյալ քվեարկությունը՝ այն ընդունելու կամ մերժելու համար։
16:56 15.11.2019
Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ: Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ […]
16:52 15.11.2019
Տաշիրում կատարված բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց կան անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ չճշտված տվյալներով՝ բնակարանը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Կարեն Կարապետյանին:
16:28 15.11.2019
Խորհրդարանում այսօր ծափերով դիմավորեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին օրեր առաջ գրանցած հերթական մարզական հաջողության համար: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լոնդոն-2012» Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: «Շաբաթ-կիրակի էր, Ազգային ժողովից ազատ էի, որոշեցի գնալ […]
16:27 15.11.2019
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր «թշնամին» նախ և առաջ մեր էմոցիաներն են։ Մեր զգայական ընկալումները։ Անհատական էմոցիաները, կորպորատիվ մասնագիտական, ընկերական և/կամ խմբային էմոցիաները, «ժողովրդի»՝ ազգային հավաքական, էմոցիաները։ Մենք երևույթներին ու խնդիրներին տալիս ենք առաջին հերթին բացառապես էմոցիոնալ գնահատական, ու հազվադեպ ենք կարողանում հաղթահարել մեր զգացողությունները ու խնդրին […]