16:11 15.11.2019
Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
16:10 15.11.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը խոսել է այն մասին, թե վերջերս ինչ քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով։ «Մենք պարբերաբար, մի խումբ պատգամավորներով, ում հետաքրքրում է այդ հարցը, հանդիպում ենք թե´ կառավարության հետ, թե՛ բնապահպանական կազմակերպությունների հետ, թե՛ համայնքների բնակիչների հետ: Մենք տեսնում ենք, որ հաղորդակցության […]
16:03 15.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր առավոտյան կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ջերմ ու ընկերական մթնոլորտում զրուցել ենք տիկին Նազարբաևայի Երևան այցի մասին: Նրան ներկայացրել եմ իմ ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը: Ավելի ուշ տիկին Նազարբաևայի հետ այցելել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ […]
15:57 15.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները: Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին: Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության […]
15:55 15.11.2019
«2020 թվականին նախատեսվում է արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել շուրջ 15 միլիարդ 184 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա բյուջեի համեմատ ավել է շուրջ 2,5 միլիարդով»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գերատեսչության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ Պաշտոնյան հայտնեց, որ բյուջեի մեջ առայժմ չի ներառվել աշխատավարձի բարձրացումը, քանի որ աշխատավարձի հետ կապված որոշումն ընդունվել է բյուջեի մասին նախագծի […]
15:44 15.11.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ով պետք է լինի տնտեսական հեղափոխությունը իրականացնողը. «Տնտեսական հեղափոխության մասով՝ կառավարությունը և ԱԺ-ն պարտավոր են ապահովել միջավայր, բայց գործողությունների պատասխանատուն ժողովուրդն է: Եթե ժողովուրդն իր պատասխանատվությունը չվերցրեց, նշանակում է` իր ուժը չի գիտակցում: Պատասխանատվությունը և ուժը միաձուլված են իրար»: Ինչ […]
15:30 15.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր` լրագրողների հետ զրույցում, դարձյալ անդրադարձել է 2020 թվականի բյուջեի նախագծին։ «2020 թվականի բյուջեն տարբեր ոլորտներում չի համապատասխանում այն տեսլականին, որը «Բարգավաճ Հայաստանը», որպես իր ռազմավարական ծրագիր, ներկայացրել է հանրությանը: Ծրագրային այն դրույթները, որ իշխող քաղաքական ուժն է ներկայացրել, բազմաթիվ ոլորտներում վիճահարույց են, հատկապես 4.9 տոկոսը 2020 […]
15:20 15.11.2019
«Քանի որ 12-13 տարի տնտեսական լրագրության մեջ աշխատել եմ, շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել հա՛մ դրական լույսի տակ, հա՛մ բացասական՝ դու ինչ ես ուզում էդ պահին ցույց տալ»։ Այս խոսքերով Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին դիմեց իշխանական խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։ Նա ակնարկեց, որ ընդդիմադիրները վերջին շրջանում […]
14:49 15.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր անդրադարձել է այն լուրերին, թե ԲՀԿ-ն դրսից է հրահանգ ստացել՝ շատ կոպիտ ընդդիմություն լինելու համար։ ««Բարգավաճ Հայաստանը» որևէ կենտրոնից չի կարող ցուցում ստանալ: «Բարգավաճ Հայաստան»-ն ինքնաբավ ուժ է, ունի իր հստակ ռազմավարությունը և ծրագիրը՝ հատկապես տնտեսության զարգացման մասով: Այս պահին քաղաքական մեծամասնությունն ունի «Իմ քայլը» դաշինքը, […]
14:47 15.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Դատարանը մերժել է նրա պաշտպանների բողոքը: Վարդանյանն արձագանքել է դատարանի որոշմանը հետևյալ գրառմամբ. «Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը, և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ ուրախանա, թե տխրի: Փաստորեն իմ անձն այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր […]
14:34 15.11.2019
Նոյեմբերի 15-ին ֆրանսիական բռնցքամարտի էլիտան կհավաքվի Փարիզի AccorHotels արենայում, որտեղ 10 հազար հանդիսականի առաջ տեղի կունենա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ ու կփորձի պաշտպանել իր չեմպիոնական գոտին: Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ […]
14:29 15.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ […]
14:16 15.11.2019
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել: «Նախագծին չեն աջակցել Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ»,- հայտնում է […]
14:11 15.11.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2019-ին վերանորոգվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, 70 կմ-ն այժմ ընթացքի մեջ է։ 2020-ին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:00 15.11.2019
Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հեղափոխություններից հետո նոր իշխանությունները 1,5-2,5 տարի են ունենում ժողովուրդների դրական սպասումները արդարացնելու համար, սակայն 2020 թվականի բյուջեն, ըստ նրա, չի արդարացնելու այդ սպասումները։ Մելքումյանի խոսքերով՝ ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում էլ կտրուկ փոփոխություն չի լինի։ Պատգամավորի խոսքերով՝ հունվար-հունիս ամիսներին ներդրումների […]
13:54 15.11.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին: Մեկնաբանելով այդ միջադեպից հետո ստեղծված իրավիճակը՝ Մարիա Զախարովան նշել է. «Նոյեմբերի 13-ին հայտնվեցին այդ միջադեպի մասին տեղեկությունները, դրանից անմիջապես հետո իրավապահ մարմինները ձեռնամուխ եղան տեղի ունեցածի հանգամանքները հետաքննելուն: Հաշվի առնելով այն, որ մենք ստացել ենք […]
13:42 15.11.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի` Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշմանը: «Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:40 15.11.2019
Կենսաթոշակառուների բողոքների պատճառով «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն […]
13:39 15.11.2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։ Արա Վարդանյանը […]
13:37 15.11.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 40-ամյա բնակչին: Քրեական գործի բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ […]
13:36 15.11.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած իր ելույթի ընթացքում հայերի մասին սկանդալային հայտարարություններ է արել: Նա նշել է, թե անցյալում հայերը ապրել են քոչվորների պես, և Հայաստանը «երիտասարդ պետություն» է: «Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում: Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը: Այդ […]
13:25 15.11.2019
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ը «Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ» խորագրով վերլուծություն է հրապարակել, որում նշում է. «Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք […]
13:18 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Սահակյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին ազատել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
13:15 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Շավարշ Գրիգորյանին առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է Հովակիմ Պոդոսյանը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Հովակիմ Պոդոսյանին նշանակել առողջապահության նախարարության […]
13:00 15.11.2019
Հայաստանում ինժեներական քաղաքի կառուցման նախագծման աշխատանքները մտել են ավարտական փուլ, և 2020 թվականին սկսվելու են ինժեներական քաղաքի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա ղեկավարած նախարարությունը նախատեսում է այդ քաղաքում տեղավորել մոտ 35 ինժեներական ընկերություններ, որոնք հնարավորություն կունենան ստեղծել մոտ 1500 աշխատատեղ։ Այս նպատակով, ըստ Արշակյանի, պետության և […]
12:59 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Նավասարդյանին Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արսեն Նավասարդյանին ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, նույն հոդվածի համաձայն, Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ:
12:57 15.11.2019
«Որքանո՞վ է 2020թ. բյուջեն հեղափոխական և իրատեսական»,- նոյեմբերի 15-ին` ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, նման հարցադրում արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը` նկատելով, որ բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել նախագծում: «Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացմանը վերաբերող չեք գտնի որևէ տող այնտեղ: Երբ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում էներգետիկ […]
12:54 15.11.2019
«Վերնատուն» ակումբում այսօր հանդիպում են մի շարք քաղաքական գործիչներ: Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց՝ կոռուպցիայի դեմ ասֆալտին փռելով չեն պայքարում: Նա նշեց՝ 5-6 հոգու դեպքում կարելի էր գիծ դնել: Մանուկյանի գնահատմամբ՝ պետությունը ժողովրդին վերադարձած չէ, հիմա միանձնյա է, մեկ մարդ է որոշում: «Դա՞ էինք ուզում, շատ ձայն ստանալը չի նշանակում ժողովրդի ձայնից խոսել: […]
12:50 15.11.2019
«Россия 1» հեռուստաընկերության եթերում՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում, շոշափվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման: Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունն է՝ ճանաչված աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Հաղորդավարի խոսքով՝ հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանը սպասում է Միացյալ Նահանգների կողմից, սակայն այդ հարցին […]
12:40 15.11.2019
Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Հայաստանը` որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, ներկայացվել է Սալոնիկի «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: «Հայաստանի տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ այցելուների, ինչպես նաև մի շարք երկրների` Կիպրոսի, Լուքսեմբուրգի, Պերուի, Մարոկկոյի, Սլովակիայի, Սերբիայի հյուպատոսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, պատգամավորների: Ցուցահանդեսի ընթացքում այցելուների համար ելույթ է ունեցել «Մասիս» հայկական պարային խումբը` […]