12:54 14.11.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վախենալու ոչինչ չունի, որ Գյումրու քաղաքապետ լինելու իր պաշտոնավարման տարիների հետ կապված գործեր կարող են հարուցվել: Այսօր այդ մասին նա ասել է լրագրողներին: «Ես վախենալու բան չունեմ, Սերժ Սարգսյանի օրոք իմ կառույցը ստուգել են: Իսկ եթե հանկարծ հիմա պիտի օդի մեջ ինչ-որ բաներ կան գցում են մարդու գրպանը, տանում […]
12:45 14.11.2019
Լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակություններին պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռվեն ասֆալտին, կպառկեցվեն գետնին՝ բառի բուն իմաստով», նշել է՝ դա բռնանալ է պատգամավորների կարծիքին: «Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ, այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես […]
12:30 14.11.2019
Աղետի գոտում մնացել է 453 ընտանիք, որոնց նկատմամբ կառավարությունը պարտավորություն ունի բնակարան տրամադրել։ Այսօր այդ թիվը կիսով կրճատվում է, քանի որ 227 ընտանիքի կառավարության որոշում տրվելու են վկայագրեր, որոնցով նրանք կարող են բնակարաններ գնել։ «Մենք ունենք ռեալ շանս մյուս տարվա բյուջեով հատկացված միջոցներից այդ խնդիրը լուծել, ավարտել, վերջացնել», – կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի […]
12:24 14.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավկովկասյան երկաթուղուն» և «Երևանի […]
12:23 14.11.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը այսօր մամուլի ասուլիս է տվել` ներկայացնելով իր կալանավորման հետ կապված հարցերը` նշելով, որ դա քաղաքական հետապնդում է, թեև իշխանությունը ներկայացնում է, որ դա չի կարող քաղաքական լինել, քանի որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ: «Քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ էր, չէր կարող գոյություն ունենալ: Դրան հաջորդող […]
12:15 14.11.2019
Կառավարությունը մտադրվել է արագ լուծել Աղետի գոտու՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանի հարցը, և 2020 թվականի բյուջեում դրա համար նախատեսված է ավելի քան 3 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախնական քննարկումների ժամանակ իրենք չէին կարծում, որ շատ ընտանիքներ կցանկանան բնակարանների շինարարությանը սպասելու փոխարեն վերցնել վկայագրեր ու պետական միջոցներով գնել […]
12:01 14.11.2019
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի ներկայացրած բողոքը՝ վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին հոկտեմբերի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և […]
12:00 14.11.2019
Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, շարունակում է իր արխիվում պահպանված լուսանկարներ հրապարակել: Հերթական լուսանկարում մեծանուն հայ երգիչն է՝ քրոջ՝ Աիդայի հետ: Լուսանկարը Սեդա Ազնավուրը մակագրել է այսպես. «Նրանց փոքրիկ գաղտնիքները»:
11:54 14.11.2019
Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի լարված հարաբերություն չկա: «Գագիկ Ծառուկյանն իմ քաղաքական ղեկավարն ա, իմ ավագ ընկերն ա, իմ մեծ ախպերն ա: Մեր մեջ ոչ մի խոսակցություն չէր կարա լիներ»: Մանրամասները` տեսանյութում:
11:53 14.11.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․ 121 ընտանիք Լոռիում, 90 ընտանիք Շիրակում, 16 ընտանիք Արագածոտնում։ Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել […]
11:52 14.11.2019
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Դարիգա Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախատեսվում են քննարկումներ հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական […]
11:50 14.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները բողոքի ակցիան շարունակում են ՀՀ կառավարության շենքի առջև: Նրանք աթոռ են բերել, այն դրել կենտրոնական հատվածում: Ուսանողները տեղեկացրին՝ մոտ 30 րոպեից հայտարարություն կանեն՝ նստացույցը շարունակո՞ւմ են, թե՞ ոչ: Հիշեցնենք, այսօր Կառավարությունը հերթական նիստն է անցկացնում:
11:46 14.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավ Կովկասյան երկաթուղուն» և «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու […]
11:36 14.11.2019
2020թ․ Էկոնոմիկայի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 33,2 մլրդ դրամ՝ 25.9 մլրդ դրամի դիմաց։ 2020թ-ի բյուջեն ներկայացնելիս այս մասին նշել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ասել է, որ աճն ուղղված է այն ծրագրային անելիքներին, որոնք հատուկ են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության նպատակով իրականացվող ծրագրերի համար: Մանրամասնել է, որ 17,8 մլրդ դրամը պետք […]
11:18 14.11.2019
Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Երեկ Գյումրի կատարած հերթական այցի ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Աշխատանքների ընթացքը գերատեսչության ղեկավարը գնահատել է բավարար ու հայտնել, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր։ Ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական […]
11:08 14.11.2019
Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկ դրվագ՝ Ազնավուր ընտանիքի առօրյայից: Տեսանյութում Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդան, դաշնամուր է նվագում և երգում, իսկ նրա կատարումը վայելողների թվում են շանսոնյեի որդին՝ Նիկոլան և իր ընտանիքը: «Խենթ ավանդույթները շարունակվում են: Ամեն ինչ լավ է: Ես Աիդային դրդում եմ երգել ինչ պատահի, քանի […]
10:35 14.11.2019
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ հարգարժան ընդդիմախոսներին Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան: Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կան, թե ոչ: Ամեն ինչ նոր ա սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար: Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի […]
10:26 14.11.2019
Էրդողանի խոսքով, 104 տարվա հնություն ունեցող իրադարձությունների մասին պետք է դատեն պատմաբանները:
10:15 14.11.2019
Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել հիվանդության հիմնախնդիրներին` բարձրացնելով բնակչության իրազեկությունը: Օրն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով առաջին անգամ ինսուլինի ներարկման միջոցով փրկել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքեր և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի: Շաքարային […]
10:01 14.11.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: […]
09:48 14.11.2019
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարևել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ և հայտարարում. Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ»։ Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ […]
09:35 14.11.2019
Նոյեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, 700 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2 հա, Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա, Կաթնաղբյուր գյուղում՝ 30 հա, Վայոց ձորի […]
09:11 14.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երևանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաև աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»: Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե […]
08:12 14.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ 4-րդ փողոցի սեփական տները, Ավան՝ 4-րդ փողոցի 2, 3 նրբանցքների սեփական տները, Ն.Սաֆարյան փ. 10/1, 10/12, 12/3, 12/4, 12/8, 12/20, 12/21, 12/28 սեփական տները, 11։00-17։00 Աբովյան փ. 5, 7 շենքերը, Թումանյան փ. […]
00:00 14.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հոկտեմբերի 12-ին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 68-ամյա Եգոր Բաբայանի մահվան փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 00։55-ի սահմաններում, «շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր ընդունվել Ե. Բաբայանը, ով նույն օրը, ժամը 07։00-ի սահմաններում մահացել էր։ […]
22:43 13.11.2019
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկի գոմից երկու կով են գողացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անասնագողությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղում ապրող ամուսինները հրավիրվեցին բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև խոշոր եղջերովոր անասունները, որոնք հանձնվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ […]
22:29 13.11.2019
«Ոչ ոք չի կարող ասել՝ ո՞ւմ կողմից է եղել վիրավորումը: Էնպիսի ժամ էր, որ եթե մարդը մարդուն չճանաչեր, չէր իմանա` ով է: Գագիկ Մկրտչյանը վիրավորումը ստացել է «արուժեյկա» կոչվող տարածքի մոտ, դռնից դեպի ձախ, էդ հատվածում: Հետո գնաց ներս` իր աշխատասենյակը: Մենք 2-3 հոգով մտանք էդ սենյակը, ասեցինք` դուրս արի, գնա, մի մնա էդ սենյակում, […]
22:15 13.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին […]