13:25 15.11.2019
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ը «Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ» խորագրով վերլուծություն է հրապարակել, որում նշում է.
«Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք ազգին»: Եվ նա հավաստիացրեց, որ այս բանաձևը կարող է լուրջ ստվեր գցել երկու երկրների միջև հարաբերությունների վրա, ինչի մասին նա արդեն իսկ հայտնել էր Թրամփին։
Վարչակազմի պատասխանը ուշացնել չտվեց։ Թրամփի և Էրդողանի միջև հանդիպմանը մասնակցել էին մի քանի կոնգրեսական, այդ թվում սենատոր Լինդսի Գրահամը, ով և Սենատում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված 150-րդ բանաձևի նկատմամբ վետո կիրառեց, որի հետևանքով բանաձևը չմտավ սենատի օրակարգ։ Ուսումնասիրելով Գրահամի ֆինանսավորման աղբյուրներն ու կապը լոբբիստների հետ՝ կարելի է առանձնացնել մի քանի կարևոր գործարք։ Ներկայացնում ենք միայն այն ֆինանսավորման փաստերը, որոնք ունեն հստակ ապացույցներ, որը, սակայն, միայն այսբերգի մի մասն է։
-Դեռ 2016թ․ Գրահամին ակտիվ ֆինանսավորում է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil): Մութլու Հալիլը թուրք լոբբիստ է, ով եղել է Turken Foundation-ի նախագահ, իսկ այժմ հանդիսանում է Turkish American Steering Committee-ի (TASC) համանախագահ։ 2014թ․ նա հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, իսկ ներկայումս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հենց այս նահագնում է, որ թուրք լոբբիստները ակտիվ աշխատում են և պատահական չէ, որ Ինդիանա նահանգից էին H. Res 296-ին դեմ քվեարկած կոնգրեսականներից 4-ը (այս փաստին անդրադարձել ենք նախորդ հրապարակումներում)։ Ինչ վերաբերում է Լինդսի Գրահամին, ապա վերջինիս գումարներ փոխանցել է ոչ միայն ինքը՝ Մութլու Հալիլը, այլ նաև իր կինը՝ Մութլու Լին (Mutlu Lynn): Ընդհանուր առմամբ այս երկուսի կողմից փոխանցվել է $10800: Ավելին, հենց Մութլու Հալիլի կողմից 2019թ․ սեպտեմբերի 30-ին $1500-ի ֆինանսավորում է տրվել H. Res․ 296-ին ձեռնպահ քվերկած երեք թեկնածուներից մեկին՝ Իլհան Օմարին։
-2016թ․-ին սենատոր Լինդսի Գրահամը նաև ֆինանսավորում է ստացել թուրք գործարարի Մուրատ Գուզելի (Murat Guzel) կողմից, ով գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլև իր ընտանիքի անդամների՝ $18․900-չափով։ Այս նույն գործարարը իրեն պատկանող ընկերության կողմից առավել վաղ ֆինանսավորել էր այլ թեկնածուների։ Մուրատ Գուզելը 2014-2015թթ․ եղել է MUSIAD-ի հիմնադիր նախագահը, որն աջակցել է Turkish American Steering Committee-ին (TASC) պայքարելու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Այժմ Մուրատ Գուզելը TASC-ի խորհրդի հիմնադիր անդամ է։ TASC-ը և MUSIAD-ը ԱՄՆ-ում հիմնադրված թուրքական կառույցներ են, որոնք զբաղված են հակահայկական և հակաքրդական լոբբինգով։ 2016թ․ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը խոստացել է անձամբ աջակցել այս կառույցներին։ Հարկ է նշել, որ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա վետո դրած սենատոր Լինդսի Գրահամին ակտիվ ֆինանսավորող Մուրատ Գուզելը ԱՄՆ-ում իր գործունեության մասին զեկուցում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին, ով նախկինում եղել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը, իսկ այժմ զբաղեցնում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, այլև Էրդողանի որդի Բիլար Էրդողանին և Էրդողանի մամլո խոսնակ Իբրահին Կալինին։
-2019թ․ Լինդսի Գրահամը ստացել է $5000-ի ֆինանսավորում նաև Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։
-Լինդսի Գրահամի հետ ակտիվ կապի մեջ են նաև Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերության ընկերության ներկայացուցիչները։ Վերջինիս արդեն մի քանի տարի է, ինչ վարձել է Թուրքիան, որն էլ իր հերթին 2019թ․ վարձել է 3 այլ կազմակերպություններ Թուրքիայի կառավարության անունից՝ ընդհանուր առմամբ վճարելով $1․538,000։ Greenberg Traurig-ը ակտիվորեն կապ է պահպանում մի շարք կոնգրեսականների, մասնավորապես Լինդսի Գրահամի հետ։ Միայն 2019թ․ Greenberg Traurig LLC ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ էլեկտրոնային նամակներ են ուղղել Գրահամին և երկու հանդիպում ունեցել վերջինիս հետ, որի թեման, ըստ պաշտոնական տվյալների, եղել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները»:
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...