TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:15 13.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին […]

̰
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում վաղը 12 ժամ ջուր չի լինի

22:01 13.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 6, 182, 184, 190, 194 շենքերի, ինչպես նաև 159-191 կենտ համարների, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 3, 5, 8, 10, 10/1, 12, 14, 7, 7/1, 9, 11, 13, 15, […]

̰
Նոյեմբերի 18-ից Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը

21:33 13.11.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 18-ից սկսած Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը, որը ողջ ծավալով շահագործվելու պարագայում օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա: https://www.facebook.com/petekamutner/videos/1140941686101336/

̰
Բացահայտվել է Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող խողովակների գողությունը

21:27 13.11.2019

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։ Հափշտակել էին տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած օպերատիվ […]

̰
Թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցել ոտքերի տակ, նա իմ անձնական պաշտպանության ներքո է․ Փաշինյան

20:53 13.11.2019

Եվրոպայի եռակի չեմպիոն Մել (Մելինե) Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումը ֆինանսավորելու դեմ բարձրացված աղմուկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը էժանագիւն պրոպագանդա է համարում։ Նա այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ դա «լափամանից զրկվածների» պրոպագանդան է։ «Բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները չարիք են Հայաստանի Հանրապետության համար։ Ես նրանց թույլ չեմ տա Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ։ […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք

20:22 13.11.2019

Նոյեմբերի 13-ին` տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]

̰
Ո՞րն է ամենավստահելի հեռուստաընկերությունը, ո՞վ է ամենահամակրելի քաղաքական գործիչը. սոցհարցում

19:53 13.11.2019

«Շանթը» հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները։ Սոցհարցումներն իրականացվել են  Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Պարզվել է, որ որպես տեղեկության ստացման հիմնական աղբյուր՝ համացանցն ու հեռուստատեսությունը հավասար մրցակից են: Հարցվածների մոտ 36 […]

̰
Վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի. Փաշինյանը՝ վիզաների ազատականացման մասին

19:25 13.11.2019

Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն: Ընթացքում Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը հարցրել է Հայաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացների մասին: «Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսեն այս տարի, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք […]

̰
Արվեստը հենց դրանով է արվեստ, որ միշտ չի միանշանակ․ Փաշինյանը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին

19:24 13.11.2019

Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ արված «Հուզանք ու զանգ» բեմադրությունը մեկն է եղել այն 22 նախագծերից, որոնք ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, նախարարությունը հիմա վերանայում է մոտեցումները, որպեսզի ներկայացվող ծրագրերի դեպքում ոչ միայն թղթի վրա գրվածով տեղեկանա բնույթի մասին, այլև վիզուալ պատկերացնի, թե […]

̰
Հայտարարությամբ չենք սահմանափակվելու․ Մնացականյանը՝ Սիրիայում հայ հոգևորականի և նրա հոր սպանության մասին

19:23 13.11.2019

Ազգային ժողովում պատգամավոր Արման Աբովյանի հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասաց, որ Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանությունը մեծ ցավ է, որի վերաբերյալ հայտարարություն է տարածել նախարարությունը։ Ըստ նախարարի, սակայն, իրենք մտադիր չեն հայտարարությունով սահմանափակվել և աշխատանք տանել տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների շահերի պաշտպանության համար։ Նախարարի խոսքերով՝ աշխատանք է տարվում […]

̰
Ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու․ Մհեր Գրիգորյան

19:20 13.11.2019

Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են և շարունակվելու են անընդհատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Էս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք էլ կարող ենք համարել, ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու։ Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման խնդիր չի քննարկվելու։ Էս մասով կարող […]

̰
Նման հանցագործությունը չի կարող ունենալ արդարացում. Գարեգին Բ-ն` հայ կաթողիկե համայնքի հովվի սպանության մասին

19:19 13.11.2019

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Գամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը: Նման հանցագործությունը չի կարող ունենալ […]

̰
Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Դեմիդովյան մրցանակի  

19:00 13.11.2019

Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Ռուսաստանում գիտնականների համար ամենահեղինակավոր` Դեմիդովյան մրցանակի 2019 թվականի համար: Օգանեսյանը հոգաբարձուների խորհրդի կողմից մրցանակի դափնեկիր է դարձել «նոր քիմիական տարրերի բացահայտման գործում մեծ ներդրման համար»: Հիշեցնենք, որ հայազգի անվանի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել էր 1 տարրով: Այն անվանվել էր տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og): Քիմիական տարրերն այժմ […]

̰
ՊՎԾ-ին հանձնարարել եմ ստուգել` պատշա՞ճ են արձագանքում ներդրումների առաջարկներին․ Փաշինյան

18:58 13.11.2019

Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելու ժամանակ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը դժգոհություններ ներկայացրեց, որ ներդրողները տարբեր տեղերից գալիս են, բայց պետական մարմիններում նրանց պատշաճ չեն ընդունում, նրանց հարցերին չեն պատասխանում։ Այս հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 1,5 ամիս առաջ Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ստուգումներ անել բոլոր պետական մարմիններում և պարզել՝ արդյոք ներդրումների առաջարկները պատշա՞ճ […]

̰
Միայն Շիրակի մարզում ամեն տարի այրվող ծղոտը 500 հազար խմ փայտի է համարժեք․ Էրիկ Գրիգորյան

18:51 13.11.2019

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը կառավարությանն առաջարկեց հարկային արտոնություններ սահմանել վառելափայտ և ածուխ ներմուծող ընկերություններին։ Կառավարության անունից, սակայն, շրջակա միջավայրի նախարարը ասաց, որ վառելափայտ այժմ կա Հայաստանում։ Էրիկ Գրիգորյանը ասաց, որ իրենց պահեստներում դեռ չի սպառվել փայտը, և ցանկացողները կարող են գնել, իսկ ածուխի դեպքում եթե առաջարկ լինի գործարարներից, կառավարությունը կքննարկի այդ տարբերակը։ […]

̰
Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին Փաշինյանը պատասխանեց Սևանի մայրուղու այլաբանությամբ

18:28 13.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ այլաբանություն օգտագործեց՝ Սևանի մայրուղին։ Նույն մայրուղին Փաշինյանը հիշատակեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին հարցին պատասխանելիս։ «Եթե ամիսը փետրվարն է, և ինչ-որ մեկը առաջարկի, ասի՝ եկեք գնանք Սևանում լողանալու, էդ առաջարկը էնքան էլ տրամաբանական չի լինի, որովհետև առաջին ռեակցիան կլինի հակառակը։ Եթե ամիսը […]

̰
Որպես ինքնապաշպանություն` մեր ընկերները ևս կրակ են բացել. ինչպե՞ս է զոհվել գնդապետ Վանոյանը

18:18 13.11.2019

«Մեր ընկերների կողմից ՊՊԾ գունդը մտնելու առաջին իսկ պահից հնչեցվել է այն միտքը, որ մենք ոչ մեկին վնասելու մտադրություն չունենք: Մի´ կրակեք, ձեր դեմ ոչինչ չունենք, ոստիկանների մեծ մասը հենց այդպես էլ վարվել է, սակայն գնդապետ Վանոյանը կրակ է բացել մեր ընկերների վրա, վիրավորվել է Սմբատ Բարսեղյանը, ինչին ի պատասխան, որպես ինքնապաշտպանություն, մեր ընկերները ևս […]

̰
Որքա՞ն արժե Արմեն Գրիգորյանի ընտրյալի հարսանեկան զգեստը

18:10 13.11.2019

Նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հարսնացուի զգեստը, թեև քննարկումների թիրախում չէր, բայց շատերին էր հետաքրքիր, թե որքան արժե այն և որտեղից են վարձակալել։ ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ Գրիգորյանի ընտրյալը՝ Մանեն, հագուստը վարձակալել է «Փերի» հարսանյաց սրահից, իսկ զգեստի վարձակալության համար վճարել է 250 հազար դրամ։  

̰
Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է

18:06 13.11.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հայտնելով, որ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Հիշեցնենք, ՀՀ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի կողմից […]

̰
Ուղիղ ասում ենք՝ կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով․ Փաշինյանը սպառնաց

18:00 13.11.2019

Հայաստանում քրեական ենթամշակույթը և դրա տարրերի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ սա իրենց քաղաքական թիմի որոշումն է, քանի այդ համակարգը հաճախ ուղեկցում է կոռուպցիային։ Փաշինյանը բացատրեց օրինակով․ եթե դպրոցում գողություն ու չարաշահում է լինում, երեխաները կարող են հայտնել այդ մասին, բայց նրանց ասվում է՝ հո դուք […]

̰
«Խուլիգանական արարք». Արմավիրի բնակիչները` Նժդեհի հուշատախտակը պղծելու վերաբերյալ

17:57 13.11.2019

ՌԴ Արմավիր քաղաքում հայ համայնքի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները: Հիշեցնենք, որ պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը:  «Խուլիգանական արարք, վանդալիզմ, ուղղակի սադրանք է: Մենք հորդորում ենք Արմավիրի իշխանություններին պատգամավոր Վինոգրադովին անհապաղ ենթարկել պատասխանատվության: Նրա գործողությունները ապօրինի են և պահանջում են համապատասխան […]

̰
Շերն արձագանքել է Ղամիշլիում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը սպանելու դեպքին

17:52 13.11.2019

Երգչուհի Շերն արձագանքել է Ղամիշլիում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը սպանելու դեպքին: Նա այդ մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում: Անդրադառնալով ահաբեկիչների կողմից տեղի ունեցած սպանությանը` Շերն իր խոսքն ուղղել է ԱՄՆ նախագահին: «Եթե «Իսլամական պետությունը» վերադարձել է, ապա Դուք և Էրդողանն եք բերել նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին սպանելու հարցում: […]

̰
ԵՊՀ դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել

17:36 13.11.2019

ԵՊՀ դասախոսները այսօր՝ նոյեմբերի 13-ին, մեկօրյա համերաշխության, նախազգուշական գործադուլ են անցկացրել` այդկերպ իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով ուսանողական շարժմանը: «Ուսանողների դասադուլի հետևում չկա որևէ քաղաքական ուժ, այս դասադուլը ուսանողները ձեռնարկել են ինքնաբուխ, և ուսանողներին դասադուլի հրահրել է նախարարությունը՝ հրապարակ նետած այդ նախագծի աշխատանքային տարբերակով և այսօրվա գործադուլը նույնպես հարկադրված գործադուլ է»,- ասաց ԵՊՀ դասախոս Ռիտա […]

̰
Մեր օրերում, երբ ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունն աննախադեպ աճ են գրանցել, պետք է ավելի քան գնահատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը. Արայիկ Հարությունյան

17:30 13.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում հնչած ելույթից մի քանի կարևոր շեշտադրում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում. «Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք, որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը […]

̰
Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ, նոր մակարդակ ունեն. Նիկոլ Փաշինյան

17:26 13.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ասաց. «Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկրորդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս […]

̰
Պահանջում ենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը հանել շրջանառությունից. ԵՊՀ դասախոսները բաց նամակ են գրել

17:15 13.11.2019

ԵՊՀ դասախոսները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին՝ վերջերս շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի առիթով: Նամակն ամբողջությամբ՝ ստորև. «Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, ավելին՝ առաջացրեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում: Դա […]

̰
Հայաստանն ուզում է 2 լաստանավ ունենալ Սև ծովում՝ որպես Լարսին այլընտրանք․ Պապիկյան

17:12 13.11.2019

«Մենք նախնական հետաքրքրություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ 2 լաստանավ։ Հիմա նման հնարավորություն ընձեռված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին, այսպես ասած ,պարապուրդի մատնված լաստանավեր կան»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա պատասխանում էր այն հարցին, թե ինչ է արվում Հայաստանից Ռուսաստան Վերին […]

̰
Փաշինյանը Մադրիդյան սկզբունքները բացատրեց Երևան-Սևան մայրուղու օրինակով

17:08 13.11.2019

Արցախյան հիմնահարցի կարգավորման ընթացքում Մադրիդյան սկզբունքներով առաջարկվող ճանապարհով շարժվելուց առաջ Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ ուր է տանում այդ ճանապարհը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ արցախյան կուսակցություններից մեկի հետ հանդիպմանը ինքը օրինակ է բերել Հայաստանի ճանապարհների օրինակով․ եթե մարդիկ գնալու են Վարդենիս, Սևան, Գավառ, Իջևան, ապա տրամաբանական է, […]

̰
Ձերբակալված փաստաբաններից մեկի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել. մանրամասներ

17:04 13.11.2019

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ երկու փաստաբանի մեղադրանք է առաջադրել և ձերբակալել։ Կին փաստաբաններ Ալինա Ավետիսյանն ու Նելլի Պապյանը մեղադրվում են դատապարտյալի «վստահությունը չարաշահելու եղանակով» պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու համար ՀՀ վերաքննիչ դատարանի՝ իրավասու պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու մեջ, գրում է Armdaily.am-ը։ Նելլի Պապյանն արտոնագիր է ստացել 2013-ի հոկտեմբերին, նա մասնագիտացած […]

̰
Կա՞ ուղերձների փոփոխություն Լավրովի հայտարարություններում. հարց վարչապետին

16:52 13.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմեց ՀՀ վարչապետին՝ մեջբերում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունից: Հարցին՝ կա՞ արդյոք ուղերձների փոփոխություն, վարչապետը պատասխանեց. «Ես չէի խոսի փոփոխվող ուղերձների մասին, որովհետև այդ խոսակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ և ԼՂ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը զարգացող կենդանի գործընթաց են, կարող […]

̰
BACK_TO_TOP