18:21 09.11.2019
«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ փուլում է ծրագիրն ու ինչ աշխատանքներ են իրականացվում: Վարդանյանն անդրադարձել է նաև Արամի 23 շենքին: Լևոն Վարդանյանը պարբերաբար նշում է, որ նախատեսում է Արամի 23-ն ապամոնտաժել և վերականգնել ավելի խորքում՝ մայթից հեռու։
Հիշեցնենք, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատի փլուզումը, ըստ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի, անտարբերության հետևանք է: Արամի 23-ի առջև բողոքի ակցիաներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են երգչախմբի սաները, նրանց ծնողներն ու քաղաքացիներ, որոնց մտահոգում է շենքի ճակատագիրը:
Վարդանյանի համոզմամբ` այդ շենքը ոչ մի չափանիշով չի համապատասխանում «Փոքրիկ երգիչների» գործունեությանը՝ սկսած փորձերի համար անհրաժեշտ պայմանների բացակայությունից:
«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետն ասել է, որ երևէ շենքի քանդման հարց չի դրվել, պարզապես քննարկվել է որոշ շենքերի ճակատները հետ դնելու խնդիրը, քանի որ թաղամասի մարդաշատության պարագայում դրանք խցանումների պատճառ կդառնան:
«Հողի պատերի պահելու իմաստը ո՞րն է, բացի ճակատից: Ինչը, որ պահում են, նա պետք է արժեք ունենա, չէ՞, իմ նախագծով Արամի 23-ը պետք է հետ քաշվի: Որ ասեցին՝ պատը պետք է մնա տեղում, ես ասել եմ՝ դե, դուք ամրացրեք, ինչ ուզում եք արեք, իրենք դիմել են մասնագետներին, թող ամրացնեն»,- հավելել է Վարդանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...