Մարալիկում վերաօծվել է վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Մարալիկում վերաօծվել է վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին

18:59 09.11.2019

Բարերարների ու համայնքային բյուջեի համատեղ ներդրումների արդյունքը Մարալիկում վերանորոգված եկեղեցին է: Ռուսաստանաբնակ մարալիկցիները ֆինանսավորել են 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը: 1902 թվականին կառուցված եկեղեցին ավելի քան 1 դար կիսաքանդ էր: Այսօր այն վերաօծվել է Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ:

Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ են մարալիկցիները կապում իրենց քաղաքի պատմությունը: Եկեղեցու տեղում 2 դար առաջ Սուրբ Ստեփանոսի մատուռն է եղել, որի հարևանությամբ` Ախուրյան գետի վտակի մոտ, միշտ մարալներ են եկել: Դրա համար էլ համայնքի անունը Մարալիկ են դրել: Հետո բնակիչները որոշել են քանդել մատուռն ու տեղում եկեղեցի կառուցել:

Եկեղեցու պատմության ուսուցչուհի Աշխեն Պետրոսյանն է պատմում, որ եկեղեցու ճարտարապետն այն կառուցել է Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցու նախագծով: Իսկ կառուցման համար 1 կոտ ոսկի է տվել բնակավայրի մեծահարուստ Անտոն Ուռումյանը:

Խորհրդային տարիներին, ինչպես բոլոր եկեղեցիները, այնպես էլ Սուրբ Աստվածածինը, վերածվել է պահեստի, բայց մարալիկցիներն են պատմում, որ եկեղեցու մի անկյունը թաքուն որպես աղոթատեղի են պահպանել:

Եկեղեցին, առանց վերանորոգման, վերաբացվել է 1994 թվականին: Գմբեթը դարձել է վթարային, հատակը քանդվել է, պատերը՝ խոնավացել: Նոր գմբեթի, զանգակատան ու տանիքի կառուցումը, ինչպես նաև 2 նոր խաչերի տեղադրումը հնարավոր է դարձել Ռուսաստանում բնակվող մարալիկցիների օգնությամբ: Իսկ ներքին հարդարման աշխատանքները նաև համայնքապետարանն է ֆինանսավորել:

Սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու դռները, պատերը, նաև խորանի 4 անկյունները: Մարալիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը նաև սուրբ ջրով ու գինով օծվեց:

Հենց խորանի տակ է գտնվում ամենամեծ հոգևոր արժեքներից մեկը՝ այստեղ է պահվում Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:08 18.07.2025

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...

BACK_TO_TOP