23:55 08.11.2019
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները:
Հարգելի համալսարանականներ,
այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հուլիս ամսին արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա օգոստոս ամսից ապօրինաբար չէր փոխանցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները (աշխատավարձի մեկ տոկոսը) տարբեր անհիմն պատճառաբանություններով, բացահայտորեն խոչընդոտելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բնականոն աշխատանքները և սոցիալական բոլոր ծրագրերի իրականացումը:
Այս իսկ պատճառով, մենք դատական կարգով բողոքարկեցինք ռեկտորի ժ/պ-ի այդ ապօրինի գործողությունը՝ պահանջելով պարտավորեցնել ռեկտորի ժ/պ-ին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները օրենքով սահմանված կարգով գանձել և փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին:
Ի ուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի դատարանը մեր բողոք – հայցադիմումը ընդունեց վարույթ և դատարանը, որպես հայցի ապահովում՝ պարտավորեցրեց ռեկտորի ժ/պ-ին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների անդամավճարները գանձել և փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին մինչև դատարանի կայացրած վերջնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Անդամավճարների գումարները փոխանցելուց հետո ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բոլոր սոցիալական ծրագրերը շարունակվելու են: Պայքարը հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության շարունակվում է:
#ԺՊ_և_ԺիլետիԹևvsԱրհմիություն»:
18:52 18.07.2025
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...
18:37 18.07.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆՍլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...
18:30 18.07.2025
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերքՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...
18:22 18.07.2025
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցըՀայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...