12:02 06.11.2019
ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում: Նիստը վարող պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում մասնավորապես նշել է.
«ՀՀ-ում գիտությունը ոչ բավարար է ֆինանսավորվել, բայց փաստ է, որ երիտասարդներին մոտիվացնելու համար պետք է ֆինանսավորում, աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որ գան դեպի գիտություն, շեշտը դնում ենք այթի ոլորտի վրա, տուժում է բնագիտական թևը»:
Նիստի ընթացքում հնչելու են չորս ելույթներ, որից հետո հարցուպատասխանի հնարավորություն կլինի, առաջինը հանդես է եկել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, նա ֆինանսավորման հարցը նկարագրել է որպես «վիշտ իրենց համար»:
«Այո´, վիշտ է գիտության ֆինանսավորումը, որի մասին երրորդ տասնամյակը կլրանա՝ խոսում ենք, բայց ցավոք սրտի մնում է նույնը: Վաղուց արդեն մեր գիտության ֆինանսավորումը հավասար է մոտ 0,26 կամ 1.2 տոկոս բյուջեի ծախսային մասին, և այդ թիվը արդեն 30 տարի է մնում է նույնը, այսինքն՝ հատուկ գիտության նկատմամբ պետությունը հոգս չի տարել, ինչպես տարբեր բնագավառներ ֆինանսավորումն են, այն նշանակությունը, որ գիտությունն ունի ազգի զարգացման կարևոր խնդիրների վրա, հատուկ ուշադրություն երբևէ չի եղել: Մի ժամանակ, երբ ընդունվել էր «Գիտության, գիտատեխնիկական քաղաքականության մասին» օրենքը, գրված էր, որ գիտության բյուջեն պետք է լինի 3 տոկոս ծախսային մասը, երբ 2-3 տարի չընդունվեց, ԱԺ-ն որոշեց հանել, ու մնաց մի մոտեցում, որ իբր հաջորդ տարվա բյուջեից ֆինանսավորումն այնպիսին էր, որ բյուջեի բնական աճից փոքր չպետք է լինի: Իսկ իր մեծությամբ ինչքա՞ն է, ՀՆԱ-ի 0,26 տոկոսը»:
Մանրամասները` տեսանյութում:
19:35 15.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
19:30 15.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 6 ամսում 491 հարցազրույց է տվել«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 491 հարցազրույց է տվել 2024-ի նոյեմբերին Մանչեսթեր ժամանելուց հետո։ Այս մասին գրում է Goal-ը: Անգլիական ու միջազգային մամուլը, օգտագործելով այն փաստը, թե որքան մեծ են «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակությունն ու ակումբի շուրջ աղմուկը, բազմաթիվ դիմումներ է ներկայացնում Ամորիմի հետ տարատեսակ հարցազրույցներ անցկացնելու և դիտումների ահռելի քանակ ապահովելու համար: Ամորիմն անցած […] ...
19:26 15.05.2025
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման ԳրիգորյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման […] ...
19:22 15.05.2025
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումներըԿրկնապատկվելու է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով, ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա […] ...
19:14 15.05.2025
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավարԱրդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել է 10 մասնակից եւ […] ...
19:06 15.05.2025
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...