«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ «Սինոփսիս Արմենիայի» կրթական կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+26.09 oC

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ «Սինոփսիս Արմենիայի» կրթական կենտրոնը

19:44 05.11.2019

Գյումրիի հայտնի պատմական շինություններից մեկը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ կրթական ու արտադրական կենտրոն: Շենքը ձեռք բերելու հայտ է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Գյումրիում կրթական ծրագրերի ընդլայնման հեռանկարներ ունի:

Ընկերության ղեկավարությունն այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ քննարկել է Գյումրիում այս տարվա սեպտեմբերից համատեղ իրականացվող կրթական ծրագրերի ընթացքն ու խոսել նոր ձեռնարկների մասին:

Գյումրիի ամենահայտնի պատմաճարտարապետական կառույցներից մեկը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը, 20-րդ դարասկզբին է կառուցվել ու երկար տարիներ կիսաքանդ վիճակում է, թեև այն վերականգնելու ծրագրերի ու ձեռնարկների պակաս երբևէ չի եղել: Շենքի միայն մեկ հատվածի համար 7 տարի առաջ ներդրումներ կատարվեցին, վերականգնումից հետո այստեղ մարզային գրադարանը տեղակայվեց:

Հենց գրադարանի պատշգամբից ամենալավն է երևում, թե ինչ վիճակում է ամբողջ շենքը: Ռուսական կայսրության տարիներին եղել է փոստի շենք, իսկ խորհրդային շրջանում բնակեցվել է: Այդ ընթացքում պատմական շենքին կցակառույցներ են բնակիչներն ավելացրել: Դրանք խաթարում են պատմական կառույցի տեսքը, բայց ապամոնտաժման հարցերն անորոշ են, քանի դեռ վերականգնման ծրագիր չկա:

Մոտ 1 տարի առաջ շենքի պատկանելությունը փոխելու գործընթաց է սկսվել: Կառույցը համայնքային ենթակայությունից անցել է Պետգույքի կառավարման վարչությանը: 1200 քառակուսի մետր մակերեսով շենքը տնօրինելու հայտ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է ներկայացրել, սպասում են կառավարության որոշմանը:

Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով` որոշումը նախագծի տեսք ունի, և հարցը կառավարությունում դեռ չի քննարկվել: Բայց նախարարության ընդհանուր դիրքորոշումն է, որ այդ ծրագիրն այս տարածքում պետք է իրականացվի, և հիմա կառավարության հետ ավելի լուրջ բանակցություններ են ունենալու, որպեսզի համաձայնեցնեն ու իրականացնեն ծրագիրը` Գյումրին դարձնել «Սինոփսիս Արմենիայի» խոշոր կրթական կենտրոններից մեկը: Սա է ընկերության ծրագիրը, որին ծառայելու է նաև պատշգամբի շենքը, եթե հատկացման որոշում կայացվի: Իսկ կրթական ծրագրերը Գյումրիում ընկերությունը սեպտեմբերից է սկսել: 38 ուսանող ընկերության ծրագրավորման դասընթացներին է մասնակցում:

«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը նշում է, որ Երևանում 850 մասնագետներ ունեն, ուրախ է, որ ընկերության գործառույթները պիտի ընդլայնեն նաև Գյումրիում: Ասում է, ամեն անգամ, երբ Հայաստան է այցելում, միշտ նոր բաներ է սովորում, թե՛ կրթական, թե՛ մշակութային: Գյումրիում տեսնում է մեծ պոտենցիալ ու մշակութային ժառանգություն:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ ասում է, որ սա Գյումրիի համար բացառիկ շանս է, որ մարդիկ հասկանան, որ այսօր կարելի է համաշխարհային բարձր մակարդակի կրթություն ստանալ Գյումրիում ու տեղում առաջատար ընկերությունից ստանալ աշխատանքի հրավեր:

Գյումրիում կրթական մեկ այլ ծրագիր էլ նախարարությունն է պատրաստում: Խոսքը բուհերի միավորման մասին է, ինչը, ըստ Արայիկ Հարությունյանի, տեղի կունենա «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունումից հետո: Նախարարության ցանկությունն է Գյումրիում ունենալ հզոր տարածաշրջանային բուհ` միավորելով այն բոլոր կարողությունները, որոնք կան Գյումրիում:

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարը այսօր նաև հասցրել է լինել Շիրակի պետական համալսարանում, բայց հանրույթի հետ չի հանդիպել: Նախարարի խոսքերով` բուհի որոշ ենթակառուցվածքներում եղած խնդիրներին է ծանոթացել: Առաջիկայում խոստացել է նորից բուհ այցելել, նշել Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 85-ամյակն ու դասախոսների հետ քննարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը անուղղակիորեն առնչվում է նաև բուհի ներքին խնդիրներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից

09:40 17.07.2025

Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ցանկանում է, որ իր երկիրը հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից։ «Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից։ Այլ ճանապարհ չկա», – ասել է նա հուլիսի 15-16-ը Բոգոտայում կայացած Գազայի հարցով արտակարգ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պետրոն կարծում է, որ Կոլումբիան պետք է դառնա «մեկ այլ ռազմական դաշինքի» անդամ, քանի […] ...

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

09:30 17.07.2025

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

Ուկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

09:25 17.07.2025

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

09:20 17.07.2025

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը սկսել են իրենց մարտիկներին դուրս բերել երկրի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Աս-Սուվեյդա քաղաքից։ Այս մասին Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։ «Զորքերը լքում են Աս-Սուվեյդան՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն քաղաքի նկատմամբ», – ասել է նա։ Աղբյուրի […] ...

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովի

09:18 17.07.2025

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վանուհի Կարապետյանը հուլիսի 8-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այն կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի ժնևյան կառավարման կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործակցության շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր խթանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն […] ...

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

09:15 17.07.2025

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և […] ...

BACK_TO_TOP