12:15 04.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջը պարզաբանում է տարածել` կապված «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման շուրջ առաջացած աղմուկի հետ:
«Ի պատասխան լրագրողների հարցումների, հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։
Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։
Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։
Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումներ»,- ասված է գրառման մեջ:
09:50 16.07.2025
Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համարՍպիտակ տունը մտադիր է վերլուծել տասնյակ հազարավոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից թղթեր ստորագրելու համար ավտոմատ ստորագրություն օգտագործելու հետաքննության համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունը ղեկավարում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի գրասենյակը, իսկ դրա աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և գրառումների […] ...
09:40 16.07.2025
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէԳերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ներկայումս, չնայած տոնական շրջանում երթևեկության մեծ խցանումների վերաբերյալ մտահոգություններին, սահմանային վերահսկողության մեղմացումը հնարավոր չէ։ «Դուք գիտեք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որը Գերմանիան ստիպված է ձեռնարկել, բայց պետք է հստակեցվի, որ մարդկանց անվերահսկելի հոսքը Գերմանիա կկարգավորվի», – ասել է Վադեֆուլը Բեռլինում իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի […] ...
09:35 16.07.2025
Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներումՀնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...
09:28 16.07.2025
Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-ՍուվեյդայումԱնհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...
09:20 16.07.2025
Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրիցՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։ ...
09:10 16.07.2025
Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում ենԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...