12:06 04.11.2019
«Իմացեք մի բան հաստատ, որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառվում է դա, մնացածը սպասենք, տեսնենք»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՆ-ում իր առաջարկով իրականացվող ստուգումներին, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքերով՝ խնդիրը վերաբերում է բարեկամ-ծանոթներին աշխատանքի ընդունելուն, մրցույթները սխալ անցկացնելուն, որի վերաբերյալ դժգոհություն է հայտնել աշխատանքից ազատված Փրկարար ծառայության պետը, սակայն, ինքը՝ նախարարը, այդ մեղադրանքները չի ընդունում:
«Բողոքել են, որ նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: 9 աշխատակցի մասին է խոսքը, ովքեր հեռացվել են և ստորագրել են բողոքի տակ: 6500 հոգանոց կոլեկտիվում 9 հոգի է ստորագրել՝ իբր կան խախտումենր: Պաշտպանական բնազդն է խոսել, նրանք գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, պետք է դուրս գային, քանի որ արդյունավետ չեն աշխատել, իսկ ծառայության տնօրենն աշխատանքի մեջ թերացել է: Մի քանի պատճառ է եղել: Ամառվա լուրջ հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, դա հիմնական պատճառներից մեկն է, նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել: Ուրիշ բաներ էլ են եղել, բայց մանրամասները չեմ կարող ասել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Դիտարկմանը, որ նախարարը յուրայիններին է աշխատանքի տեղավորում, Ցոլակյանը պատասխանեց, որ չի հասկանում, թե «յուրային» ասելով՝ ինչ են հասկանում շատերը: Համակարգում աշխատանքի է ընդունել իր ծանոթներին, բայց ոչ բարեկամներին:
«Ասել եմ՝ բարեկամ, հարազատ չունեմ այդ կառույցում: Դիմում են հորեղբոր, քեռու տղաներ, բայց չեմ ընդունել նրանց: Ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ, և որոնց գալուց հետո բավականին մեծ փոփոխություն է կատարվել համակարգում, նրանց աշխատանքն այսօր էլ գնահատում եմ շատ բարձր», – ընդգծեց նախարարը:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք հավակնում է ԱԱԾ պետի պաշտոնին, Ցոլակյանը բացասական պատասխան տվեց:
«Լավ էլի: Չգիտեմ ո՞վ է նստում, մատին նայում, նման բաներ ասում: Դա ես չեմ»:
Մանրամասները` տեսանյութում:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...